«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7 դեկտեմբերի 2001թ. |
N 02/1909 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 01/45 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 1/45 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները (կցվում է):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար՝ |
Ե. Զախարյան |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ ___________________________
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 7.12.2001 թ. թիվ 02/1909 հրամանով
|
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ ___________________________ |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ __________________________ |
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 01/45 հրամանում (այսուհետև՝ հրաման) կատարվող փոփոխությունները և լրացումները
1. Հրամանի 1-ին կետում «վարկային» բառից հետո լրացնել «կամ դրամաշնորհային» բառերը:
2. Հրամանով հաստատված հրահանգի՝
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման»,
բ) 1.2 կետում՝ «ամրագրված են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված դրամաշնորհային պայմանագրերով» բառերը,
գ) 1.3, 1.5, 1.6, 2.1, 2.2.1, 2.2.2, 2.3.1, 2.3.2, 2.4.1, 2.5.1, 2.6.1, 2.7.1, 2.7.2, 2.8.1, 2.8.3, 3.1 կետերում «վարկային պայմանագրերով» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով» բառերով,
դ) 2.2.1, 2.3.1, 2.4.1, 2.5.1, 2.6.1, 2.7.1, 2.7.2, 2.8.3 կետերում «վարկային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին» բառերով,
ե) 2.7 կետը լրացնել նոր 2.7.3 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.7.3 Ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում տեղեկություններ ֆիզիկական անձանց և նրանց վճարվող եկամուտների վերաբերյալ:»,
զ) N 1 և N 2 հավելվածներում «վարկային պայմանագրով» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով» բառերով, իսկ «վարկային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին» բառերով: