ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2006 թվականի N 259-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Էլմա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
`
1. «Էլմա Ֆարմ» ՍՊԸ-ի գործունեության (2004 թվականի օգոստոսի 16-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000527 լիցենզիա) իրականացման վայրը Սյունիքի մարզ, ք. Կապան, Երկաթուղայինների փող., շ. 1ա հասցեն տեղափոխել Սյունիքի մարզ, ք. Կապան, Ա. Ավետիսյան 24 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |