109.0004.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 ապրիլի 1997 թ. N 4
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն հաստատված ՀՀ վարչապետի 27.03.96 թ. N 193 որոշման, ՀՀ կապի նախարարության կանոնադրության հիման վրա հրամայում եմ`
1. Հաստատել տեղական հեռախոսային ցանցի հեռախոսային տեղադրման արժեքը 24.000 դրամի չափով`
ա) բնակչության համար ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) կազմակերպությունների համար գումարած ավելացված արժեքի հարկը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կապի նախարարության 28.03.96 թ. «Քաղաքային և գյուղական հեռախոսային կապի սակագների մասին» N 10-1Ս հրամանը:
ՀՀ կապի նախարար |
Գ. Պողպատյան |
Հաստատված է |
|
Գրանցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. մարտի 27-ի N 193 որոշմամբ
1. Տեղական հեռախոսային ցանցի հեռախոսի տեղադրման արժեքը սահմանել 24.000 դրամ: