ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2021 թվականի N 147-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1820-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1977-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2069-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2072-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2148-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2146-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառված» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակված» բառերով․
2) հավելվածի 1-ին կետը «հաշվառում» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փաստացի բնակվել են Արցախի Հանրապետությունում (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից)» բառերով.
3) հավելվածի 6-րդ կետը «27-ը» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքի, երբ միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ստացված՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառված» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակված» բառերով․
2) 6-րդ կետը հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով․
«6.1. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) այն քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)․
1) ում համար 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից չի հաշվարկվել աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.
2) ովքեր չեն հանդիսանում 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ծնված արական սեռի ներկայացուցիչներ, բացառությամբ այն դեպքի, երբ ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն.
3) ովքեր 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում ունեն կենսաթոշակ ստանալու իրավունք՝ նշելով կենսաթոշակի չափը.
4) ովքեր ճանաչվել են անչափահաս երեխաների խնամակալներ՝ նշելով նաև երեխաների տվյալները։».
3) հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «ծնողը)» բառից հետո լրացնել «չունի Արցախի հաշվառում» բառերով․
4) հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-13.6-րդ կետերով․
«13.1. Վճարման ցուցակում ներառելու համար Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (այսուհետ՝ շահառուների ցանկ) Ծառայությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ստանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով էլեկտրոնային եղանակով։
13.2. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայի տվյալների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալների հետ և, հաշվի առնելով սույն կարգի 13.3-րդ կետի դրույթները, ձևավորում է վճարման ցուցակ։
13.3. Շահառուների ցանկում նշված անձի տվյալները չեն ներառվում վճարման ցուցակ, եթե նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ կամ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, և նրա՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի։
13.4. Ծառայությունն ինքնաշխատ եղանակով միանվագ դրամական օգնության չափը հաշվարկվում է սույն կարգի 6-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով։
13.5. Եթե շահառուի՝ շահառուների ցանկում նշված տվյալները Ծառայությունը չի ներառել վճարման ցուցակ, ապա վճարման ցուցակ ձևավորելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը (նշելով պատճառները)։
13.6. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության կողմից ճշտված տվյալներ ներկայացվելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով։».
5) հավելվածի 19-րդ և 20-րդ կետերում «ապրիլի» բառը փոխարինել «մայիսի» բառով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառված» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակված» բառերով․
2) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1. Սույն միջոցառումից կարող են օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակվել են (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում։».
3) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Բացառությամբ սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքի, սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ը: Սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքում միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված՝ սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա։»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառված» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակված» բառերով․
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով․
«2.1. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը` վճարման ցուցակ ներառելու համար մինչև 2021 թվականի մարտի 1ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 ամիս սույն որոշման 1-ին կետում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում փաստացի բնակված (անկախ այդ համայնքներում հաշվառում ունենալու հանգամանքից) անձանց (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):».
3) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով․
«8) անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառու:»․
4) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-10.5-րդ կետերով․
«10.1. Վճարման ցուցակում ներառելու համար Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (այսուհետ՝ շահառուների ցանկ) Ծառայությունն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով։
10.2. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ և ձևավորում է վճարման ցուցակ։
10.3․ Եթե շահառուի՝ շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) կամ շահառուն մահացել է, ապա Ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը (նշելով պատճառները)։
10.4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ճշտված տվյալներ ներկայացվելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով։
10.5. Սույն կարգի 10.2-րդ կետի համաձայն շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ, եթե նրա (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուի ծնողի կամ խնամակալի)՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ըուղղ. ներկայացրած դիմումի հիման վրա չի նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշմամբ հաստատված միանվագ դրամական օգնություն (նրա տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշման շրջանակներում ձևավորված վճարման ցուցակում):»։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառման» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակման» բառերով․
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1․ Սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև այն քաղաքացիները, ովքեր Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակվել են (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրել են բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը։».
3) 4-րդ կետում «Սույն» բառը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքի, սույն» բառերով և կետը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«Սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքում միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա։»։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) վերնագիրը, 2-րդ կետը, հավելվածի վերնագիրը «հաշվառման» բառից հետո լրացնել «կամ փաստացի բնակման» բառերով․
2) 3-րդ կետը «միջոցառման շահառուների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ այն անձանց, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս են եկել հաշվառումից (փոխել են հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով,» բառերով․
3) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով․
«3.1. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) և բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)։».
4) հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «հաշվառում» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով)» բառերով.
5) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-10.5-րդ կետերով․
«10.1. Վճարման ցուցակում ներառելու համար Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված և բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների (անկախ այդ հասցեում հաշվառում ունենալու հանգամանքից) տվյալները (այսուհետ՝ շահառուների ցանկ) Ծառայությունն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով։
10.2. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ և ձևավորում է վճարման ցուցակ։
10.3․ Եթե շահառուի՝ շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) կամ շահառուն մահացել է, ապա Ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը (նշելով պատճառները)։
10.4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ճշտված տվյալներ ներկայացվելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով։
10.5․ Սույն կարգի 10.2-րդ կետի համաձայն շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ, եթե նրա (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուի ծնողի կամ խնամակալի)՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ըուղղ. ներկայացրած դիմումի հիման վրա չի նշանակվել դրամական աջակցություն չի տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշման շրջանակներում (նրա տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշման շրջանակներում ձևավորված վճարման ցուցակում):»։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1977-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2069-Լ որոշումները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ կետերով.
«3․ Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։».
2) հավելվածների 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2072-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետից հանել «և Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերը.
2) 6-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2146-Լ որոշման հավելվածի 11-րդ կետում «փետրվարի» բառը փոխարինել «մարտի» բառով։
11. Սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |