ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1274-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը՝ համաձայն N 1 հավելվածի։
(1-ին կետը լրաց. 17.09.15 N 1092-Ն)
2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի փոխհատուցման սկզբունքները՝ համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 17.09.15 N 1092-Ն)
2.1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի և 4-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները՝ համաձայն N 3 հավելվածի:
(2.1-ին կետը լրաց. 17.09.15 N 1092-Ն, 10.12.20 N 2013-Ն)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցմանը վերաբերող տեղեկատվությունը, մասնավորապես՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից նախորդ տարվա համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների, իսկ անհատ ձեռնարկատերերի մասով` նախորդ տարվա համար ներկայացված տարեկան եկամուտների հաշվարկների մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց մահացած լինելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ տնային տնտեսությունների մասին, որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 07.08.14 N 806-Ն)
դ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների մասին,
ե. (պարբերությունն ուժը կորցրել է 07.08.14 N 806-Ն)
3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մասով՝ տեղեկություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում առկա մշակութային արժեքների մասին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաստրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), սահմանափակումների, համասեփականատերերի) մասին.
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից 2009 թվականի համար ներկայացված ֆինանսական և հարկային հաշվետվությունների (ներառյալ տարեկան զուտ եկամտի, մշտական աշխատողների համար վճարված եկամտահարկի և սոցիալական վճարների) մասին,
բ. (պարբերությունը հանվել է 14.07.11 N 961-Ն)
գ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և նրանց կողմից եկամտային հարկ վճարած լինելու (այդ թվում` հարկային գործակալների միջոցով) վերաբերյալ` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հետախուզման մեջ գտնվելու մասին.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ազգային փոքրամասնությանը պատկանելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների մասով՝
ա. տեղեկություն ընտանիքի կազմի մասին,
բ. տեղեկություն խնամքի տակ գտնվող անձանց մասին:
(3-րդ կետը խմբ., փոփ. 14.07.11 N 961-Ն, փոփ., լրաց. 07.08.14 N 806-Ն)
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.
3) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում.
4) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սույն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները տարածվում են տվյալ ծրագրի շրջանակներում ծագած հարաբերությունների վրա:
(4-րդ կետը լրաց. 17.09.15 N 1092-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 5
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման |
Հ Յ ՈՒ Ս Ի Ս - Հ Ա Ր Ա Վ Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Մ Ի Ջ Ա Ն Ց Ք Ի Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ր Ի - Ծ Ր Ա Գ Ի Ր 2-Ի Հ Ո Ղ Ի Օ Տ Ա Ր Մ Ա Ն ԵՎ Տ Ա Ր Ա Բ Ն Ա Կ Ե Ց Մ Ա Ն Շ Ր Ջ Ա Ն Ա Կ
(վերնագիրը լրաց. 17.09.15 N 1092-Ն)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ (ՀՕՏՇ)
Ա. ՆԱԽԱԲԱՆ
Բ. ՀՕՏ-ին ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ
Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը
Ե.2 Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները
Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականության հետ
Ե.4 ՀՕՏՇ-ի՝ սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները
Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Զ.1 Ընտրվելու իրավունքը/իրավասությունը
Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները
Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը
Զ.4 Սեփականության օտարման պայմանները
Զ.5 Օրինականացման պայմանները
Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Թ.1 ՏԿԵՆ/ԻԳ
Թ.2 Խորհրդատուները
Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմինները
Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ
Թ.5 ԱԶԲ
Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ
ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ
ԺԲ. ՀՕՏԾ-ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աղյուսակներ.
Աղյուսակ 1. ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի օրենքների և կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականության հետ
Աղյուսակ 2. Իրավունքների սխեմա
Աղյուսակ 3. Բողոքների լուծման գործընթացը
Պատկերներ.
Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները
Շրջանակներ
ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հավելվածներ.
ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԶԲ Ասիական Զարգացման Բանկ
ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ
ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն
ԱՄՄ Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին
ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում
ԱՍՀԳ Աղքատության և սոցիալական հարցերի գնահատում
ԲՖԳ Բազմափուլ ֆինանսավորման գործիք
ԳՄ Գործադիր մարմին
ԻԳ Իրականացնող գործակալություն
ԾԻԿ Ծրագրի իրականացման կազմակերպություն
ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհուրդ
ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն
ՀԿ Հասարակական կազմակերպություն
ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում
ՀՕՏՇ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ
ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր
ՄՏՎ Մարզպետարանի տրանսպորտի վարչություն
ՊՖՀ Պարբերական ֆինանսավորման հայտ
ՍՏՄ Սոցիալական և տարաբնակեցման մասնագետներ
ՍՏՈՒ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն
ՎՉՀ Վնասի չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն
ՏԾ Տարաբնակեցման ծրագիր
ՏԿԵՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Փոխհատուցում - Օտարված գույքի վերականգնման արժեքի վճարում կամ ծախսերի փոխհատուցման այլ եղանակով։
Իրավունքներ - Փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց՝ կախված նրանց կորուստների բնույթից՝ նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար։
Տեղաբնիկներ - Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն» փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հասկացությունը միաչափ չէ և այն ներառում է նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ» հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են «տեղաբնիկ» հասկացության հետ և ներկայացված են ԱԶԲ քաղաքականության մեջ: Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն» հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ Տեղաբնիկների քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:
Հյուրընկալող բնակչություն - Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել։
Բարելավումներ - Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ցախանոց, գոմ, կոմունալ շինություն, խանութ, պահեստ և այլն) և ցանված մշակաբույսեր։
Հողի օտարում - Այն գործընթացը, որի միջոցով կառավարական գերատեսչությունները ստիպում են անձին փոխհատուցման դիմաց պետական կարիքների համար օտարել իր ունեցած հողը կամ հողի մի մասը և տալ կառավարական գերատեսչությանը որպես սեփականություն։
Ազդեցության ենթարկված անձ (ԱԵԱ) - Ցանկացած անձ, ով ազդեցության է ենթարկվում նախագծից բխող հողօգտագործման, ջրօգտագործման, այլ բնական ռեսուրսների օգտագործման փոփոխություններից կամ եկամտի կորստից։
Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ) - Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր։ Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից։ Սա փոխհատուցում/վերականգնում (ռեաբիլիտացիա) ստացող կարևորագույն միավոր է:
Ռեաբիլիտացիա/վերականգնում - Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում։
Վերաբնակեցում - ԱԵԱ/ԱԵՏՏ ֆիզիկական տեղահանումը նախքան նախագծի իրականացումը նրա բնակավայր հանդիսացող վայրից։
Փոխարինման արժեք - Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում՝ հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի վրա, շենքերի և շինությունների փոխարինման արժեքը (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը՝ առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործվող շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքը։
Տարաբնակեցում - բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմացնելու համար ՏԱ-երի սեփականության և/կամ ապրուստի վրա նախագծի թողած բացասական որևէ ազդեցությունը. ներառում է փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնումը։
Մարզ - Համայնք - Հայաստանը բաժանված է 10 մարզերի. Երևան քաղաքը որպես երկրի մայրաքաղաք հատուկ վարչական կարգավիճակ ունի։ 10 մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից։ Մարզերը բաղկացած են համայնքներից։ Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից։ Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ։ 2007թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը՝ գյուղական։ Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից։
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ա. ՆԱԽԱԲԱՆ
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) համար մշակված սույն Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿԵՆ) կողմից (Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու` ճապոնական ՊԱԴԵԿՕ ընկերությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՕՏՇ մշակման ընթացքում)։ Սույն փաստաթուղթը մանրամասն անդրադառնում է ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին: Ծրագիրը, որը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքով (ԲՖԳ) և կիրականացվի 5 տարվա ընթացքում ՏԿԵՆ-ի՝ որպես գործադիր մարմնի (ԳՄ) և Ծրագրի իրականացման կազմակերպության՝ որպես Իրականացնող գործակալության (ԻԳ) հետ, բաղկացած է 3 փուլից, որոնցից յուրաքանչյուրը կներառի տարբեր ենթածրագրեր, այդ թվում նաև՝ ճանապարհների և մայրուղիների վերականգնման կամ կառուցման աշխատանքներ։
(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
2. Նախքան Ծրագրի հաստատումը սույն ՀՕՏՇ-ն կթարգմանվի հայերեն և հասանելի կլինի ՏԿԵՆ կայքում: ՀՕՏՇ անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ կայքում:
(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Բ. ՀՕՏ-ին ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Հիմնվելով ԲՖԳ գործընթացների վրա՝ Ծրագրի հաստատումը իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ կողմից ԱԶԲ Պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ուղարկելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկական ուսումնասիրությունները:
4. Ինչ վերաբերում է ՀՕՏ խնդիրներին՝ ԲՖԳ առաջին փուլի, հաջորդ փուլերի ՊՖՀ հաստատման և յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի իրականացման համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը.
