Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.02.2021
Дата вступления в силу
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 123-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 367-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում՝

1) «Էդուարդ Աղաջանյան» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան» բառերով.

2) «Սրբուհի Գալյան» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյան» բառերով.

3) «Երվանդ Խունդկարյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով.

4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.

5) հանել «Նաիրա Զոհրաբյան ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.

6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան