ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2014 թվականի N 202-Ա
Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Գ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ.Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ.Մուրադյանին 2014 թվականի մարտի 19-22-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)՝ Վենետիկյան հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
2. Հ.Թովմասյանի և Գ.Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ.Թովմասյանի և Գ.Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 19 Երևան |