(i) |
Ամբողջ ֆինանսական գործիքի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր ենթածրագրերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և որպես կանոն՝ յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի, անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը։ |
(ii) |
Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ ազդեցությունների հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե արդյոք կան տեղաբնիկներ և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն դրանից: |
(iii) |
Եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ փուլի յուրաքանչյուր ենթածրագրի ՀՕՏ ծրագիր (ՀՕՏԾ)՝ աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության ծավալներին համապատասխան: Հիմնվելով ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1/ԳՁ (2009) վրա՝ նախագիծը դասակարգվում է որպես Կարգ Ա, եթե 200 հոգուց ավելի մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում կամ իրենց արտադրական գույքի 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը դասակարգվում է որպես Կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում է 200 հոգուց պակաս մարդ, իսկ այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն չեն ենթադրում դասակարգվում են որպես Կարգ Գ-ի ծրագրեր։ ՀՕՏԾ-ն պետք է ներառի փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և ՀՕՏ խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող իրականացման ժամանակացույց։ |
5. Հիմնվելով ԱԶԲ-ի 2009 թվականի Սոցիալական պաշտպանության քաղաքականության և գործելակերպի վրա՝ ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա.
(i) |
ԲՖԳ/առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է՝ ա) ամբողջ ԲՖԳ-ի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և տարածմամբ, բ) ԱՍՀՆԳ մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ։ |
(ii) |
Հաջորդող փուլերի ՊՖՀ հաստատում. Պայմանավորված է՝ ա) ՀՕՏՇ-ի վերանայմամբ/թարմացմամբ/հրապարակմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին համահունչ և ԱԶԲ-ի ու կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ/հրապարակմամբ։ |
(iii) |
Պայմանագրերի ստորագրում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար). Պայմանավորված է՝ ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ-երի թարմացմամբ և հրապարակմամբ և բ) Անկախ մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) վարձմամբ, որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը։ |
(iv) |
Կապալառուներին աշխատանքների շարունակման ծանուցման ուղարկում. Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ (փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբիլիտացիայի լրիվ իրականացում)` փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ։ |
Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ
6. Տեղաբնիկների վրա Ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենալու։ ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց խմբերի (հող չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանք հաշվի առնելուն, և ֆինանսական փոխհատուցումից բացի՝ փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները։
Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժան մաս՝ սկսած ՀՕՏ ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով։ ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է.
i |
Ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի կազմումից հետո ՏԿԵՆ/ԻԳ-ի հետ միասին կիրականացնեն նախնական կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և դրա սեփականատերերին/օգտագործողներին բացահայտելու նպատակով: |
ii |
Կառավարության որոշումից հետո ՏԿԵՆ/ԻԳ-ը և ծրագիրը նախապատրաստող խորհրդատուները կիրականացնեն դաշտային մանրամասն հետազոտություններ, որոնք ներառում են հողին և այլ գույքին պատճառված վնասի չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի և ԱԵԱ ցուցակագրում/հաշվառում, ինչպես նաև անկախ գնահատողների օգնությամբ` բոլոր ազդեցության ենթակա գույքի գնահատում՝ փոխհատուցման/ռեաբիլիտացիայի ամփոփ բյուջեի կազմման նպատակով: |
iii |
ԱԶԲ պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն (ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ-ն պետք է պարունակի ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների բնութագրերը (էթնիկ կազմը, կրթամակարդակը, կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները, աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան տեսակը/արժեքը և հողի սեփականության ձևը)։ ՍՏՈՒ-ի երկրորդ նպատակն է բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և ռիսկային խմբերին` որպես հիմք ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար: |
iv |
Այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը: Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ` ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման դրույքաչափերը և ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները կվերանայվեն և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային նախագծի ամփոփումից հետո: |
(7-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
8. ՀՕՏԾ մշակման/իրականացման գործընթացը. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն պետք է մշակվի Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից։ Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները պետք է իրականացվեն ՏԿԵՆ/ԻԳ և աշխատանքային նախագծերը մշակող խորհրդատուների կողմից։ ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի վերահսկիչ խորհրդատուների կողմից։ ՀՕՏԾ մշակումը/իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի.
