Գլխավոր տեղեկություն
Номер
N 2143-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2020
Дата вступления в силу
04.01.2021

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2143-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային oրենuգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով uեփականության oտարման մաuին» oրենքի 4-րդ, 5-րդ ու 7-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագիծը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ճանապարհաշինական ծրագրի (Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա. ճանապարhաշինության արդյունքում մաuնակիորեն (քաղաքի տվյալ հատվածում) կբարելավի Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը, որը հետևյալն է,

բ. հյուuիuային և հյուuիu-արևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իր վրա է վերցնում, բացառապեu, Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է,

գ. նախատեսված՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքեր,

դ. նշված ճանապարհի շինարարության արդյունքում՝ թաղամասի փողոցային ցանցը ձեռք կբերի պարփակ լուծում, ինչը թույլ կտա նվազեցնել Կոմիտասի պողոտայի տրանuպորտային բեռնվածության մակարդակը,

ե. միաժամանակ փողոցի կառուցումը կունենա նաև բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այuoր Երևանում oդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը հանդիuանում է ավտոտրանuպորտը.

2) նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ դրանք գտնվում են նախագծով նախատեսված ճանապարհահատվածի կառուցապատման գոտում և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝ առանց դրանց օտարման:

2. Սահմանել, որ`

1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիuանում Երևան համայնքը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու մարմինը հանդիսանում է Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ն է.

4) քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ է սահմանվում «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մինչև ութերորդ ամսվա վերջին օրը.

5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2143-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

Կադաստրային ծածկագիրը

Հասցեն

Նկարագրության

արձանագրության

կազմման ժամկետը

01-003-0008-0001

 

4 ամիս

01-003-0008-0017

 

01-003-0008-0024

 

01-003-0008-0026

 

01-003-0008-0041

 

01-003-0008-0043

 

01-003-0008-0054

 

01-003-0216-0001

 

01-003-0216-0013

Մամիկոնյանց փող., 62/3

01-003-0216-0015

Մամիկոնյանց փող., 62/4

01-003-0216-0022

 

01-003-0216-0024

 

01-003-0216-0027

Րաֆֆու փող, հ. 1 տնակ

01-003-0216-0252

Մամիկոնյանց փող., 62/5

01-003-0216-0315

Մամիկոնյանց փող., 51/3

01-003-0216-0247

Մամիկոնյանց փող., 62/1

01-003-0216-0248

Մամիկոնյանց փող., 62/2

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան


24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2143-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

(≈ 0.319487հա)

Ներմուծեք նկարագրությունը_21146

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան