ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
11 հուլիսի 2017 թվականի |
թիվ 80 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների մասով պարտավորությունների կատարման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի կատարման մոնիթորինգի արդյունքները և նշելով անդամ պետությունների կողմից Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 3 հավելված (այսուհետ՝ Կարգ)), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 141 որոշման չկատարումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի, ինչպես նաև անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման ուղղությունները պլանավորելիս Կարգի կատարմանը, և տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
