ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 դեկտեմբերի 2019 թվականի |
N 523-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 29.01.21 N 21-Ն)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ
Բաժին 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գլուխ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոններով կանոնակարգվում են բաշխման ցանցի զարգացման պլանավորումը, բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացմանը առնչվող հարաբերությունները, բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը:
2. Սույն կանոնների նպատակն է՝
1) կանոնակարգել էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,
2) կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգում գործող լիցենզավորված անձանց գործունեությունը, սահմանել վերջիններիս, ինչպես նաև սպառողների իրավունքներն ու պարտականությունները,
3) ապահովել բաշխման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը,
4) ստեղծել շուկայի մասնակիցների, ինչպես նաև նոր սպառողների միջև ծագած վեճերի կարգավորման արդյունավետ համակարգ:
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Ամրագրված վթարային հզորություն՝ |
Սպառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված տևողության ընթացքում պարտավոր է ապահովել Բաշխողը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը երաշխավորելու համար. | ||
2) Ամրագրված տեխնոլոգիական հզորություն՝ |
Սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված տևողությամբ պարտավոր է ապահովել Բաշխողը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար. | ||
3) Առևտրային հաշվիչ՝ |
Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ. | ||
4) Ավտոմատ բեռնաթափման ծրագիր՝ |
Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքվածքներով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր. | ||
5) Արտադրող` 6) Արտադրողի միացում` |
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ. | ||
7) Բաշխող` 8) Բաշխման ցանց՝ |
էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ. | ||
9) էլեկտրաէներգետիկական համակարգ` |
էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման և սպառման տեղակայանքների, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների և սարքվածքների համախումբ, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի Օպերատիվ կառավարման (և) կամ Օպերատիվ վարույթի ներքո. | ||
10) Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառում՝ |
Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի, Որակավորված սպառողի, Սպառողի առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում. | ||
11) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիր՝ |
մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով). | ||
12) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգ՝ |
Շուկայի մասնակիցների և Սպառողի մոտ տեղակայված Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների համախումբ. | ||
13) Էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառում՝ |
Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Սպառողի սպառման համակարգում (ցանցում) էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում, որի տվյալները սույն կանոններով նախատեսված դեպքում օգտագործվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար՝ առևտրային հաշվառման համակարգերի խափանման դեպքում, իսկ արտադրողների դեպքում՝ սեփական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսի և հաղորդողի էլեկտրաէներգիայի կորուստների որոշման համար. | ||
14) Էլեկտրամատակարար-ման սահմանափակում՝ 15) Ինքնավար էներգաարտադրող՝ |
Ավտոմատ կամ Կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման ժամանակավոր նվազեցում մինչև Ամրագրված վթարային (տեխնոլոգիական) հզորություն կամ ամբողջական ընդհատում. | ||
16) Ինքնավար էներգաարտադրողի միացում՝ 17) Կարգավարական բեռնաթափման ծրագիր՝ |
Բաշխման ցանցին Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) միացում կամ միացման փոփոխություն. Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, Համակարգի օպերատորի կամ Բաշխողի օպերատորի հրահանգով Կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող սնող կենտրոնից Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր. | ||
18) Կարգավարում՝ |
էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որն ապահովում է սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ. | ||
19) Կրիտիկական (վթարային) իրավիճակ՝ |
Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ Համակարգի օպերատորի կամ Բաշխողի օպերատորի գնահատմամբ Սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են. | ||
20) Հակավթարային ավտոմատիկա՝ |
սարքվածքների համախումբ, որը ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործողությունների իրականացում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմների ախտորոշման, զարգացման կանխարգելման և վերացման նպատակով. | ||
21) Հաղորդման ցանց՝ |
էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է Բաշխողին, և (կամ) Սպառողին, և (կամ) արտահանվում, և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը. | ||
22) Հաղորդող՝ |
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող անձ. | ||
23) Համակարգի օպերատոր՝ |
Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ. | ||
24) Հանձնաժողով՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. | ||
25) Հաշվառման կետ՝ |
Սահմանազատման կամ դրան մոտակա էլեկտրական ցանցի կետ, որում տեղադրված է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգը. | ||
26) Հաշվարկային ժամանակահատված՝ 27) Նոր սպառող՝ 28) Շուկայի մասնակիցներ՝ |
Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս, որը սահմանվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0:00-ից մինչև վերջին օրվա ժամը 24:00-ն. | ||
29) Շուկայի օպերատոր՝ |
շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ. | ||
30) Միացման կետ՝ |
բաշխման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը. | ||
31) Երկարաժամկետ ծրագիր՝ |
Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման տասնամյա ծրագիր. | ||
32) Որակավորված սպառող՝ |
6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միացած սպառող, որը հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից ճանաչվել է որակավորված սպառող. | ||
33) Պայմանագրային հզորություն՝ 34) Ցանցին պարզեցված միացում` |
| ||
35) Ռելեական պաշտպանություն՝ |
ավտոմատ սարքվածքների համալիր, որը նախատեսված է վթարային իրավիճակներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վնասված տարրերի արագ ախտորոշման և Էլեկտրաէներգետիկական համակարգից առանձնացման համար՝ ամբողջ Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով. | ||
36) Սահմանազատման կետ՝
37) Սնող գծի անջատում՝
38) Սնող կենտրոն՝
39) Սպառման համակարգի միացում`
40) Սպառող՝ |
էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման. համակարգային ավտոմատիկայի սարքերով կամ օպերատորի հրահանգով սպառողի էլեկտրամատակարարումն ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատում սնող կենտրոնից. Արտադրողի, Հաղորդողի բաշխիչ սարքավորում, ինչպես նաև Բաշխողի 35, 110 կՎ ենթակայան, որտեղից իրականացվում է Սպառողների էլեկտրամատակարարումը. Բաշխման ցանցին Նոր սպառողի սպառման համակարգի միացում կամ Սպառողի սպառման համակարգի միացման փոփոխություն. էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում, ինչպես նաև Որակավորված սպառողը, եթե սույն կանոններով վերջինիս համար այլ կարգավորում նախատեսված չէ․ | ||
41) Վերահսկիչ հաշվիչ՝ |
Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառման հաշվիչ. | ||
42) Վթարային ռեժիմ՝ |
երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են վթարային ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում. | ||
43) Տեխնիկական պայմաններ՝ |
նվազագույն ծախսումներով էլեկտրական ցանցին միացնելու պայմաններ, որոնք անհրաժեշտ են էլեկտրական ցանցին միացման դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարման և հաշվառման ապահովման համար. | ||
44) Տնօրինելի հզորություն՝ |
Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից նվազեցնելով ջերմային և ատոմային կայաններում բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), հիդրոէլեկտրակայաններում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները. | ||
45) Օպերատիվ կառավարում՝ |
օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի օպերատիվ կառավարումն իրականացվում է միայն վերադաս Օպերատիվ անձնակազմի կարգադրություններում: | ||
46) Օպերատիվ վարույթ՝ |
օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի Օպերատիվ կառավարումն իրականացվում է վերադաս Օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ: |
4. Շուկայի մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»՝ համաձայն օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում՝ համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը:
5. Շուկայի մասնակիցներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:
6. Եթե Շուկայի մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունում հայտնաբերվել են սխալներ, ապա դրանք պետք է ուղղվեն տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից՝ սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:
7. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն երեք տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն, լինի դա տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:
8. Սույն կանոններով տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում դրանք պետք է կատարվեն պատշաճ կերպով:
9. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:
10. Սույն կանոնների շրջանակում շուկայի մասնակիցների կողմից իրենց իրավունքների և պարտականությունների կատարման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են վիճող կողմերի միջև բանակցությունների միջոցով:
11. Վիճող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:
12. Տարաձայնությունների լուծման ընթացքում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կարող է կազմակերպել քննարկումներ, կայացնել որոշումներ, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:
13. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:
14. Շուկայի մասնակիցները սույն կանոններով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
15. Շուկայի մասնակիցները սույն կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) սույն կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմանները՝
1) չի գտնվում շուկայի մասնակցի կամ սպառողի վերահսկողության ներքո.
2) շուկայի մասնակիցը կամ սպառողը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.
3) տեղեկացրել է մյուս կողմին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:
16. Սույն կանոնների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝
1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.
2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի ստորագրման ժամանակ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը՝ պայմանով, որ շուկայի մասնակիցը կամ սպառողը գործել է համաձայն օրենսդրության:
17. Սույն կանոնների 16-րդ կետը չի սահմանափակում շուկայի մասնակցի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:
18. Սույն կանոնների շրջանակում կնքվում են հետևյալ պայմանագրերը (այսուհետ՝ Պայմանագիր)՝
1) սպառման համակարգը բաշխման ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման համակարգի միացման դեպքում՝ բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի,
2) բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր՝ Արտադրողի միացման դեպքում,
3) Բաշխման ցանցին միացման պայմանագիր՝ կառուցապատողի նախաձեռնությամբ Սպառման համակարգի միացման դեպքում,
4) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և մատակարարման պայմանագիր՝ Բաշխման ցանցին միացած Սպառողի և Ինքնավար էներգաարտադրողի դեպքում։
19. Սույն բաժնում նշված պայմանագրերը կնքվում են անվճար՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ՝ Բաշխողի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով։
Բաժին 2. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՈՒ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԿԱՅԱՆԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՄԻԱՑՈՒՄ
Գլուխ 2 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Սույն բաժինը սահմանում է Բաշխման ցանցին Նոր սպառողի սպառման համակարգի, Արտադրողի և Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) միացման, ինչպես նաև Սպառողի սպառման համակարգի, Արտադրողի և Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) վերակառուցման արդյունքում Բաշխման ցանցի վերակառուցման կարգը և պայմանները։
21. Միացման աշխատանքների իրականացման համար Նոր սպառողը, Սպառողը, Արտադրողը, Ինքնավար էներգաարտադրողը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված դեպքերում կառուցապատողը և ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող մարմինը (սույն բաժնում այսուհետ՝ նաև հայտատու) գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, սույն կանոններով՝ այդ թվում նաև N 1 հավելվածով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Բաշխողին:
22. Բաշխողը պարտավոր է Սպառման համակարգի և կայանի միացման պայմանները տեղակայել Բաշխողի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում` տեսանելի վայրում, և իր պաշտոնական կայքում։
23. Սույն բաժնում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները Բաշխողի կողմից իրականացվում են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ անվճար։
24. Չի թույլատրվում սույն կանոնների 21-րդ կետում նշված անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով։
Գլուխ 3 ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ
25. Սպառման համակարգի միացման աշխատանքները (այսուհետ՝ միացման ծառայություն, ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, Առևտրային հաշվիչի ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև սպառման համակարգը բաշխման ցանցին փաստացի միացման ծախսերը)), բացառությամբ սույն կանոնների 51-րդ կետում սահմանված դեպքերի, իրականացնում է Բաշխողը`
1) 0.22 և 0.4 կՎ լարումով սնման հայտ ներկայացրած առանձնատան և առանձին շինությունում գտնվող Սպառողի դեպքում` մինչև առանձնատան մուտքային կանգնակը` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին սպառողի կողմից տեղակայվող մուտքային վահանակը` մալուխային գծով մուտքի դեպքում.
2) 6(10) կՎ լարումով սնման հայտ ներկայացրած Սպառողի դեպքում` մինչև Սպառողին սնող ենթակայանի մուտքային կոմուտացիոն սարքի սեղմակները` մալուխային գծի դեպքում, և Սպառողի կողմից տեղակայվող վերջին հենասյան մեկուսիչները` օդային գծով սնման դեպքում.
3) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ մինչև միաֆազ և եռաֆազ հաշվիչների ելքերը։
26. Բաշխման ցանցին միացման արդյունքում Բաշխողի ստեղծած հիմնական միջոցները (գույքը) վերջինիս սեփականությունն են:
27. Բաշխման ցանցին միացման ծառայության դիմաց Նոր սպառողը և Սպառողը Բաշխողին վճարում են սույն բաժնի 6-րդ գլխով սահմանված Միացման վճար՝ բացառությամբ սույն կանոնների 28-րդ կետով նախատեսված դեպքերի։
28. Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար միացման վճարներ չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված 0.4 կՎ և բարձր լարման սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության և սնման արտաքին սխեմայի փոփոխության: Այդ դեպքում առանձնացած նոր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման աշխատանքներն իրականացնում է Բաշխողը՝ անվճար: Բաշխողը և էլեկտրական ցանցին միացված սպառողը, մինչև նոր սպառողին էլեկտրական ցանցին միացնելը, փոփոխություն են կատարում Պայմանագրում՝ համամասնորեն նվազեցնելով էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգի պայմանագրային հզորությունը:
29. Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար հայտ ներկայացնում, Բաշխողի հետ Պայմանագիր կնքում և Միացման վճարը վճարում է կառուցապատողը։
30. Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը Բաշխման ցանցին միացման Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է Բաշխողին՝ ներկայացնելով սույն կանոնների 32-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
31. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո Բաշխողը մշակում և ներկայացնում է Տեխնիկական պայմանները՝ օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:
32. Սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման հայտը (սույն բաժնում այսուհետ՝ Հայտ) պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում է նաև հայտատուի էլեկտրոնային հասցեն,
2) իրավաբանական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ հայտատուի իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը՝ բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ վերելակների, իսկ ֆիզիկական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Բաշխողի համաձայնությամբ իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում իր բնակության փաստը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք), որի դեպքում Բաշխողը գնահատում է սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը,
3) պահանջվող ակտիվ և ռեակտիվ հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Նոր սպառողի կամ Սպառողի կողմից պահուստային սնուցմամբ ապահովման ցանկության դեպքում՝ այդ մասին նշում,
4) 0.4 կՎ և բարձր լարման Բաշխման ցանցին միանալու դեպքում` սպառման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը՝ սպառման համակարգի միացման կետի կամ կետերի նշումով, իսկ բազմաբնակարան շենքերի համար նաև սպառման ներքին սխեման` էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի նշումով, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրական վահանակի և հաշվիչների տեղադրման տեղերը,
5) ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողի դեպքում՝ առաջադրանքին կից Բաշխողի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանները, իսկ այդ Տեխնիկական պայմանների հիման վրա Բաշխման ցանցին միացման աշխատանքային նախագիծ մշակած լինելու դեպքում` նաև այդ նախագիծը։
33. Հայտն ստանալուց հետո Բաշխողը, բացառությամբ 28-րդ կետով նախատեսված դեպքերի՝
1) Հայտն առձեռն ներկայացված լինելու դեպքում՝ անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացված լինելու դեպքում՝ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կանոնների 31-րդ կետի պահանջներին և բավարարման դեպքում Նոր սպառողին կամ սպառողին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված Պայմանագրի 2 օրինակի հետ միասին.
2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման Հայտ ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված Հայտը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ՝ բարդ ընթացակարգով բաշխման ցանցին միացման դեպքեր), 5 աշխատանքային օրվա ընթացքում`
ա. մշակում է Տեխնիկական պայմանները և (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը, համաձայնեցնում Նոր սպառողի կամ Սպառողի հետ,
բ. ներկայացնում է Նոր սպառողին կամ Սպառողին Պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված Պայմանագրի 2 օրինակի հետ միասին։
34. Հայտում (այդ թվում՝ դրան կից ներկայացված փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում, սույն կանոնների 33-րդ կետում նշված ժամկետներում, Նոր սպառողին կամ Սպառողին առաջարկում է վերացնել թերությունները: Նման դեպքում Հայտը համարվում է ներկայացված` համապատասխան թերությունները վերացնելու և Բաշխողին կրկին ներկայացնելու պահից։
35. Հայտատուն սույն կանոնների 33-րդ կետում նշված Պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին։ Պայմանագիրն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, հայտատուի ստորագրած Պայմանագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալը համարվում է Հայտից Նոր սպառողի կամ Սպառողի հրաժարում։
36. Այն դեպքում, երբ սույն կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Պայմանագրի կնքումից հետո Բաշխողը պարզում է, որ առկա է նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպք, ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Նոր սպառողին կամ Սպառողին է ներկայացնում Պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ՝ վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 2 օրինակից, որը ներառում է նաև ճշգրտված Միացման վճարի չափը։
37. Նոր սպառողը կամ Սպառողը սույն կանոնների 36-րդ կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին։ Առաջարկն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, Նոր սպառողի կամ Սպառողի ստորագրած Համաձայնագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալու դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Նոր սպառողի կամ Սպառողի կողմից Բաշխման ցանցին Միացման վճարը վճարված լինելու դեպքում Պայմանագիրը լուծված համարվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:
38. Սույն կանոնների 37-րդ կետով սահմանված կարգով Պայմանագիրը համարվում է փոփոխված՝ հայտատուի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը Բաշխողի ստանալու պահից:
39. Սույն կանոնների 37-րդ կետի համաձայն Պայմանագրի փոփոխման դեպքում Բաշխման ցանցին միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել Համաձայնագրով ճշգրտված Միացման վճարի հիման վրա հաշվարկված կանխավճարի վճարմանը, բայց ոչ շուտ, քան Պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:
40. Բաշխողը սույն կանոնների 41-րդ կետում սահմանված ժամկետներում`
1) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ Նոր սպառողը կամ Սպառողը իր կողմից կառուցապատվող օբյեկտի նախագծման փուլում Բաշխողի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա իրականացրել է նաև Բաշխման ցանցին միացման աշխատանքային նախագիծը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման շինարարական աշխատանքները, տեղադրում հաշվիչը և այդ մասին ծանուցում Նոր սպառողին կամ Սպառողին.
4) անհրաժեշտության դեպքում ստանում է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):
41. Կանոնների 33-րդ կետում նշված պայմանագրով, իսկ սույն կանոնների 37-րդ կետով նախատեսված դեպքում՝ Համաձայնագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ Միացման վճարի) վճարման օրվանից մինչև Նոր սպառողին կամ Սպառողին էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝
1) Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը,
2) Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 55 օրը,
3) Բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը,
4) Բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 290 օրը:
42. Կանոնների 41-րդ կետում նշված ժամկետների խախտման դեպքում դրա պատճառների և էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման ակնկալվող ժամկետների մասին Բաշխողը պարտավոր է գրավոր տեղեկացնել Նոր սպառողին կամ Սպառողին` խախտման պատճառներն ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
43. Այն դեպքում, երբ սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ է հայտատուի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառման համակարգը Բաշխման ցանցին սույն կանոնների 41-րդ կետով նախատեսված էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման ժամկետը:
44. 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար հայտատուն Բաշխողին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):
45. Սպառման համակարգի միացմանը անձանց էլեկտրատեղակայանքներից իրականացնելու դեպքում կարգաբերման ու թողարկման և բջիջների տեղակայման աշխատանքները կատարվում են հայտատուի ֆինանսական միջոցների հաշվին` պայմանագրային հիմունքներով:
46. Պայմանագրի կնքման համար, երբ սպառման համակարգը միացված է Բաշխման ցանցին (եթե էլեկտրամատակարարման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, հաշվառման սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), Բաշխողին ներկայացվում է հայտ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում է նաև հայտատուի էլեկտրոնային հասցեն.
2) իրավաբանական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում իր բնակության փաստը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք):
47. Սույն կանոնների 46-րդ կետով նախատեսված հայտն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Բաշխողը հայտատուին ներկայացնում է Պայմանագրի կնքման առաջարկ:
48. Էլեկտրամատակարարվող տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից սույն կանոնների 46-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ, Բաշխողը Պայմանագրի կնքման առաջարկը ներկայացնում է սույն կանոնների 210-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Պայմանագրի լուծումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
49. Սույն կանոնների 47-րդ կետին համապատասխան Պայմանագրի կնքման պահից էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել Պայմանագրի կնքման պահից 3 աշխատանքային օրը։
50. Հանձնաժողովը, Նոր սպառողի և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում Բաշխողի կամ հայտատուի հայտի (կից հիմնավորումներով) հիման վրա, Բաշխողի և հայտատուի համաձայնության դեպքում կարող է ընդունել Բաշխման ցանցին միացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների վերաբերյալ անհատական որոշումներ: Անհատական որոշումը չի կարող պարունակել խտրական մոտեցում նմանատիպ այլ դեպքերի համեմատությամբ։
51. Սույն բաժնի դրույթները՝ բացառությամբ 32-րդ կետի, չեն կիրառվում, երբ`
1) նոր սպառման համակարգը Բաշխման ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն` մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված շինարարության ավարտի ամսաթիվը, ժամանակավոր առևտուր` առավելագույնը վեց ամիս ժամկետով, և այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով),
2) նախատեսվում է նոր սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս) կամ 35 կՎ լարմամբ, և հայտատուն՝ իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել Բաշխողից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով,
3) Բաշխման ցանցին է միացվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը,
4) Բաշխման ցանցին է միացվում 110 ԿՎ և բարձր լարման նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը,
5) Բաշխման ցանցին է միացվում մինչև 0,5 կՎտ դրվածքային հզորությամբ և 0,22 կՎ անվանական լարմամբ նոր սպառման համակարգ, և հայտատուն` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել Բաշխողից Տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` առանց հաշվիչի տեղակայման:
52. Սույն կանոնների 51-րդ կետում սահմանված դեպքերում հայտատուի սպառման համակարգը Բաշխման ցանցին միացվում է Բաշխողից Տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով՝ հայտատուի միջոցներով: Այդ նպատակով հայտատուն Բաշխողին է ներկայացնում սույն կանոնների 32-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար Տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ իր հայտի մեջ կատարելով համապատասխան նշում Տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: Բաշխողը՝ հայտատուի հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում և հայտատուին է ներկայացնում վերջինիս սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմանները: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է հայտատուի սպառման համակարգի նախագծով: Բաշխողը Հայտատուից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար, որը վերադարձման ենթակա չէ: Պայմանագիր կնքելու նպատակով հայտատուն Բաշխողին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Բաշխողը՝ հայտատուից այդ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղակայում է հայտատուի Առևտրային հաշվիչները և վերջինիս հետ կնքում է Պայմանագիր: Առևտրային հաշվիչների ձեռքբերումը և դրանց տեղակայումը իրականացվում են Բաշխողի կողմից՝ անվճար:
Գլուխ 4 ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ
53. Արտադրողի միացումն իրականացնում է Արտադրողը՝ համաձայն Բաշխողի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի):
54. Տեխնիկական պայմանները Բաշխողի կողմից կազմվում են Կայանի միացման (վերակառուցման) աշխատանքները (նոր ցանցի կառուցման և Բաշխման ցանցի վերակառուցման, հզորացման, ընդլայնման) կողմերի համար նվազագույն ծախսումներով իրականացնելու սկզբունքով: Եթե Բաշխողը, ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից ելնելով, նախատեսում է ընդլայնել իր ենթակառուցվածքը, ապա Տեխնիկական պայմանները տրամադրվում են՝ հաշվի առնելով նոր ենթակառուցվածքի առկայությունը։ Նշված ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներն ընդգրկվում են Բաշխողի ներդրումային ծրագրում և չեն ներառվում Միացման վճարի հաշվարկում։
55. Բաշխողի կողմից Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրության լիցենզիայով ամրագրված՝ Կայանի կառուցման ժամանակահատվածի չափով, ու երկարաձգվում՝ նշված ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ այդ ժամկետով և նույն պայմաններով:
56. Կայանը Բաշխման ցանցին միացնելու նպատակով Բաշխման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման (այդ թվում՝ նախագծման) համար Արտադրողը Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքում Բաշխողին վճարում է միացման վճար, որը հավասար է այդ աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հանրագումարին:
57.Արտադրողն ապահովում է Բաշխման ցանցին միացվող իր կայանի (հզորության) համապատասխանությունը սույն կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
58. Կայանի՝ Բաշխման ցանցին միացնելու նպատակով Միացվող հզորության համար Տեխնիկական պայմաններ ստանալու համար Արտադրողը հայտ է ներկայացնում Բաշխողին` կցելով սույն կանոնների N 2 հավելվածում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև՝
1) Հանձնաժողովի կողմից գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը, եթե դա պահանջվում է «Լիցենզավորման մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներով Արտադրողի կողմից իրականացվող գործունեության համար,
2) Միացվող հզորության տարածքի նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերի պատճենները:
59. Հայտատուի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը՝
1) ստուգում է ստացված տեղեկատվության համապատասխանությունը սույն կանոնների 58-րդ կետի պահանջներին և, անհրաժեշտության դեպքում, հայտատուի հետ համատեղ կատարում ճշտումներ.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների հիման վրա մշակում է Տեխնիկական պայմանների նախագիծը` անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնելով Հաղորդողի և Համակարգի օպերատորի հետ.
