21.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2020 թվականի N 1820-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
21.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
1.1. Սույն միջոցառումից կարող են օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակվել են (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում։
(1.1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:
4․ Բացառությամբ սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքի, սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ը: Սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքում միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված՝ սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա։
(4-րդ կետը փոփ. 17.12.20 N 2105-Լ, 13.01.21 N 3-Լ, խմբ. 08.02.21 N 147-Լ)
5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
6. Սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքներում հաշվառման և սույն հավելվածի 1-ին կետում նշված՝ առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Քաշաթաղի շրջան | |
1. |
Կովսական |
2. |
Միջնավան |
3. |
Որոտան |
4. |
Ալաշկերտ |
5. |
Աղաձոր |
6. |
Աղավնատուն |
7. |
Այգեհովիտ |
8. |
Այգեկ |
8.1. |
Աղանուս |
9. |
Արախիշ |
10. |
Արծվաշեն |
11. |
Արտաշավի |
12. |
Գանձա |
13. |
Գետամեջ |
14. |
Գետափ |
15. |
Գողթանիկ |
16. |
Դրախտաձոր |
17. |
Երիցվանք |
18. |
Իշխանաձոր |
19. |
Լեռնահովիտ |
20. |
Ծաղկաբերդ |
21. |
Ծիծեռնավանք |
22. |
Ծոբաձոր |
23. |
Կերեն |
24. |
Կումայրի |
25. |
Հակ |
26. |
Հակարի |
27. |
Հայկազյան |
28. |
Հոչանց |
29. |
Ձորափ |
30. |
Ղազարապատ |
31. |
Մամարք |
32. |
Մարտունաշեն |
33. |
Միրիկ |
34. |
Մշենի |
35. |
Մոշաթաղ |
36. |
Մուշ |
37. |
Նորաշենիկ |
38. |
Շալուա |
39. |
Սարատակ |
40. |
Սոնասար |
41. |
Վակունիս |
42. |
Վաղազին |
43. |
Վան |
44. |
Վարդաբաց |
45. |
Վուրգավան |
46. |
Տիգրանավան |
47. |
Ուռեկան |
48. |
Փակահան |
49. |
Քաշունիք |
Մարտակերտի շրջան | |
1. |
Նոր Սեյսուլան |
2. |
Հովտաշեն |
3. |
Նոր Հայկաջուր |
4. |
Նոր Կարմիրավան |
5. |
Նոր Այգեստան |
6. |
Նոր Մարաղա |
7. |
Թալիշ |
8. |
Մատաղիս |
| |
Շահումյանի շրջան | |
1. |
Քարվաճառ |
2. |
Դադիվանք |
3. |
Նոր Բրաջուր |
4. |
Նոր Գետաշեն |
5. |
Եղեգնուտ |
6. |
Զուար |
7. |
Նոր Էրքեջ |
8. |
Խարխափուտ |
9. |
Ծար |
10. |
Նոր Կարաչինար |
11. |
Հավսաթաղ |
12. |
Նոր Մանաշիդ |
13. |
Նոր Վերինշեն |
14. |
Քնարավան |
| |
Հադրութի շրջան | |
1. |
Հադրութ |
2. |
Ազոխ |
3. |
Ակնաղբյուր |
4. |
Այգեստան |
5. |
Առաջամուղ |
6. |
Առաքել |
7. |
Արևշատ |
8. |
Բանաձոր |
9. |
Դրախտիկ |
10. |
Թաղասեռ |
11. |
Թաղուտ |
12. |
Խանձաձոր |
13. |
Ծակուռի |
14. |
Ծամձոր |
15. |
Կարմրակուճ |
16. |
Հակակու |
17. |
Հարթաշեն |
18. |
Մարիամաձոր |
19. |
Մեծ Թաղեր |
20. |
Մոխրենես |
21. |
Նորաշեն |
22. |
Պլեթանց |
23. |
Ջրակուս |
24. |
Վարդաշատ |
25. |
Տող |
26. |
Տումի |
27. |
Ուխտաձոր |
28. |
Քյուրաթաղ |
29. |
Մեխակավան (առանց համայնքի կարգավիճակի) |
| |
Շուշիի շրջան | |
1. |
Շուշի քաղաք |
2. |
Քարին տակ |
3. |
Քիրսավան |
|
Ասկերանի շրջան |
1. |
Ավետարանոց |
2. |
Ակնաղբյուր |
3. |
Ջրաղացներ |
4. |
Մադաթաշեն |
5. |
Սղնախ |
6. |
Մոշխմհատ |
7. |
Ուղտասար |
8. |
Արմենակավան |
Մարտունու շրջան | |
1. |
Ջիվանի |
2. |
Շեխեր |
3. |
Զարդանաշեն |
4. |
Սարգսաշեն |
5. |
Վազգենաշեն |
6. |
Ներքին Ճարտար |
(հավելվածը խմբ. 03.12.20 N 1938-Լ, փոփ., լրաց. 17.12.20 N 2105-Լ, փոփ. 13.01.21 N 3-Լ, լրաց., խմբ. 08.02.21 N 147-Լ)