«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1423-Ն
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, լրաց. 10.09.15 N 1046-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ՝ գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն, 10.12.20 N 2010-Ն)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին: Գազի տեղակայանքների սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին (ծառայողներին) է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Ծառայողը (ծառայողները) փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:
(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
7. Տեսչական մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)
8. Գազի տեղակայանքների՝ նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր՝ նշելով թերությունները և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:
(8-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, 10.12.20 N 2010-Ն)
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էներգատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)
1. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին.
2) գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը):
(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)
2. Գազի տեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմնի ծառայողին է տրամադրում՝
1) գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը.
2) գազի տեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտի պատճենը.
4) գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները.
5) գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:
(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)
(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ | |
| ||
| ||
ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8 ____ _______ 200 թ. |
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`
Սեփականատերը _______________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը) |
Տեղադրման վայրը ______________________________________________________ |
Լրիվ անվանումը _______________________________________________________ (գազի տեղակայանքի լրիվ անվանումը) |
__________________________________________________________________ |
Աշխատանքային ճնշումը _____________________________________________ (կգ/սմ2) |
Գազի ծախսը ___________________________________________________ (նմ3/ժամ) |
|
__________________________________________________________________ |
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________ |
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ________________________ |
__________________________________________________________________ |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________________ |
_________________________________________________________________ |
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
Ղեկավար |
____________________ |
_________________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար ______________________________________________ ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Իրավաբանական անձ
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Գազի տեղակայանքի տեղադրման վայրը _______________________________
Աշխատանքային ճնշումը ___________________________________________ (կգ/սմ2)
Կից՝ ներկայացնում եմ գազամատակարարման տեխնիկական պայմանները (________ էջ):
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
(ձևը փոփ. 10.12.20 N 2010-Ն)
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար ______________________________________________ ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Իրավաբանական անձ
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ___ ______20 թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
(ձևը փոփ. 10.12.20 N 2010-Ն)
(հավելվածը լրաց. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)