3) հաշվարկվում է Միացման վճարի նախնական չափը, որը որոշվում է սույն կանոնների N 3 հավելվածով նախատեսված Միացման վճարի խոշորացված նախահաշվի հիման վրա.
4) ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված Պայմանագրի 2 օրինակի հետ միասին:
60. Սույն կանոնների 59-րդ կետի համաձայն Պայմանագիրն ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Արտադրողը դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին։ Արտադրողից Պայմանագիրն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Արտադրողի ստորագրած Պայմանագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալը համարվում է Բաշխման ցանցին միացման հայտից Արտադրողի հրաժարում։
61. Արտադրողը Միացման վճարի խոշորացված նախահաշվի 80 տոկոսը (այսուհետ՝ Կանխավճար) Պայմանագրի կնքման պահից մեկ ամսվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ Պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:
62. Բաշխողը Արտադրողի կայանը Բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ իր էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված աշխատանքները կատարում է Կանխավճարի վճարմանը հաջորդող 180 օրվա ընթացքում (որը չի կարող լինել ավելի ուշ, քան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից 80 աշխատանքային օր առաջ՝ բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի)՝ դրանց ավարտի մասին հնգօրյա ժամկետում ծանուցելով Արտադրողին: Արտադրողի կողմից սույն կանոնների 61-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Բաշխողը աշխատանքների կատարման սույն կետով նախատեսված ժամկետը երկարաձգում է` խախտված ժամկետի չափով։
63. Բաշխողը կատարում է Միացման վճարի վերջնահաշվարկ և սույն կանոնների 62-րդ կետով նախատեսված տեղեկացման հետ միաժամանակ Արտադրողին է ներկայացնում Միացման վճարի գումարի չափով հաշվարկային փաստաթուղթը:
64. Սույն կանոնների 63-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարը չի կարող գերազանցել Միացման վճարի խոշորացված նախահաշվի 110 տոկոսը:
65. Սույն կանոնների 63-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում Արտադրողը Բաշխողին, իսկ բացասական տարբերության դեպքում՝ Բաշխողը Արտադրողին վճարում է նշված տարբերությունը՝ սույն կանոնների 62-րդ կետով նախատեսված ծանուցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
66. Բաշխման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները Բաշխողի սեփականությունն են, իսկ տեղադրված Հաշվառման համալիրը, ինչպես նաև Բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումները՝ Արտադրողի սեփականությունը:
67. Կայանի կառուցման (վերակառուցման) նախագծի մշակման (փոփոխման) ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Արտադրողը նախապես Բաշխողին գրավոր տեղեկացնում է դրանց մասին՝ անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Միացման վճարի փոփոխված չափը՝ համապատասխան հիմնավորումներով, Արտադրողին է տրամադրում հայտն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Արտադրողի համաձայնության դեպքում կողմերը համապատասխան փոփոխություններ են կատարում Պայմանագրում, իսկ անհամաձայնության դեպքում՝ Տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ կամ Պայմանագիրը լուծվում է, ընդ որում՝ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում, այդ տարբերությունը Արտադրողի կողմից հատուցվում է, իսկ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի բացասական տարբերության դեպքում Բաշխողի կողմից Արտադրողին վերադարձվում է սույն կետում նշված եզրակացությունը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
68. Արտադրողը Տեխնիկական պայմանների համաձայն՝ կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման և կառուցման) կատարում և փաստացի միացման (լարման տակ դնելու) թույլտվություն (այսուհետ՝ Միացման թույլտվություն) ստանալու նպատակով Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից առնվազն 70 աշխատանքային օր առաջ դիմում է Բաշխողին` ներկայացնելով՝
1) Միացման թույլտվության հայտ, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մաս,
2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,
3) միացման գործողությունների ծրագիրը,
4) Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների տեղակայման և փոխարինման վերաբերյալ արձանագրություն (եռակողմ ակտ)։
69. Բաշխողը սույն կանոնների 68-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Արտադրողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին։
70. 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում Բաշխողը սույն կանոնների 68-րդ կետում նշված փաստաթղթերը սույն կանոնների 69-րդ կետում նշված ժամկետում ներկայացնում է նաև Համակարգի օպերատորի համաձայնեցմանը:
71. Համակարգի օպերատորը Բաշխողից սույն կանոնների 68-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Բաշխողին իր համաձայնության կամ հայտնաբերված թերությունների մասին:
72. Բաշխողը սույն կանոնների 69-րդ կետում նշված ժամկետում, իսկ 70-րդ կետով նախատեսված դեպքում՝ Համակարգի օպերատորի դիրքորոշումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, Արտադրողին տրամադրում է Միացման թույլտվություն (դրական եզրակացության դեպքում) կամ տեղեկացնում հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակացության դեպքում):
73. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեղեկացումից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան Տեխնիկական պայմանների վերջնաժամկետից 20 աշխատանքային օր առաջ, Արտադրողի կողմից դրանք չշտկվելու դեպքում վերջինիս Միացման թույլտվություն չի տրվում: Արտադրողի կողմից սույն կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Բաշխողը աշխատանքների կատարման սույն գլխով նախատեսված ժամկետները երկարաձգում է` խախտված ժամկետի չափով։
74. Միացման թույլտվություն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողը գրավոր հայտ է ներկայացնում Բաշխողին, իսկ սույն կանոնների 70-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաև Համակարգի օպերատորին՝ նշելով կայանը Բաշխման ցանցին փաստացի միացնելու (լարման տակ դնելու) նախընտրելի ամսաթիվը:
75.Եթե Արտադրողի կողմից նշված կայանը Բաշխման ցանցին փաստացի միացման (լարման տակ դնելու) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կողմից ընդունելի չէ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Արտադրողի հետ միացման (լարման տակ դնելու) օրը տեղափոխելու շուրջ, որը չի կարող գերազանցել Արտադրողի նշած նախընտրելի օրվանից 10 աշխատանքային օրը:
76. Կայանի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի) և Բաշխողի (սույն կանոններով նախատեսված դեպքում նաև Համակարգի օպերատորի) հետ համաձայնեցված միացման գործողությունների ծրագրի: Կայանի՝ Բաշխման ցանցին փաստացի միացման տեխնիկական հարաչափերը ամրագրվում են Պայմանագրում:
77. Կայանի Տեխնիկական պայմաններում և տեխնիկական հարաչափերում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոփոխություններն անհրաժեշտ են օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման համար։
Գլուխ 5 ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ՄԻԱՑՈՒՄ
78. Ինքնավար էներգաարտադրողի միացման նպատակով վերջինս հայտ է ներկայացնում Բաշխողին` կցելով իր կայանի տեխնիկական հարաչափերը:
79. Ինքնավար էներգաարտադրողը վճարում է սույն կանոնների 104-րդ կետով սահմանված վճարը և վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում Բաշխողին։
80. Բաշխողը վճարումը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է դարձափոխիչային հաշվիչ և Ինքնավար էներգաարտադրողի հետ կնքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագիր։
Գլուխ 6 ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
81. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող Սպառողի սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,
որտեղ`
Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ Բաշխման ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ Բաշխման ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային հաշվիչի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի,
Վլրաց -ն Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝
1) Բաշխման ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,
2) սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) Նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ Սպառողի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը Վպահուստ –ը, սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:
82. Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են Բաշխողի պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
83. Բազմաբնակարան շենքի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՄՎ= ՏԱ+( (Վ1n1 + Վ2 n2 ) Գծթ+ |
n3 |
Վ3 |
∑ | ||
որտեղ`
ՏԱ-ն բազմաբնակարան շենքի Բաշխման ցանցին միացման համար ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակայանի տեղակայման համար անհրաժեշտ տարածքի արժեքը,
Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար՝ համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,
ո1-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 10 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,
Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,
ո2-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 14 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,
Գծթ-ն ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի,
Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում՝ ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է սույն կանոնների N 4 հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով՝ յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին՝ ըստ Առևտրային հաշվիչների քանակի,
ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:
84. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևերով՝
1) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝
Մվ1 = Վ1 * Գծթ,
2) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝
Մվ2 = Վ2 * Գծթ,
3) 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում՝
Մվ3 = Վ3.
85. 6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով՝
ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ ,
որտեղ`
Վստ |
-ն Բաշխման ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների, էլեկտրոնային Առևտրային հաշվիչի, բացառությամբ` Սպառողի կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի, |
Վլրաց -ը Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝ |
1) 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,
2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` ՏՏՀ-ով Նոր սպառողին կամ Սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը,
Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:
86. Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
87. 35 կՎ լարման ցանցին միացող սպառման համակարգի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց ,
որտեղ`
Վստ –ն մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի N 4 աղյուսակի:
88. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:
89. Եթե հայտատուի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
90. Եթե հայտատուի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն կանոնների 87-րդ կետով և N 4 հավելվածի N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:
91. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն կանոնների 87-րդ կետով սահմանված երկարությունը, ապա՝
Վլրաց = ∆ Վ X n,
որտեղ`
n -ը ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,
∆ Վ-ն ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (սույն կանոնների N 4 հավելվածի N 4 աղյուսակ):
92. Եթե հայտատուի սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն կանոնների 87-րդ կետով և N 4 հավելվածի N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
93. Եթե հայտատուի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց-ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Բաժին 3. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գլուխ 7 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
94. Հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները սահմանվում են սույն կանոններով, էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով։
95. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ավտոմատացված համակարգում ներառված հաշվառման համակարգերի հետ կապված փոխհարաբերությունները կարգավորվում են էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով։
96. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջներն են`
1) յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրով՝ բացառությամբ, երբ Սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ը, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ը` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով Սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան: Սույն կետով նախատեսված դեպքում Պայմանագրում ներառվում է Սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը.
2) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրում ներառված հաշվիչը պետք է ապահովի էլեկտրական էներգիայի ակտիվ, իսկ 0.4կՎ և բարձր լարման ցանցերում՝ նաև ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը.
3) Արտադրողները, Բաշխողը և Սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինման ներքո գտնվող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի հուսալիությունը և տարրերի ճշտության դասերի համապատասխանությունը իրավական ակտերով սահմանված պահանջներին.
4) ակտիվ հզորության հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտը (կՎտ), իսկ ռեակտիվ հզորությանը` կիլովառը (կվառ).
5) ակտիվ էներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտ*ժամը (կՎտժ), իսկ ռեակտիվ էներգիայինը` կիլովառ*ժամը (կվառժ):
6) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը պետք է տեղադրված լինի այնպես, որ ապահովվի Բաշխողի ցանց մուտք գործած, ինչպես նաև Բաշխողի ցանցից առաքված էլեկտրաէներգիայի քանակի որոշումը։
97. Բաշխիչ ցանցին միացված Արտադրողների Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է տեղակայված լինեն պայմանագրային կողմերի Սահմանազատման կետերում (իսկ բավարար հիմնավորմամբ և Բաշխողի համաձայնությամբ Սահմանազատման կետերից դուրս)` այնպես, որ`
1) հաշվառման համալիրների տեղադրման կետից մինչև սահմանազատման կետ էլեկտրաէներգիայի կորուստները համարվեն արհամարհելի պայմանագրային կողմերի համար՝ Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվարկը պետք է ձևավորվի բացառապես հաշվիչների ցուցմունքներով առանց կորուստների հաշվարկային արժեքների կիրառմամբ.