ա. ՀՕՏԾ մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային նկարագրի համար տես՝ Հավելված Ա)։
բ. ՀՕՏԾ վերանայում/ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է ազդեցությունների/ԱԵԱ մասին տվյալների հնարավոր թարմացումը, փոխհատուցման դրույքաչափերի հնարավոր վերանայումները և հնարավորության դեպքում՝ ԱԵԱ կարգավիճակի օրինականացման աշխատանքները։ ԱԶԲ-ի կողմից վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների պայմանագրերը։
գ. ՀՕՏԾ իրականացում. Այս փուլը կսկսվի ՀՕՏԾ-ի վերջնական տարբերակի հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ պատշաճ փոխհատուցման տրամադրմամբ:
դ. Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ փոխհատուցման տրամադրումից և անկախ մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության պատրաստումից հետո։ Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար, այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո։ Նման դեպքերում ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ հաշվետվությամբ:
(8-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները
և կանոնակարգերը
9. ՀՀ Սահմանադրությունը (1995) երաշխավորում է մասնավոր սեփականատիրության իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ այն հայտարարում է, որ մասնավոր սեփականությունը կարող է սահմանափակվել «հասարակական շահերի գերակայության բացառիկ դեպքերում», հաստատված ընթացակարգի և նախապես տրամադրված համարժեք փոխհատուցման հիմքերով: Հողի օտարման և փոխհատուցման ընդհանուր բնույթի հարցերը քննարկված են ՀՀ հողային օրենսգրքի (2001թ.) 102, 104, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (1998թ.) 218 հոդվածում, ինչպես նաև ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքում (2006թ., նոյեմբերի 27):
10. Համաձայն ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում բացառիկ գերակա հանրային և պետական շահի ճանաչման վերաբերյալ` հիմնվելով համապատասխան պետական գործակալության հայցի վրա: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են`
ա) այն բացառիկ` գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.
բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.
գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից).
դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետները:
11. ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը քննարկում է իրավական կարգավիճակ ունեցող հողօգտագործողների և անշարժ գույքի սեփականատերերի՝ հասարակական նպատակներով հողի և այլ սեփականության օտարման և փոխհատուցման ընթացակարգային հարցերը: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան:
12. Օտարման ենթակա հողի/սեփականության փոխհատուցումը հաստատվում է ՏԿԵՆ և ԱԵԱ միջև կնքվող պայմանագրով՝ հաշվի առնելով շուկայական արժեքը և վնասները, ներառյալ հետևանքային վնասները, և կարող է լինել հողի/սեփականության փոխանակման ձևով: Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Ե.2 Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոչ կամավոր տարաբնակեցման
շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները
13. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
● Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի։
● Փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի ԱԵԱ՝ ծրագրի իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը։
● ԱԵԱ պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:
● ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները, համայնքային կենտրոնները, մշակույթի տները) պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:
● Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:
● Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և/կամ ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար:
● Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները և այլ խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար:
● ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի օգուտներ-ծախսեր հաշվարկներում։
● Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման իրավունքի տալը:
Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի
համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականության հետ
14. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և
կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական
պաշտպանության քաղաքականության հետ
Հողային հարաբերությունները կարգավորող |
ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը |
Հողի դիմաց փոխհատուցում նախատեսված է միայն հողի՝ իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերի համար։ |
Հողի սեփականության վերաբերյալ իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտի փոխհատուցման և/կամ ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացմանը: Իրավական կարգավիճակ չունեցող հողօգտագործները նույնպես պետք է ստանան փոխհատուցում։ |
Ծրագրով պատճառված վնասի/քանդման դիմաց փոխհատուցում է նախատեսվում միայն անշարժ գույքի պետական կադաստրում գրանցված տների/շինությունների համար: Չգրանցված առևտրային շինությունների համար փոխհատուցում չի նախատեսվում: |
Համաձայն ԱԶԲ քաղաքականության` գրանցում չունեցող առևտրային շինություններին ծրագրով պատճառված վնասի/քանդման դիմաց ևս տրամադրվում է փոխհատուցում։ |
Բերքի կորստի դիմաց փոխհատուցում տրամադրվում է միայն հողի հաշվառված սեփականատերերին: |
Բերքի կորստի դիմաց փոխհատուցում տրամադրվում է բոլոր ԱԵԱ։ |
Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ շուկայական արժեքի վրա և փոխհատուցումն իրականացվում է շուկայական արժեքի 15 տոկոսի հավելումով: |
Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ շուկայական դրույքաչափերի/փոխարինման արժեքի վրա: |
Ազդեցության հնարավոր չափի/արժեքի, փոխհատուցման ու ֆինանսական աջակցության գումարների, ինչպես նաև նրանց իրավունքների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց նախքան գնահատման իրականացումը։ |
Նույնը: |
Էականորեն ազդեցության ենթարկված անձանց և խոցելի խմբերի համար եկամտի/ապրուստի միջոցների վերականգնման միջոցառումներ, փոխհատուցման կամ տարաբնակեցման ծախսեր նախատեսված չեն: |
ԱԶԲ-ի քաղաքականությամբ էական կորուստների դեպքում պահանջվում է եկամտի/ապրուստի միջոցների վերականգնում, ինչպես նաև և ԱԵԱ կողմից վերաբնակեցման ընթացքում կրած ծախսերի հատուցում։ |
15. Ընդհանուր առմամբ, ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենքների/կանոնակարգերի և ԱԶԲ քաղաքականության միջև սկզբունքային տարբերություններ չկան: Այնուամենայնիվ, ՀՀ օրենքները և կանոնակարգերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ վերականգնումը: Մեկ այլ խնդիր է այն, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն սեփականության իրավունք ունեցող և չունեցող անձինք, ինչպես նաև գրանցված և չգրանցված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության այս տարբերությունները վերացնելու նպատակով ՏԿԵՆ Ծրագրի համար մշակել է սույն ՀՕՏՇ-ն՝ ապահովելով բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված բիզնես ունեցողների համար իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ը նախատեսում է նաև վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և էական ազդեցություն կրող ԱԵԱ:
(15-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
16. Մասնավոր սեփականություն հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների հիման վրա: Եթե բանակցությունները ձախողվում են, պետք է կիրառել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավունքը և սկսել սեփականազրկման գործընթացը:
Գործարքի շուրջ բանակցության դեպքում ԱԶԲ պահանջում է պատշաճ մանրամասն վերահսկում, որպեսզի ԱԵԱ տրամադրվի արդարացի գումար, տեղեկատվություն, ինչպես նաև բանակցությունների համար բավարար ժամանակ և որպեսզի այդ դեպքերը մոնիտորինգի ենթարկվեն անկախ արտաքին կառույցի կողմից: Այս պայմանները լիովին երաշխավորված են ԱՄԳ ընդգրկման միջոցով (Տես Բաժին ԺԱ) և ՀՀ կառավարության գործելակերպով, համաձայն որի միավորի փոխհատուցման դրույքաչափերը գնահատվում են անկախ գնահատողների կողմից:
Ե.4 ՀՕՏՇ-ի՝ սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները
17. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Սոցիալական պաշտպանության քաղաքականության (2009թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են.
● Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի՝ ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,
● Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ, և ԱԵԱ պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,
● Պետք է ապահովել ԱԵԱ փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,
● Խոցելի և էական ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն,
● Իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (օրինակ՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ն, կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները կամ որևէ ազատ տարածք ինքնակամ զավթած անձինք, կամ էլ այն ԱԵԱ, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է ստանան հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ապրուստի միջոցի նպաստ, և հողից բացի՝ այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում, օժանդակություն, ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,
● Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն,
● Պետք է տրամադրվի եկամուտը վերականգնելու հնարավորություն,
● ՀՕՏԾ-ն պետք է ԱԵԱ տրամադրվի հայերեն լեզվով,
● Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից հողի փաստացի ֆիզիկական տնօրինումը և նախքան որևէ կոնկրետ փաթեթի հիման վրա շինարարական աշխատանքներ սկսելը, և
● Պետք է լինեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԱԵԱ բողոքները, եթե այդպիսիք լինեն։
(17-րդ կետը լրաց. 29.06.17 N 752-Ն)
Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
18. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու համար իրավունակության և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը համահունչ է ինչպես Հայաստանի օրենքներին և կանոնակարգերին, այնպես էլ ԱԶԲ-ի քաղաքականությանը: Փոխհատուցման ենթակա արժեքի որոշման համար հիմք է ծառայում գույքի շուկայական արժեքը, իսկ այն դեպքերում, երբ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է շուկայական արժեքին` ապա հիմք է ընդունվում կադաստրային արժեքը։ Իրավունքների ամփոփ սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա
Կորստի տեսակը |
Նկարագրություն |
Ազդեցության ենթարկված անձինք |
Փոխհատուցում ստանալու իրավունքները |
1. Գյուղատնտե-սական հողերի վերջնական կորուստ |
ԱԵՏՏ-ներ, որոնք կորցնում են գյուղատնտեսական հողերը անկախ ազդեցության աստիճանից |
Սեփականատեր |
Փոխհատուցում` փոխարինման արժեք +15%` շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է), կամ փոխանակում ԱԵՏՏ համար ընդունելի մեկ այլ հողակտո-րով: Հողի շուկայի բացակայության դեպքում փոխհատուցումը կիրականացվի հիմք ընդունելով հողի տարեկան արտադրողականությունը` հաշվարկված տարիների այն քանակով, որը կապահովի ԱԵՏՏ-ի կորցրած հողի դիմաց վերականգնումը։ |
Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա հողօգտագործող |
ԱԵԱ հնարավորության դեպքում պետք է ստանան օրինական կարգավիճակ և փոխհատուցումը կիրականացվի վերը նշված ձևով։ | ||
Վարձակալ (համայնքային, պետական) |
Վարձակալը պետք է ստանա փոխհատուցում որպես լիարժեք սեփականատեր` շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն։ Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա հողի «շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` գումարած 15%»-ին համարժեք փոխհատուցում հետևյալ մասնաբաժիններով` մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25% | ||
Իրավական կարգավիճակ ստանալու ոչ ենթակա հողօգտագործող |
Այս ԱԵՏՏ-ները կստանան վերականգնման նպաստ ազդեցության ենթարկված հողի շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` հողօգտագործման անցած տարիների հաշվարկով. 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%: | ||
2. Ոչ գյուղատնտե-սական հողեր |
ԱԵՏՏ-ներ, որոնք կորցնում են իրենց առևտրային նշանակության կամ բնակելի հողերը |
Սեփականատեր |
Փոխհատուցում` շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)+15%, կամ փոխանակում ԱԵՏՏ համար ընդունելի մեկ այլ հողակտորով |
Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա հողօգտագործող |
Փոխհատուցումը կիրականացվի վերը նշված ձևով: | ||
Վարձակալ (համայնքային, պետական) |
Վարձակալը պետք է ստանա փոխհատուցում որպես լիարժեք սեփականատեր` շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա հողի «շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` գումարած 15%»-ին համարժեք փոխհատուցում հետևյալ մասնաբաժիններով` 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) >25տարի` հողի արժեքի 25% | ||
Իրավական կարգավիճակ ստանալու ոչ ենթակա հողօգտագործող |