2) նվազագույնի հասցվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը.
3) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների միացման սխեմային և նրանց աշխատանքին.
4) ապահովվի մյուս պայմանագրային կողմի ներկայացուցչի համար Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ցուցմունքի տեսանելիությունը.
5) ապահովվի Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների պահպանումը.
6) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:
Գլուխ 8 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
98. Սպառողների առևտրային հաշվիչը, այդ թվում՝ առևտրային հաշվիչի սեղմակաշարերը կնքվում են Բաշխողի կողմից, բացառությամբ այն հաշվիչների, որոնք ներառված են էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սեղմակաշարերը փակված են էլեկտրոնային կնիքով: Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել Առևտրային, իսկ Բաշխողը Վերահսկիչ հաշվիչը, այդ թվում՝ հաշվիչների սեղմակաշարերը:
99. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը պետք է տեղակայված լինի պայմանագրային կողմերի Սահմանազատման կետում այնպես, որ՝
1) նվազագույնի հասցվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը.
2) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի միացման սխեմային և դրա աշխատանքին.
3) ապահովվի Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ցուցմունքների տեսանելիությունը.
4) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:
100. Առևտրային հաշվիչների համար նախատեսված արկղերը ենթակա են կողպման Բաշխողի կողմից: Եթե Սպառողի Առևտրային (Վերահսկիչ) հաշվիչը տեղակայված է անհատական արկղում, ապա Սպառողն իրավունք ունի կնքել արկղը:
101. Առևտրային հաշվիչը կարող է փոխարինվել ինչպես Սպառողի, այնպես էլ Բաշխողի նախաձեռնությամբ:
102. Առևտրային հաշվիչի փոխարինումը Բաշխողի նախաձեռնությամբ իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին:
103. Սպառողի նախաձեռնությամբ Առևտրային հաշվիչի փոխարինումը, կամ միացումը ավտոմատ հաշվառման համակարգին իրականացնում է Բաշխողը` Սպառողի գրավոր դիմումի հիման վրա, գանձելով սույն կանոնների 104-րդ կետով նախատեսված վճարը, որը ենթակա է վերադարձման Սպառողի Առևտրային հաշվիչի փոխարինումից մեկ տարի հետո` մատուցված ծառայության արժեքից այն նվազեցնելու միջոցով:
104. Սպառողի պահանջով Առևտրային հաշվիչի փոխարինումը կամ ավտոմատ հաշվառման համակարգին միացումը իրականացվում է վճարի հետևյալ չափի վճարման պայմանով՝
1) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10 000 (տասը հազար) դրամ,
2) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35 000 (երեսունհինգ հազար) դրամ,
3) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված՝ Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,
4) 0.22 կվ և բարձր լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 60 000 (վաթսուն հազար) դրամ,
5) 0.4 կվ և բարձր լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 80 000 (ութսուն հազար) դրամ,
6) 6 կվ և բարձր լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:
105. Բաշխողը սույն կանոնների 103-րդ կետում նշված դիմումը և 104-րդ կետում նշված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) փոխարինում է Առևտրային հաշվիչը.
2) համապատասխան փոփոխություն է կատարում Պայմանագրում՝ ամրագրելով փոխարինված Առևտրային հաշվիչի վերաբերյալ տվյալները։
Գլուխ 9 ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
106. Առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես Սպառողի, այնպես էլ Բաշխողի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտությունը որոշվում է չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ Առևտրային հաշվիչի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:
107. Առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը՝ անկախ դրանց պատկանելությունից, կատարում է Բաշխողը, բացառությամբ սույն կանոնների 115-րդ և 116-րդ կետերով նախատեսված դեպքերի: Բաշխողը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային Առևտրային հաշվիչների ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները:
108. Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվիչի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել Սպառողին: Բաշխողն իրավունք ունի Առևտրային հաշվիչը ապահավաքակցել առանց Սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ Սպառողն էլեկտրաէներգիան սպառում է Առևտրային հաշվիչի ակնհայտ խախտմամբ կամ Առևտրային հաշվիչի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում Բաշխողը Առևտրային հաշվիչի ապահավաքակցման մասին Սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել Առևտրային հաշվիչի ապահավաքակցման իր հիմնավորումները: Բաշխողը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:
109. Սպառողն իրավունք ունի Բաշխողին նախապես տեղեկացնելու միջոցով պահանջել, որ Բաշխողն Առևտրային հաշվիչի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ քան Բաշխողի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում Առևտրային հաշվիչի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը այդ մասին պատշաճ կարգով ծանուցված Սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:
110. Բաշխողի կամ Սպառողի սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվիչի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում Բաշխողը`
1) սույն կանոնների 108-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է Սպառողին.
2) կազմում է Առևտրային հաշվիչի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են Բաշխողը և Սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին Սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում Բաշխողը արձանագրությանը (ակտին) կցում է Սպառողին ծանուցելու մասին հաստատող փաստաթուղթը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ Սպառողի առևտրային հաշվիչի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.
3) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ՝ առնվազն համարժեք Առևտրային հաշվիչ, որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.
4) մասնակցում է չափագիտական մարմնի կողմից իրականացվող Առևտրային հաշվիչի չափագիտական փորձաքննությանը և եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ հաշվիչի ամբողջականության կամ վնասված լինելու, Առևտրային հաշվիչի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին: Առևտրային հաշվիչի խախտման դեպքում Բաշխողը սույն ենթակետին համապատասխան կազմված եզրակացությունը հաշվիչի ապահավաքակցման պահից 35 աշխատանքային օրվա ընթացքում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին, գրավոր ներկայացնում է Սպառողին, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահաշվարկի մեջ միջին օրական ծախսը որոշվել է Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար: Նման դեպքերում Բաշխողը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Սպառողին՝ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 60 աշխատանքային օրվա ընթացքում։
111. Սույն կանոնների 106-րդ կետում նշված փորձաքննությունը չի իրականացվում, եթե հաշվիչի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված Բաշխողի ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող հաշվիչների փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված հաշվիչները պահպանվում են Բաշխողի մոտ առնվազն 3 ամիս՝ եթե Սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը, և 6 ամիս՝ Սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում Սպառողի դիմելու դեպքում Առևտրային հաշվիչը ենթակա է փորձաքննության՝ սույն կանոններով սահմանված կարգով։
112. Առևտրային հաշվիչի արտահերթ ստուգաչափման դեպքում Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվիչի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողին ներկայացնել չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:
113. Առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգման նպատակով Առևտրային հաշվիչի ապահավաքակցման և փոխարինման դեպքում Բաշխողն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` Առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե Սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա Բաշխողն Առևտրային հաշվիչը վերականգնելու նպատակով պարտավոր է Սպառողի հետ համաձայնեցնել էլեկտրամատակարարման գծի հոսանքազրկման և վերականգնման ժամկետները: Այս դեպքում Սպառողը պարտավոր է Բաշխողի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել Առևտրային հաշվիչը:
114. Բաշխողը պարտավոր է Սպառողից Առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել Առևտրային հաշվիչը:
115. Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ Առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում՝ միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է Բաշխողին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է Առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա Բաշխողը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար Բաշխողին վճարված ծառայության վճար և Սպառողին չի վերադարձվում:
116. Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում Սպառողի իրավունքը՝ իր սպառման համակարգին ամրակցված Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքային սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում Բաշխողը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված Սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
1) Բաշխողը սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով Սպառողին է հանձնում Առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք Առևտրային հաշվառքի սարքով։ Իսկ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը Սպառողի չներկայանալու դեպքում Մատակարարը կազմում է Սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում Առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.
2) Սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին է վերադարձնում ստուգաչափված և չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) Առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է Առևտրային հաշվառքի սարքի խախտում, Բաշխողը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկ՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում Բաշխողն իրավունք ունի ներկա գտնվել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին.
3) այն դեպքում, երբ Բաշխողը ցանկություն է հայտնել մասնակցել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, Սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.
4) այն դեպքում, երբ Սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին չի վերադարձնում Առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի սպառողի նկատմամբ կիրառելու տույժ՝ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ Առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:
Բաժին 4. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Գլուխ 10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
117. Սույն բաժնով կանոնակարգվում են Արտադրողի (թե Հաղորդման և թե Բաշխման ցանցին միացված), Հաղորդողի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգով օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պահանջ կրող Սպառողների սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ՝ սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների) Բաշխողի օպերատիվ ենթակայությանը կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ՝ օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում Բաշխողի և Արտադրողի, Բաշխողի և Հաղորդողի կամ Բաշխողի և Սպառողի օպերատիվ փոխհարաբերությունները:
118. Բաշխողի օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է Բաշխողը՝ քննարկելով այն Արտադրողի, Հաղորդողի և Սպառողի հետ: Այդ ցանկում ներառվում են`
1) Արտադրողի և Հաղորդողի (Հաղորդման ցանցին միացված) այն սարքավորումները և սարքվածքները, որոնք չեն ներառվել Համակարգի օպերատորի սահմանած ցանկում, և որոնց կարգավարումը Բաշխողին անհրաժեշտ է իր գործունեության լիցենզիայով վերապահված գործառույթներն իրականացնելու համար։
2) Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց կարգավարումը Բաշխողին անհրաժեշտ է Սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Գլուխ 11 ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
119. Բաշխողը, Արտադրողը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել իրավասու անձանց կողմից հաստատված՝
1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,
2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:
120. Արտադրողի կամ Սպառողի կողմից Բաշխողի օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.
1) Արտադրողը կամ Սպառողը Բաշխողին է ներկայացնում իր հաշվեկշռում գտնվող և իր կողմից հաստատված սարքավորումների էլեկտրական միագծանի սխեման.
2) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը Բաշխողը Արտադրողին կամ Սպառողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը.
3) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Արտադրողը կամ Սպառողը Բաշխողին է ներկայացնում վերջինիս ներկայացրած ցանկում ընդգրկված սարքավորումների միացման սխեմաները՝ նշելով սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հարաչափերը.
4) Արտադրողի կամ Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը Բաշխողի օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Սպառողի իրավասու անձի և Բաշխողի տեխնիկական ղեկավարի, ինչպես նաև Արտադրողի իրավասու անձի և Բաշխողի տեխնիկական ղեկավարի միջև կնքված համաձայնագրերով, որոնք կազմում են համապատասխանաբար Արտադրողի կամ Սպառողի հետ կնքված Պայմանագրի անբաժանելի մասը: Եթե Բաշխողի և Սպառողի կամ Բաշխողի և Արտադրողի նախաձեռնությամբ համաձայնագրով ամրագրված սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա նախորդ տարվա համաձայնագիրը շարունակում է գործել հաջորդ տարվա համար:
121. Սույն կանոնների 125-րդ կետում նշված սարքավորումները կամ ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`
1) Հաղորդման ցանցին միացված Արտադրողի և Հաղորդողի համար`
ա. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,
բ. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Արտադրողի կամ Հաղորդողի օպերատիվ կառավարման ներքո,
գ. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ կառավարման ներքո,
դ. Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,
ե. Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո:
2) Բաշխման ցանցին միացված Արտադրողի և Սպառողի համար՝
ա. կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,
բ. Բաշխողի կարգավարի օպերատիվ վարույթի և Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո:
122. Բաշխողի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է Արտադրողի, Հաղորդողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ Բաշխողի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:
123. Բաշխողի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում է Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ Բաշխողի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են Արտադրողի կամ Սպառողի ներքին հրահանգների համաձայն:
124. Բաշխողի կարգավարները հերթապահության ընթացքում համարվում են Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմի ղեկավարները՝ սույն բաժնով նախատեսված գործառույթների շրջանակում:
125. Բաշխողի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները՝
1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,
2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,
3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,
4) միացնելու կամ անջատելու,
5) սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների զննումներ կատարելու,
6) ՌՊԱ սարքվածքների սխեմաներում փոփոխություններ կատարելու։
126. Բաշխողի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Հաղորդողի, Սպառողի, Արտադրողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրություն գրանցվում են Բաշխողի կարգավարի և Սպառողի, Արտադրողի, Հաղորդողի օպերատիվ մատյաններում՝ ներառելով առնվազն հետևյալ տեղեկատվությունը․
1) Էլեկտրական ցանցից անջատման կամ կիրառված սահմանափակման ամսաթիվը, ժամանակը և պատճառը,
2) անջատման վերականգնման կամ սահմանափակման վերացման ամսաթիվը, ժամանակը,
3) Բաշխման ցանցի էլեկտրական օբյեկտի անվանումը, որը հանգեցրել է տվյալ պատահարին:
127. Ստանալով Բաշխողի կարգավարի կարգադրությունը, Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել Բաշխողի կարգավարին: Եթե Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ հերթապահությունն իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ Բաշխողի կարգավարից:
128. Բաշխողի հերթապահի կարգադրությունները Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել առանց վերապահումների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարգադրության կատարումը Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմի գնահատմամբ կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը և էլեկտրատեղակայանքների ամբողջականությանը, ինչի մասին Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր ղեկավարին՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում: Հաղորդման ցանցին միացված Արտադրողի և Հաղորդողի օպերատիվ անձնակազմը առաջնահերթ կատարում է Համակարգի օպերատորի կարգադրությունները։
129. Այն դեպքում, երբ կարգադրություն ընդունողը համարում է այն սխալ, պետք է ներկայացնի հիմնավորված առարկություն: Կարգադրությունը կրկնվելու դեպքում Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել:
130. Բաշխողի կարգավարն իրավունք ունի պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին՝ վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում,
1) Հաղորդման ցանցին միացված Արտադրողի և Հաղորդողի դեպքում՝ վերջիններիս տեխնիկական ղեկավարից,
2) Բաշխման ցանցին միացված Արտադրողի և Սպառողի դեպքում՝ վերջիններիս իրավասու անձից։
131. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:
Գլուխ 12 ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
132. Բաշխման ցանցի Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը սահմանվում է Պայմանագրում՝ որպես տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիա առանց սահմանափակումների՝ անկախ դրանց առաջացման պատճառներից, ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, և չպետք է պակաս լինի 0,99-ից: Բաշխման ցանցի Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության պայմանագրային ցուցանիշը խախտվելու դեպքում միացած անձի առջև պատասխանատվությունը (ներառյալ խախտմամբ պատճառված վնասները հատուցելու պարտականությունը) կրում է Բաշխողը:
133. Բաշխողը բաշխման ցանցի հուսալի աշխատանքի ապահովման համար սույն կանոններով և օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Կարգավարումը` հիմք ընդունելով դրանց համար սահմանված տեխնիկական հարաչափերը.
2) համաձայնեցնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները.
3) առնվազն երեք տարի պահպանում է օպերատիվ գրանցամատյանները և օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները, եթե օրենքով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ.
4) տեղեկացնում է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքով լիազորված մարմնին իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին՝ դրանց քննությունը կազմակերպելու համար.
5) Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրում է անարգել մուտք` իր սերվերներում առկա էներգահամակարգի ռեժիմների տվյալների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև պարզաբանումներ տալիս այդ տեղեկությունների վերաբերյալ.
6) Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանում է դրանցում գործող կանոնակարգը.
7) հաշվարկում և առաջադրում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքները և վերահսկում դրանց կատարումը.
8) ողջամիտ ժամկետում տեղեկացնում է Արտադրողներին և Սպառողներին բաշխման ցանցում Վթարային ռեժիմի առաջացման, ինչպես նաև դրա ավարտի մասին:
134. Բաշխողը Բաշխման ցանցի հուսալի աշխատանքի ապահովման համար սույն կանոններով և օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու է անջատել Արտադրողին կամ Սպառողին կամ կիրառել վերջիններիս հզորությունների սահմանափակումներ: Նման դեպքերում Բաշխողը ողջամիտ ջանքեր է գործադրում բնականոն էներգամատակարարումը կամ միացումը հնարավորինս արագ վերականգնելու համար:
135. Հաղորդողը, Արտադրողը կամ Սպառողը Բաշխողի կողմից սույն բաժնով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովման նպատակով պարտավոր են՝
1) իրականացնել իրենց տեղակայանքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը, ինչպես նաև ապահովել իրենց տարածքում տեղադրված՝ Բաշխողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների պահպանումը` սույն կանոնների, նորմատիվ իրավական ակտերի պահանջների,
2) Բաշխողի օպերատիվ ենթակայությանը հանձնել Բաշխողի ներկայացրած ցանկում ընդգրկված իրենց սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները՝ համաձայն սույն կանոնների 125-րդ կետի,
3) կատարել Բաշխողի՝ իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները՝ բացառությամբ սույն կանոնների 133-րդ կետով սահմանված դեպքերի,
4) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Բաշխողի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով,
5) փոխհամաձայնեցնել Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող իրենց սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները՝ ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը, ներկայացնելով համաձայնեցման նաև ՌՊԱ դրվածքների քարտերը,
6) անհապաղ հայտնել Բաշխողին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին,
7) Համակարգի օպերատորի վթարների վերացման հրահանգի հիման վրա մշակել իրենց վթարների վերացման տեղական հրահանգները:
Գլուխ 13 ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
136. Բաշխողը իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի ՌՊԱ սարքվածքների նախադրվածքները հաշվարկում և կատարման համար այն առաջադրում է Արտադրողին կամ Սպառողին:
137. Բաշխողը և Արտադրողը, Հաղորդողը կամ Սպառողը ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ առաջադրանքները և տեղեկատվությունը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:
138. Բաշխողից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Հաղորդողը, Արտադրողը կամ Սպառողը պարտավոր է այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:
139. Վթարային անջատումների դեպքում, Բաշխողի պահանջով, Հաղորդողը, Արտադրողը կամ Սպառողը պարտավոր են՝
1) երկու օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իրենց տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը,
2) եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանք, կատարել հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնել Բաշխողին:
136. Հաղորդողը, Արտադրողը և (կամ) Սպառողը պարտավոր է՝
1) հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Բաշխողին,
2) Բաշխողի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում,
3) պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Բաշխողին:
Գլուխ 14 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌՊԱ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ
140. Բաշխողի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների նորոգումները կատարվում են Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի կողմից տրված հայտերի համաձայն:
141. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, անհրաժեշտության դեպքում սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու (վթարային պատրաստականություն) ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:
142. Պլանային նորոգումների համար Բաշխողի կարգավարին հայտերը տրվում են առնվազն երկու աշխատանքային օր առաջ՝ աշխատանքային օրվա ժամը 11։00-14։00-ն:
143. Սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում Հաղորդողը, Արտադրողը կամ Սպառողը, թույլտվություն ստանալով Բաշխողի կարգավարից, անջատում է այն, այնուհետև տալիս է շտապ հայտ: Շտապ հայտերը կարող են տրվել շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:
144. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:
145. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:
146. Հայտերի պատասխանները Բաշխողի կարգավարը հայտնում է Հաղորդողի, Արտադրողի կամ Սպառողի հայտով նախատեսված նորոգումն սկսելուց մեկ աշխատանքային օր առաջ՝ մինչև ժամը 14։00-ն:
147. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Սպառողի կամ Արտադրողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է Բաշխողի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Բաշխողի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը, եթե հայտով նախատեսված աշխատանքների կատարումը խաթարում է Սպառողների էլեկտրամատակարարումը:
148. Թույլատրված հայտով աշխատանքի չկատարման դեպքում Բաշխողի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը՝ այդ մասին գրանցում կատարելով օպերատիվ մատյանում:
149. Բաշխողի կարգավարը իրավունք ունի թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը օպերատիվ կարգով, եթե դրանց տևողությունը սահմանափակվում է իր հերթափոխով:
Գլուխ 15 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ (ՎԹԱՐԱՅԻՆ) ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
150. Կրիտիկական (վթարային) իրավիճակ կարող է հայտարարվել համակարգի օպերատորի կամ բաշխման ցանցի օպերատորի կողմից։
151. Համակարգի օպերատորի կողմից Կրիտիկական իրավիճակ հայտարարելու դեպքում բաշխման ցանցի օպերատորը պարտավոր է հետևել համակարգի օպերատորի հրահանգներին` համաձայն Ցանցային կանոնների:
152. Բաշխման ցանցի օպերատորը կարող է Կրիտիկական (վթարային) իրավիճակ հայտարարել հետևյալ պայմաններում, երբ՝
1) ցանցի մեկ կամ մի քանի մշտադիտարկված կետերում լարման սահմանված միջակայքը խախտվել է.
2) բաշխիչ համակարգը գերծանրաբեռնված է.
3) անհայտ պատճառներով բեռի, արտադրության կամ ցանցի հատվածների կորուստ է առաջացել:
153. Բաշխման ցանցում Բաշխման ցանցի օպերատորի հայտարարած Կրիտիկական (վթարային) իրավիճակների դեպքում, էներգամատակարարման սահմանափակման ծրագրի իրականացման վերաբերյալ որոշումը կայացնում է Բաշխման ցանցի օպերատորը և Համակարգի օպերատորին տեղեկացնում է այդ սահմանափակումների ծավալների մասին: Հետագա վերականգնման աշխատանքները կատարվում են Համակարգի օպերատորի համաձայնությամբ:
154. Կրիտիկական իրավիճակներում Բաշխողի և Սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում Բաշխողի կողմից իրականացվելիք գործողությունների և Սպառողներին այդ ծրագրերում ներառելու կարգով՝ համաձայն սույն կանոնների N 5 հավելվածի:
Գլուխ 16 ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
155. Օպերատիվ խոսակցությունները ներառում են՝
1) Բաշխողի կարգավարի կարգադրությունները Սպառողի և Արտադրողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը,
2) Արտադրողի կամ Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:
156. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարները պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով:
157. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն Համակարգի օպերատորի և Բաշխողի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի, որը վերջինս պարտավոր է տրամադրել Հաղորդողին, Արտադրողին և Սպառողին:
158. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:
ԲԱԺԻՆ 5. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 17 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
159. Բաշխման ցանցի զարգացման պլանավորման (այսուհետ՝ զարգացման պլանավորում) նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով բաշխման ցանցի զարգացման ապահովումն է՝ ցանցում նոր հզորությունների ավելացման և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:
160. Զարգացման պլանավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի, սույն բաժնի, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
161. Զարգացման պլանավորումը ուղղված է Բաշխման ցանցում հետևյալ խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.
1) Նոր սպառողների միացման և սպառման ծավալների ավելացման կանխատեսումների հիման վրա արտադրական հզորությունների ավելացում,
2) սպասարկման որակի ցուցանիշների բարելավում,
3) կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի իջեցում,
4) մաշված և դուրսգրման ենթակա ակտիվների նորով փոխարինում,
5) անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,
6) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,
7) էներգախնայողության միջոցառումների իրականացում,
8) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում,
9) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանների ինտեգրում,
10) բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերի, Հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների իրավական ակտերի պահանջների կատարում,
11) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում,
12) էլեկտրաէներգետիկական Համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին:
162. Զարգացման պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝
1) տեղեկատվության հավաքագրում և մշակում,
2) անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,
3) Մոդելավորում,
4) Զարգացման ծրագրի մշակում և հաստատում:
163. Զարգացման ծրագիրը կազմվում է Բաշխողի կողմից՝ տասնամյա ժամանակահատվածի համար:
164. Զարգացման ծրագրում ամրագրված միջոցառումները ներառվում են Բաշխողի ներդրումային ծրագրերում:
165. Զարգացման ծրագրի մշակման համար Բաշխողը կարող է ներգրավել անկախ փորձագետների կամ կազմակերպություններ:
166. Զարգացման պլանավորումը պետք է իրականացվի այնպես, որ՝
1) Էլեկտրաէներգետիկական համակարգի նորմալ պայմաններում Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրական սարքավորումների և կայանքների բոլոր աշխատանքային ցուցանիշները գտնվեն այդ սարքավորումներն արտադրողների կողմից սահմանված տիրույթում և Բաշխման ցանցով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը համապատասխանի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.
2) Էլեկտրաէներգետիկական համակարգի արտակարգ/վթարային պայմաններում, Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրական սարքավորումների և կայանքների գերբեռնվածության մակարդակը և տևողությունը համապատասխանեն դրանք արտադրողի կողմից սահմանված ցուցանիշներին և գործող տեխնիկական պահանջներին` հաշվի առնելով արտաքին գործոնները.
3) Սպառողի (բացառությամբ բնակիչ Սպառողի) սահմանազատման կետում հզորության գործակիցը (cos φ) ժամանակի 95 տոկոսի ընթացքում պետք է լինի 0.9-1.0-ի միջակայքում.
4) 35-110 կՎ-ի երկու տրանսֆորմատորով ենթակայաններում մեկ ուժային միավորի (տրանսֆորմատոր, անջատիչ և այլն) անջատումը չհանգեցնի տվյալ ենթակայանին միացված բեռի 30 կամ ավելի տոկոսի անջատման.
5) Լարման շեղման դեպքերը պահպանվեն Հանձնաժողովի կողմից սահմանված թիրախային ցուցանիշների մակարդակում.
6) Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը` SAIDI, համակարգի ընդհատումների միջին հաճախության ինդեքսը՝ SAIFI) պահպանվեն Հանձնաժողովի կողմից սահմանված թիրախային ցուցանիշների մակարդակում:
167. Պլանավորման գործընթացը ներառում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների գնահատականները՝ ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):
168. Պլանավորման գործընթացում գնահատվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն աշխատանքի խախտման հնարավոր ռիսկերը և մշակվում առաջարկություններ՝ ուղղված դրանց ազդեցությունների բացասական հետևանքների նվազեցմանը:
Գլուխ 18 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ
169. Զարգացման պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը Բաշխողը ստանում է Արտադրողներից և ամսական 500 000 կՎտ.ժ. սպառումից մեծ սպառում ունեցող 6(10)կՎ և բարձր լարման Սպառողներից՝ ըստ իր կողմից մշակված ժամանակացույցի և ձևաչափի:
170. Արտադրողները և Սպառողները պատասխանատվություն են կրում սույն Կանոնների 169-րդ և 172-րդ կետերով տրամադրված տեղեկատվության ճշգրիտ լինելու համար՝ օրենքով սահմանված կարգով:
171. Սույն Կանոնների 169-րդ և 172-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը ժամկետներում չտրամադրելու դեպքում Բաշխողն իրավունք ունի ներառել հաշվարկներում իր հայեցողությամբ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվությունը:
172. Եթե Արտադրողի կամ Սպառողի կողմից նախկինում ներկայացված պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մնացել է անփոփոխ և կիրառելի է նաև պլանավորման հաջորդ ժամանակահատվածի համար, ապա Արտադրողը կամ Սպառողը համապատասխան հաստատում են ներկայացնում Բաշխողին:
173. Բաշխողը կարող է պահանջել Արտադրողից կամ Սպառողից լրացուցիչ տեղեկատվության տրամադրում՝ պլանավորման տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու նպատակով:
174. Բաշխողը հավաքագրում և մշակում է Արտադրողների և Սպառողների կողմից ներկայացվող և այլ աղբյուրներից ստացված պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը:
175. Արտադրողների և Սպառողների կողմից՝ զարգացման ծրագրում իրենց տրամադրած տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում, Արտադրողը և Սպառողը այդ մասին տեղեկացնում են Բաշխողին, որը կատարվում է Զարգացման ծրագրի ճշգրտում՝ սույն կանոններով սահմանված կարգով:
Գլուխ 19 ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
176. Զարգացման պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունը ներառում է 10 տարվա՝
1) ներքին ակտիվ և ռեակտիվ էներգիայի պահանջարկի և Բաշխման ցանցում հոսքերի դինամիկայի գնահատում,
2) Բաշխման ցանցի աշխատանքի ռեժիմների գնահատում,
3) Բաշխման ցանցի ռեժիմների վրա կանխատեսվող բեռնվածքից շեղումների ազդեցության գնահատում,
4) Բաշխման ցանցին նոր սպառման համակարգերի կամ կայանների միացման կամ դրանց վերակառուցման դեպքում` Բաշխման ցանցի վրա դրանց ազդեցության գնահատում,
5) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների և ազդեցության գնահատում, ինչպես նաև նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատում,
6) հոսքաբաշխման, կարճ միացման, բաշխման ցանցի կայունության, ստուգիչ կետերում լարման մակարդակների ուսումնասիրություններ,
7) Բաշխման ցանցին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում,
8) Խոտորումների (շեղումների) կամ փոխանջատումների ժամանակ Բաշխման ցանցի վարքագծի գնահատում,
9) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Բաշխման ցանցի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար:
Գլուխ 20 ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
177. Բաշխման ցանցի զարգացման պլանավորումն իրականացվում է զարգացման վրա ազդող իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների մոդելավորմամբ (այսուհետ՝ Մոդելավորում): Բաշխման ցանցի զարգացման մոդելները մշակվում են առաջնահերթ տեղական էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի կանխատեսվող ներքին պահանջարկի բավարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման հնարավորությունների գնահատման համար:
178. Բաշխման ցանցի զարգացման մոդելավորման ընթացքում ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները՝
1) էլեկտրական հզորության պահանջարկը՝ պիկային, կիսապիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար,
2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկները մոդելավորվում են ներքին սպառման և արտահանման ու ներմուծման կանխատեսվող ռեժիմների համար,
3) հաշվի են առնվում բաշխման ցանցի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները,
4) բաշխման ցանցի տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրս բերումը հաշվի առնելու նպատակով,
5) իրականացվում է միջհամակարգային փոխհոսքերի մոդելավորում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար,
6) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:
179. Մոդելավորման ընթացքում բաշխման ցանցի բնութագրերը պետք է բավարարեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները:
Գլուխ 21 ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
180. Զարգացման ծրագիրը ներառում է` հաղորդողի հետ տվյալ բաշխման լիցենզավորված անձի յուրաքանչյուր միացման կետի հզորությանը և/կամ գոյություն ունեցող Միացման կետերի հզորությունների բարձրացմանը վերաբերող ծրագրերը և կանխատեսումները:
181. Զարգացման ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերականգնման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման, պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:
182. Բաշխման ծրագրում առաջարկվող միջոցառումների շրջանակում տրամադրվում են՝
1) բաշխման ցանցում ընթացիկ և կանխատեսվող պահանջարկի (բեռի) մասին տեղեկություններ,
2) Բաշխման ցանցին միացած կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսումներ,
3) հաջորդ տաս տարիների ընթացքում բաշխման ցանցում կառուցվելիք ենթակառուցվածքների մասին տեղեկություններ,
4) Բաշխման ցանցին միացման ենթակա նոր կամ վերակառուցվող կայանների մասին տեղեկություններ (Բաշխողի կողմից ստացված` միացման հայտերի և այլ տեղեկությունների վերաբերյալ),
5) բաշխման ցանցին միացած նոր սպառողների մասին տեղեկություններ,
6) բաշխման ցանցի յուրաքանչյուր հանգույցի հզորության և բաշխման ցանցին նոր բեռների և կայանների ինտեգրման համար անհրաժեշտ` տվյալ հանգույցի հզորացման անհրաժեշտության մասին տեղեկություններ,
7) ծառայությունների մատուցման որակի և ռեակտիվ հզորության փոխհատուցման և էլեկտրաէներգիայի կորուստներին առնչվող խնդիրների լուծման նպատակով առկա խնդիրների և համապատասխան պլանների վերաբերյալ տեղեկություններ,
8) էլեկտրաէներգիայի որակի անալիզատորների տեղադրման վայրերի մասին տեղեկություններ,
9) Բաշխման ցանցին միացման կետերի փոփոխության կամ նոր միացման կետերի կազմակերպմանն առնչվող պլաններ,
10)կատարվող ծախսերի արդյունավետության վերլուծությունը (ներառյալ՝ տեխնիկական և տնտեսական ցուցանիշները):
183. Բաշխողը յուրաքանչյուր տարի մշակում է հաջորդ տաս օրացուցային տարիների Բաշխման ցանցի զարգացման ծրագիրը: Այս գործընթացը ներառում է բոլոր անհրաժեշտ հետազոտությունների և գնահատումների իրականացումը և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցումը (միայն 35-110 կՎ ցանցին վերաբերող մասով):
184. Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը, Բաշխողը զարգացման ծրագրի նախագիծը ներկայացնում է Համակարգի օպերատորի դիտարկմանը: Մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը, Համակարգի օպերատորը ստուգում է Բաշխման ցանցի զարգացման ծրագրի համապատասխանությունը Հաղորդման ցանցի երկարաժամկետ զարգացման պլանին (միայն 35-110 կՎ ցանցին վերաբերող մասով) և անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկություններ ծրագրի լրամշակման վերաբերյալ:
185. Մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը Բաշխողը զարգացման ծրագրի նախագիծը ներկայացնում է Հանձնաժողով հաստատմանը:
186. Հանձնաժողովը զարգացման ծրագիրը մուտքագրելու օրվանից սկսում է դրա ուսումնասիրության գործընթացը և՝
1) 30 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ Բաշխողին է ներկայացնում իր դիտողություններն ու առաջարկությունները կամ,
2) 60 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ծրագիրը հաստատելու վերաբերյալ:
187. Սույն կանոնների 186-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է Հանձնաժողովի ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը: Զարգացման ծրագրի լրամշակված տարբերակում Հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում Բաշխողը ներկայացնում է իր պարզաբանումները և հիմնավորումները: Հանձնաժողովը ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` ծրագիրը հաստատելու կամ այն մերժելու վերաբերյալ:
188. Զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Բաշխողը դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մեկամսյա ժամկետում կայացնում է համապատասխան որոշում:
189. Բաշխման ցանցի զարգացման ծրագրի համաձայն, Բաշխողը սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում համապատասխան ներդրումային ծրագրեր: Զարգացման ծրագրի ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը Բաշխողը տրամադրում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Բաժին 6. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄ
Գլուխ 22 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
190. Բաշխման ցանցի կարճաժամկետ պլանավորման (այսուհետ՝ կարճաժամկետ պլանավորում) նպատակը շահագործման ընթացքում Բաշխման ցանցի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովումն է:
191. Կարճաժամկետ պլանավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի, սույն բաժնի, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
192. Կարճաժամկետ պլանավորումը ներառում է Բաշխողի և Բաշխման ցանցի բոլոր օգտագործողների գործողությունները՝ կապված համակարգի հուսալի և անվտանգ շահագործման ապահովման կազմակերպման հետ՝ շահագործման մեկնարկից մեկ տարի և մեկ օր առաջ ընկած ժամանակահատվածի համար:
193. Կարճաժամկետ պլանավորման ընթացքում իրականացվում են հետևյալ գործողությունները.
1) Համակարգի անջատումների ժամանակացույցերի կազմում,
2) Պահանջարկի կանխատեսում,
3) Արտադրության կանխատեսում,
4) Օպերատիվ գրաֆիկների /ժամանակացույցերի/ կազմում։
Գլուխ 23 ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
194. Բաշխողը կազմում է Բաշխման ցանցի հետևյալ հաշվեկշիռները.