Այս ԱԵՏՏ-ները կստանան վերականգնման նպաստ ազդեցության ենթարկված հողի շուկայական կամ էլ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` հողօգտագործման անցած տարիների հաշվարկով. 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%: | ||
3. Բնակելի կառույցներ |
Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ սեփականության իրավական գրանցման կարգավիճակից |
Շինության կորստի դեպքում՝ փոխհատուցում փոխարինման արժեքը + 15% չափով առանց ամորտիզացիոն մասնահատումների և գործարքային ծախսերի։ Մասնակի ազդեցության դեպքում և ԱԵՏՏ համաձայնությամբ` փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի, ինչպես նաև շինության վերանորոգման համար։ | |
Վերաբնակեցվող վարձակալ |
Վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ` նշված սույն աղյուսակի ստորև բերված 9 և 10 կետերում: | ||
4. Ոչ բնակելի կառույցներ/գույք |
Իրավական գրանցման կարգավիճակ ունեցող ԱԵՏՏ |
Շինության կորստի դեպքում` փոխհատուցում փոխարինման արժեքը + 15%: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտի-զացիոն մասնահանումների և գործարքի համար ծախսերի։ Մասնակի ազդեցության դեպքում և ԱԵՏՏ-ի համաձայնությամբ` փոխ-հատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի, ինչպես նաև շինության վերանորոգման համար։ | |
Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց |
Ինքնակամ կառույց իրականացրած |
Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի | |
Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց |
Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ |
Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը: | |
Վերաբնակեցվող վարձակալ |
Վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ` սույն աղյուսակի ստորև բերված 9 և 10 կետերում | ||
5. Ընդհանուր սեփականության միջոցներ |
Համայնքային/ պետական գույք |
Համայնք/ պետություն |
Համայնքի/պետության իրավասու մարմնի համաձայնությամբ կորցրած կառույցների վերակառուցում և նրանց գործառույթների վերականգնում: |
6. Բերք |
Ազդակիր Ազդեցության ենթակա բերքի զանգված |
Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ իրավական գրանցման կարգավիճակից (ներառյալ իրավական կարգավիճակ ստանալու ենթակա սեփականատեր և կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները) |
Բերքի փոխհատուցում հաշվարկված շուկայական գներով՝ ակնկալվող համախառն բերքի համար: |
7. Ծառեր |
Ազդեցության ենթակա ծառեր |
Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ իրավական գրանցման կարգավիճակից (ներառյալ իրավական կարգավիճակ ստանալու ենթակա սեփականատեր և կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները) |
Շուկայական գներով հաշվարկված` բերքի արժեքի դրամական փոխհատուցում՝ հիմնված ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա։ |
8. Ձեռնար-կատիրություն/ |
Ձեռնարկատե-րեր/գործարարներ |
Բոլոր ԱԵԱ/ԱԵՏՏ-ները՝ անկախ իրավական գրանցման կարգավիճակից (ներառյալ իրավական կարգավիճակ ստանալու ենթակա սեփականատեր և կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները) |
Ձեռնարկատեր/անհատ ձեռներեց. |
9. Օժանդա-կություն էական ազդեցությունների դեպքում |
Գյուղատնտեսական եկամտի 10 և ավելի տոկոսի կորուստ կամ վերաբնակեցում |
Էականորեն ազդեցության ենթարկված բոլոր ԱԵՏՏ, ներառյալ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները |
1) Ազդեցության ենթակա գյուղատնտեսական հողի մեկ տարվա բերքի չափով միանվագ փոխհատուցում: |
10. Օժանդա-կություն վերաբնակեցման դեպքում |
Տրանսպորտի և տեղափոխումների ծախսեր |
Տեղահանված բոլոր ԱԵԱ, ներառյալ վարձակալները |
Տրանսպորտային և մեկ ամսվա համար կենսապահովման ծախսերը հոգալու համար բավարար գումարների տրամադրում։ |
11. Օժանդա-կություն խոցելի անձանց |
Աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող և (կամ) կանանց և (կամ) տարեց անձանց կողմից ղեկավարվող ԱԵՏՏ |
6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով դրամական օժանդակության տրամադրում: Ծրագրի իրականացման հետ կապված աշխատատեղերի համար ընտրություն կատարելիս այս անձանց պետք է առաջնայնություն տալ։ | |
12. Ժամանակա-վոր ազդեցություն |
Բոլոր ԱԵՏՏ |
Պատշաճ վարձակալություն և վերա-կանգնման աջակցություն կտրամադրվի ժամանակավոր ազդեցություն կրող գույքի/սեփականության համար: | |
13. ՀՕՏ չնախա-տեսված ազդեցու-թյուններ, եթե այդպիսիք լինեն |
Ծրագրի իրականացման ընթացքում ՏԿԵՆ կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը, ըստ վերոհիշյալ պայմանների: |
(18-րդ կետը փոփ. 06.09.12 N 1139-Ն, խմբ., լրաց. 29.06.17 N 752-Ն, փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Զ.1 Ընտրվելու իրավունքը/իրավասությունը
19. Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող կամ իրավունքների վերականգնման/ռեաբիլիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ են.