1) յուրաքանչյուր օրացուցային տարվա համար` ըստ ամիսների,
2) յուրաքանչյուր ամսվա համար` ըստ օրերի,
3) հաջորդ օրվա համար` ըստ ժամերի:
195. Բաշխողը յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է բաշխման համակարգի հաջորդ օրացուցային տարվա հաշվեկշիռն՝ ըստ ամիսների:
196. Արտադրողները և 500 000 կՎտ.ժ. և ավել ամսական սպառում ունեցող 6(10)կՎ և բարձր լարմամբ միացված Սպառողները մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Բաշխողին են ներկայացնում հաջորդ ամսվա համար կանխատեսվող՝
1) էլեկտրաէներգիայի արտադրության (առաքման) մեծություններն ըստ օրերի,
2) ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ օրերի,
3) երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները,
4) Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հաջորդ ամսվա աշխատանքից պլանավորված դուրսբերման նախնական ժամանակացույցերն ըստ օրերի:
197. Բաշխողը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ ամսվա՝
1) էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշվեկշիռը՝ ըստ օրերի,
2) աշխատանքից պլանավորված դուրսբերման ժամանակացույցում փոփոխությունները:
198. Բաշխողը իրականացնում է բաշխման ցանցի օրական հաշվեկշիռների պլանավորում և յուրաքանչյուր օր՝ մինչև ժամը 14:00-ն, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ օրվա համար՝
1) ակտիվ հզորության օրական հաշվեկշիռն ըստ ժամերի,
2) ռեակտիվ հզորության օրական պահանջարկն ըստ ժամերի:
Գլուխ 24 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
199. Արտադրողները և 500 000 կՎտ.ժ. և ավել ամսական սպառում ունեցող 6(10) կՎ և բարձր լարման Սպառողները յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 15-ը Բաշխողին են ներկայացնում էլեկտրաէներգիայի արտադրության և պահանջարկի հաջորդ օրացուցային տարվա համար կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` հետևյալ ծավալով.
1) ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ ամիսների,
2) յուրաքանչյուր ամսվա համար երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները,
3) Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգումների նպատակով աշխատանքից դուրսբերման հաջորդ օրացուցային տարվա համար ժամանակացույցերը,
4) հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները և ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:
200. Եթե արտադրողների և Սպառողների կողմից ներկայացված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման ժամանակացույցերը հակասում են միմյանց՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսակետից, ապա Բաշխողը քննարկում է այդ ժամանակացույցերի վերանայման հնարավորությունները:
201. Բաշխողը յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 30-ը Արտադրողներին և Սպառողներին է ներկայացնում հաջորդ օրացուցային տարվա համար սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրսբերման համաձայնեցված ժամանակացույցերը:
202. Բաշխողը վարում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման նպատակով աշխատանքից դուրսբերման ժամանակացույցերի տվյալների բազան:
203. Բաշխողը հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները` ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից:
Գլուխ 25 ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
204. Բաշխողը պարտավոր է էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին տեղեկացնել՝
1) Արտադրողներին՝ գրավոր եղանակով պլանային ընդհատման օրվանից առնվազն 7 օր առաջ,
2) Սպառողներին՝ սույն կանոնների 205-րդ և 207-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն:
205. Բաշխողը պարտավոր է Սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Բաշխողը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ՝ առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, Սպառողներին տեղեկացնել հաջորդ օրվա էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին:
206. Սպառողը (բացառությամբ բնակչության) և Արտադրողը իրավունք ունեն, Բաշխողի հետ համաձայնեցնելով, Պայմանագրում ամրագրել էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Նման դեպքում էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին Բաշխողը Սպառողին և Արտադրողին պարտավոր է տեղեկացնել Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:
207. Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը Բաշխողը պարտավոր է տրամադրել շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:
208. Չի թույլատրվում այն Սպառողների և Արտադրողների պլանային անջատում, որոնց միացումը նախատեսված է 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում Բաշխողը պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ:
209. Սպառողը (բացառությամբ բնակչության), Արտադրողը և Բաշխողը փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սահմանել սույն կանոններում սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե այն չի հանգեցնում բնակչության համար սույն կանոններում սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման:
210. Բաշխողը Սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`
1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`
ա. այն Սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
բ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,
2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`
ա. այն Սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,
3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`
ա. այն Սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
բ. մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:
211. Սույն կանոններում նշված պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի` այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար` 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում` 72 ժամը: Միևնույն ժամանակ, եթե սպառողի (բացառությամբ բնակչության) էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա Բաշխողը և սպառողը պարտավոր են Պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը:
212. Բաշխողը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները պլանային և արտապլանային ընդհատումների դեպքերում Սպառողների և Արտադրողների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:
Գլուխ 26 ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
213. Բաշխողը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`
1) Սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում.
2) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ` լուծելով Պայմանագիրը: Էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում էլեկտրամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.
3) սույն կանոնների 51-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների ավարտի դեպքում` լուծելով Պայմանագիրը,
4) օրենքով նախատեսված դեպքերում:
214. Բաշխողն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`
1) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.
2) եթե Բաշխողի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել Սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ Պայմանագրով սահմանված կարգով սպասարկել Սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվիչները` անկախ դրանց պատկանելությունից.
3) եթե Սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվիչի խախտումով կամ առանց առևտրային հաշվիչի, կամ առևտրային հաշվիչի շրջանցումով.
4) ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած Նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում Բաշխման ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում։
215. Բաշխողը էլեկտրամատակարարումը վերականգնում է առանց Սպառողին նախազգուշացնելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է Պայմանագրով:
Բաժին 7. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Գլուխ 27 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
216. Բաշխման ցանցի շահագործման և պլանավորման ընթացքում Բաշխողը շարունակական միջոցներ է ձեռնարկում Բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացման՝ մասնավորապես, շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, սպասարկման որակի ցուցանիշների բարելավման, կորուստների նվազեցման, Բաշխման ցանցի կառավարման և հաշվառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։
217. Բաշխողը պլանավորման ժամանակակից և արդյունավետ միջոցներով ապահովում է Բաշխման ցանցի շահագործման արդյունավետության և հուսալիության բարելավումը:
218. Բաշխողը Բաշխման ցանցի համակարգչային մոդելավորման և օպտիմալացման համար պարտավոր է կիրառել մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ(ներ): Մոդելավորման ծրագրային ապահովումը պետք է համապատասխանի Բաշխման ցանցի պլանավորման պահանջներին և կարողանա վերլուծել առնվազն հետևյալը.
1) ակտիվ և ռեակտիվ հզորությունների պահանջարկը,
2) բեռի հոսքերը,
3) կարճ միացման հոսանքը,
4) լարման կարգավորումը,
5) Բաշխման ցանցին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատումը,
6) սպառման (բեռի) կանխատեսումը,
7) լարման այլ բնութագրերը:
219. Բաշխողը պետք է տիրապետի իր Բաշխման ցանցի տեխնիկական բնութագրերի, սարքավորումների, այդ թվում՝ այլ անձանց պատկանող՝ իր օպերատիվ ենթակայության տակ գտնվող սարքավորումների տվյալներին, շահագործման և սպասարկման ժամկետներին:
Գլուխ 28 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
220.Այն Սպառողների մոտ, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված չէ իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից, Բաշխողը Սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան՝
1)քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ սկսած 2025 թվականից՝ 3 ժամում, իսկ 2027 թվականից՝ ոչ ուշ, քան 2 ժամում,
2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ սկսած 2025 թվականից՝ 6 ժամում, իսկ 2027 թվականից՝ ոչ ուշ, քան 4 ժամում։
221. Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը` SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI) սկսած 2025 թվականից տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2021 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից 2025 թվականի ցուցանիշների 55 տոկոսը:
222. Թույլատրելի սահմաններից լարման շեղման դեպքերը սկսած 2025 թվականից տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2021 թվականի ցուցանիշների 50 տոկոսը, իսկ սկսած 2026 թվականից՝ պետք է բացառվեն:
Գլուխ 29 ԱՎՏՈՄԱՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
223. Բաշխողը պարտավոր է Հանձնաժողովի հետ համաձայնեցված ծրագրով մինչև 2027 թվականի ավարտը ներդնել Ավտոմատ հաշվառման համակարգ, որը թույլ կտա իրականացնել իր բոլոր Սպառողների սպառած էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառում։
Գլուխ 30 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
224. Բաշխողը պարտավոր է աշխարհագրական տեղեկատվության քարտեզի ձևաչափով կազմել համապատասխան էլեկտրոնային քարտեզներ:
225. Բաշխման ցանցի բոլոր փոփոխությունները Բաշխողը արտացոլում է համապատասխան քարտեզներում:
Գլուխ 31 ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
226. Բաշխման ցանցի արդիականացման նախագծման և կառուցման ընթացքում, Բաշխողը պարբերաբար կատարելագործում է կիրառվող տեխնոլոգիաները և գործառնական ընթացակարգերը:
227. Բաշխողը պարտավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել Բաշխման ցանցում կորուստները նվազեցնելու համար: Մասնավորապես՝
1) կիրառել միայն ճնշումային համ հեղույսային կապեր/միացման կետեր,
2) էլեկտրական լարերը ձեռքով չկապել,
3) ցածր լարման ցանցում էլեկտրական հաղորդալարերի տրամագիծը և երկարությունը ընտրել այնպես, որ այդ գծի ամբողջ երկարության վրա լարման անկումը չգերազանցի սահմանված չափը,
4) նոր տրանսֆորմատորներ տեղակայելու դեպքում ընտրել լարումը կարգավորելու կարողությամբ նոր տրանսֆորմատորներ,
5) Բաշխման ցանցը կառուցել այնպես, որ Նոր սպառողներին միացնելու համար նվազագույնի հասցվի տրանսֆորմատորային կետից դուրս եկող և մինչև բեռնման կետը հասնող ցածր լարման հաղորդման գծի երկարությունը,
6) ընտրել տեխնիկապես և տնտեսապես հաստատված` բարձր նոմինալ լարման մակարդակներ (ողջամիտ սահմաններում) ունեցող տրանսֆորմատորներ,
7) փոխհատուցել ռեակտիվ հզորությունը՝ մեծացնելով Բաշխողի ունակությունը բավարարելու սույն Կանոններով սահմանված հզորության գործակցի պահանջները,
8) ցածր լարման գծերը կառուցել մեկուսացված լարերով,
9) տրանսֆորմատորային կայանները նախագծել Սպառողների խմբերին մոտ (բեռի մոտ կենտրոնացված) տեղանքում, որպեսզի դրանից սնվող Սպառողները գտնվեն տվյալ տրանսֆորմատորից հավասար հեռավորության վրա (հնարավորության դեպքում),
10) Բաշխման ցանցի 1 կՎ և ավելի բարձր լարման գծերի ճյուղավորման դեպքում ավտոմատ կոմուտացիոն սարքավորումներ տեղադրել,
11) համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով ապահովել կորուստների վերլուծությունը և դրանց կառուցվածքային բաժանումը,
12) Բաշխողի կողմից այլ համարժեք միջոցներ ձեռնարկելը, ժամանակի ընթացքում խորը ներթափանցման մեխանիզմի կիրառմամբ կվերացվի իր սպասարկման տարածքում 600 մետրը գերազանցող ցածր լարման ցանցերի շահագործումը,
13) կրճատել մեկ տրանսֆորմատորով շահագործվող 35-110 կՎ ենթակայանների քանակը:
Գլուխ 32 ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
228. Բաշխողը Սպառողին վճարում է տույժ՝
1) էլեկտրամատակարարման պլանային ընդհատման դեպքում սույն կանոնների 208-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
2) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` Սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման՝ սույն կանոնների 210-րդ և 211-րդ կետերում սահմանված ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,
3) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 8-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
4) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 9-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար:
229. Սույն կանոնների 228-րդ կետի համաձայն՝ տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը:
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
Կ Ա Ր Գ
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Բաշխողի կողմից Նոր սպառողի կամ Սպառողի վերակառուցվող սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) սույն կանոնների 32-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով Բաշխողին ներկայացնելու պայմանները:
2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել Բաշխողի պաշտոնական վեբ կայքի միջոցով:
3. Հայտատուն միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց բացի Բաշխողին է ուղարկում սույն կանոնների 32-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DՕC), ԴՈԿԻՔՍ (DՕCX), ՊԻԴԻԷՖ (PDF) կամ ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:
4. Միացման դիմումը համարվում է ներկայացված Բաշխողի կայքում մուտք լինելու օրը: Բաշխողի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:
5. Բաշխողը, միացման դիմումն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկատվությունը և նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին հայտատուին տեղեկացնում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև Բաշխողի էլեկտրոնային համակարգում:
6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում հայտատուն կարող է ուղարկել չներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:
7. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
8. Հայտատուն իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկատվությունը`
1) միացման դիմումի համարը,
2) միացման դիմումի` Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,
3) Հայտատուի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),
4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,
5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),
6) Պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացնելու ամսաթիվը,
7) էլեկտրամատակարարմամբ (դրա հնարավորությամբ) ապահովելու ամսաթիվը,
8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,
9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):
9. Բաշխողը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև՝ կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում հայտատուին` միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
10. Միացման դիմումն ընդունված լինելու վերաբերյալ հայտատուին տեղեկացնելու օրվանից սկսված` Բաշխողը սույն կանոններով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:
11. Միացման դիմումը Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոններով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, Բաշխողը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով հայտատուին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ` Բաշխողի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:
12. Պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք սույն կանոններով սահմանված կարգով Բաշխողին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:
13. Բաշխողը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում Պայմանագիրը չի կնքվում։
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
1. |
Հայտատուի տվյալները | |||||
1) |
Հայտատուի անվանումը՝ | |||||
2) |
Հայտատուի տեսակը |
Արտադրող |
||||
Սպառող |
||||||
3) |
Տեղակայանքի անվանումը | |||||
4) |
Տեղակայանքի հասցեն | |||||
5) |
Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը) | |||||
6) |
Միանալու նպատակը |
Նոր տեղակայանքի միացում |
||||
Արտադրողի դրվածքային հզորության ավելացում |
||||||
Առկա տեղակայանքի արդիականացում |
||||||
7) |
Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ) | |||||
8) |
Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ) | |||||
9) |
Փուլային իրականացում (այո/ոչ) | |||||
10) |
Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները (ըստ փուլերի) |
Փուլ |
I |
II |
III |
IV |
տարի/ամիս |
||||||
ՄՎտ |
||||||
11) |
Հայտատուի հասցեն՝ | |||||
12) |
Հայտատուի հեռախոսը՝ | |||||
13) |
Հայտատուի ֆաքսը՝ | |||||
14) |
Պատասխանատու անձ |
Անուն, ազգանուն՝ |
||||
Հասցե՝ |
||||||
էլեկտրոնային հասցե՝ |
||||||
Հեռախոս՝ |
Լրացվում է Արտադրողի կողմից
2 |
Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ | ||||
1) |
Էլեկտրակայանի տեսակը |
Հունային հիդրո |
|||
Ջրամբարով հիդրո |
|||||
Հիդրոկուտակիչ |
|||||
Ատոմային |
|||||
Ջերմային |
|||||
Համակցված ցիկլով |
|||||
Հողմային |
|||||
Այլ (հատկորոշել) |
|||||
2) |
Վառելիքը |
ածուխ |
|||
գազ |
|||||
մազութ |
|||||
միջուկային |
|||||
Այլ (հատկորոշել) |
|||||
3) |
Ըստ փուլերի էներգետիկ տվյալները. |
I |
II |
III |
IV |
ա. |
ագրեգատների քանակը (հատ) |
||||
բ. |
ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ) |
||||
գ. |
առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ) |
||||
դ. |
կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ) |
||||
4) |
հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը (այո/ոչ) |
Լրացվում է Որակավորված սպառողի կողմից
3 |
Տվյալներ միացվող տեղակայանքի վերաբերյալ | ||||
1) |
Տեղակայանքի տեսակը |
Արդյունաբերական |
|||
Արդյունաբերական էլեկտրաէներգիայի սեփական արտադրությամբ |
|||||
Քարշային |
|||||
Ընդհանուր նշանակության |
|||||
Այլ (հատկորոշել) |
|||||
2) |
Ըստ փուլերի էներգետիկ տվյալները. |
I |
II |
III |
IV |
ա. |
կանխատեսվող առավելագույն ակտիվ բեռը (ՄՎտ) |
||||
բ. |
կանխատեսվող առավելագույն լրիվ բեռը (ՄՎԱ) |
||||
գ. |
կանխատեսվող նվազագույն ակտիվ բեռը (ՄՎտ) |
||||
դ. |
կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)) |
||||
ե. |
սեփական արտադրության էլեկտրաէներգիայի առավելագույն հզորությունը (ՄՎտ) |
||||
զ. |
սեփական արտադրության էլեկտրաէներգիայի տարեկան ծավալը (ՄՎտժ) |
Ընկերության ներկայացուցիչ
անուն, ազգանուն /ստորագրություն/
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎ | |
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
______________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Համաձայնեցված է՝ |
|
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
______________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Աղյուսակ N 1
Մեթոդիկա 1. | 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները |
1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Միացման տեսակը |
Միացվող առավելագույն հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը | |
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի | ||
Միաֆազ (0.22 կՎ) |
10 կՎԱ |
65 |
53 |
14 կՎԱ |
91 |
62 | |
Միացման ուժեղացում |
10կՎԱ-ից 14 կՎԱ |
26 |
9 |
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,
որտեղ`
Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,
Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,
Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ -ն ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ 1-ի:
Աղյուսակ N 2
Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում
հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) |
Միաֆազ միացմամբ բնակարանների |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի | |||
10 կՎԱ հզորություն |
14 կՎԱ հզորություն | |||
1-ին գոտի |
2-րդ գոտի |
1-ին գոտի |
2-րդ գոտի | |
մինչև 25 |
66 |
55 |
92 |
58 |
25 ÷ 40 |
59 |
48 |
83 |
50 |
41 ÷ 60 |
52 |
41 |
75 |
45 |
61 և ավելի |
46 |
35 |
68 |
40 |
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:
Աղյուսակ N 3
Մեթոդիկա 2. | 6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները |
1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,
որտեղ՝
Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,
Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,
Պհզ-ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ -ն ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ 1-ի:
Աղյուսակ N 4
35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) |
Միացվող հզորություն |
Ստանդարտ միացման |
Վճարը` 12 կմ-ն գերազանցող |
<3000 կՎԱ |
21,70 |
1,28 |
3001÷4 000 |
26,19 |
1,70 |
4001÷5000 |
30,67 |
2,13 |
5001÷6000 |
35,15 |
2,55 |
6001÷7000 |
39,63 |
3,00 |
7001÷8000 |
44,11 |
3,40 |
8001÷9000 |
48,59 |
3,83 |
9001÷10000 |
53,08 |
4,25 |
10001÷11000 |
57,56 |
4,68 |
11001÷12000 |
62,04 |
5,10 |
12001÷13000 |
66,52 |
5,53 |
13001÷14000 |
71,00 |
5,95 |
14001÷15000 |
75,48 |
6,38 |
Հավելված N 5 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՇԽՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրամատակարարման անխուսափելի իրավիճակներում (այսուհետ՝ վթարային) Բաշխողի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերին ներկայացվող պահանջները և պայմանները, այդ թվում՝ ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություններ ունեցող սպառողներին այդ ծրագրերում ներառելու պայմանները:
ԳԼՈՒԽ 2. ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՇԽՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են համակարգի օպերատորը և Բաշխողը՝ ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից։
3. Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:
4. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.
1) ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող այն Սպառողների նկատմամբ, որոնց էլեկտրամատակարարման սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի և որոնց համար տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր, էլեկտրամատակարարման սահմանափակում չի կիրառվում։ Այդ բոլոր սպառողների ամրագրված տեխնոլոգիական և վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.
2) «Էներգետիկայի մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված Սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող Սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող է իրականացվել ծրագրի վերջին հերթում.
3) էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր Սպառողների նկատմամբ:
5. Սպառողները, որոնք, ըստ իրենց տեխնոլոգիաների կամ ծառայությունների բնույթի, պետք է պարտադիր կերպով ունենան էլեկտրասնման սեփական անկախ պահուստային աղբյուր, սահմանվում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով:
6. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում ներառված բոլոր Սպառողների էլեկտրամատակարարման պայմանագրերում գրառում է կատարվում կիրառվող հերթի վերաբերյալ:
7. Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.
1) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված Սպառողների նկատմամբ, էլեկտրամատակարարման սահմանափակում կարող է կիրառվել միայն ծրագրի վերջում և օպերատիվ կարգով սպառողի համաձայնությունն ստանալուց հետո.
2) «Էներգետիկայի մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված Սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող Սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող են իրականացվել ծրագրի վերջին հերթում` առանց համաձայնեցման կամ նախազգուշացման.
3) առանց համաձայնեցման կամ նախազգուշացման էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր Սպառողների նկատմամբ:
8. Էլեկտրամատակարարման սահմանափակումները կիրառվում են Սպառողներին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Սպառողների տեղեկացման ձևերը սահմանվում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով:
9. Սույն կարգով իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:
10. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում Սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.
1) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված Սպառողների խումբ.
2) «Էներգետիկայի մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված Սպառողների խումբ, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող Սպառողների խումբ` առնվազն միացնելով անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) վթարային հզորությունն ապահովող սնող գիծը.
3) մնացած բոլոր Սպառողները:
11. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է Համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով Բաշխողի օպերատորին:
12. Վթարային իրավիճակներում Բաշխողի օպերատորը պարտավոր է Համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել էլեկտրամատակարարման սահմանափակումներ:
13. Բաշխման ցանցում վթարային իրավիճակներում Սպառողների էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողի օպերատորը՝ սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով Համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:
14. Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են Սպառողի և Բաշխողի համատեղ կազմած ակտում՝ համաձայն N 6 հավելվածի, որը հանդիսանում է էլեկտրամատակարարման պայմանագրի անբաժանելի մասը:
15. Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների հետ հաջորդ տարվա համար կնքված պայմանագրերը, համակարգի օպերատորը և Բաշխողի օպերատորը համատեղ վերանայում են վթարային իրավիճակներում Բաշխողի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» 49‑րդ հոդվածի համաձայն:
Հավելված N 6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
Ա Կ Տ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ
______________________________________________________________________
(ընկերության անվանումը)
______________________________________________________________________
(ընկերության հասցեն)
Պայմանագրային հզորությունը |
Տեխնոլոգիական հզորությունը |
Վթարային հզորությունը |
Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը |
Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը |
կՎտ |
կՎտ |
կՎտ |
Ժամ |
Ժամ |
1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ
N |
Սնող կենտ-րոն |
Սնող գիծ |
Սնող գծի բեռը, կՎտ |
Վթարային ամրագրում |
Տեխնոլոգիական ամրագրում |
Այլ հզորություն |
Ենթասպառող | ||||||
էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար |
սնող գծի վրա վթա-րային հզորու-թյունը, |
սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է վթա-րային հզորու-թյունը |
էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար |
սնող գծի վրա տեխնոլո-գիական հզորու-թյունը, կՎտ |
սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է հզորու-թյունը |
հզորու-թյունը, կՎտ |
օրական էլեկտրա-սպառումը, |
Ընդհա-նուր բեռը, կՎտ |
տեխնոլո-գիական և վթա-րային ամրա-գրված հզորու-թյուն, կՎտ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
ընդ. |
2. Հզորություն, որը ենթակա է անջատման
N |
սնող կենտրոն |
սնող գիծ |
սնող գծի բեռը, |
սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը, կՎտ |
սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը |
անջատման ենթակա հզորությունը, |
նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ընդ. |
3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը
N |
սնող կենտրոն |
սնող գիծ |
առավելագույն հզորությունը |
վթարային ամրագրված հզորությունը, |
տեխնոլոգիական ամրագրված հզորությունը, |
նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ընդ. |
_____________________________ (ընկերության անվանումը) |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի | |
Տնօրեն________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Տնօրեն __________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) | |
____ _________________ 202__ թ. |
____ ________________ 202__ թ. |