● Իրավական կարգավիճակ ունեցող /այդ թվում նաև` սեփականության իրավունքով/ և չունեցող հողօգտագործողները:
● Հաշվառված և ոչ լիարժեք գրանցում ունեցող վարձակալները չհաշվառված կենվորները և բնավարձակալները։
● Շինությունների, բերքի, բույսերի կամ հողին ամրացված այլ առարկաների սեփականատերերը, և ինքնակամ կառույց իրականացրած անձինք,
● Այն ԱԵԱ, որոնք ձեռնարկատիրական գործունեության առումով կորուստ են կրում, կորցնում են եկամուտը:
(19-րդ կետը լրաց. 29.06.17 N 752-Ն)
20. Փոխհատուցում ստանալու համար իրավունքը պետք է սահմանափակվի վերջնաժամկետով, որը սահմանվում է յուրաքանչյուր ենթածրագրի շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրը: Այն ԱԵԱ-ները, ովքեր բնակություն են հաստատում կամ նոր բարելավումներ են կատարում ազդեցության տարածքներում վերջնաժամկետից հետո, փոխհատուցման համար իրավունակություն չունեն: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել՝ խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Նրանց քանդած կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում:
Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները
21. Հողի, տան և եկամտի կորուստ կրող ԱԵԱ վերաբերող իրավունքի դրույթները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շինությունների, բերքի և ծառերի մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ, վերաբնակեցման լրահատկացում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության առումով կորստի նպաստ՝ հարկերի մասին հայտարարագրերի և/կամ միանվագ գումարների հիման վրա: Այս իրավունքները մանրամասնեցված են ստորև.
● Գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ազդեցությունը կփոխհատուցվի՝ շուկայական արժեքով ա) դրամական ընթացիկ շուկայական արժեք կամ եթե կադաստրային արժեքը ավելի բարձր է, ապա կադաստրային արժեք, գումարած 15% օժանդակություն: Հողի շուկայի բացակայության դեպքում փոխհատուցումը կիրականացվի հիմք ընդունելով հողի տարեկան արտադրողականությունը` հաշվարկված տարիների այն քանակով, որը կապահովի ԱԵՏՏ-ի կորցրած հողի դիմաց վերականգնումը, բ) ԱԵԱ կողմից ընդունելի կորցրած հողամասին համարժեք բերքատվություն ունեցող հողով փոխարինելու միջոցով: Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ: Եթե ազդեցության է ենթարկվել ԱԵԱ գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԱԵԱ (սեփականատերերը, վարձակալները և բնավարձակալները) պետք է էական ազդեցության համար լրացուցիչ նպաստ ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին: Գործարքի հարկերը և վճարները պետք է վճարվեն ԳՄ-ի կողմից, կամ էլ դրանց վճարում ընդհանրապես չպետք է պահանջվի։
Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա է օրինականացման, օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց կորուստները ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերինը։ Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա չէ օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման նպաստի տեսքով փոխհատուցում ստանան, որը կհաշվարկվի հիմք ընդունելով հողօգտագործման անցած տարիները և ազդեցության ենթակա հողի շուկայական կամ կադաստրային արժեքը (որն ավելի բարձր է) հետևյալ կերպ` 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%:
Վարձակալը պետք է օրինականացվի և ստանա լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա հողի շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) արժեքին գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կերպ`
ա) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%-ը, բ) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%-ը, գ) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%-ը, դ) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%-ը:
● Ոչ գյուղատնտեսական (բնակելի/առևտրային նշանակության) հողեր. Իրավական կարգավիճակ ունեցող ԱԵԱ կփոխհատուցվեն փոխարինման արժեքով՝ ա) շուկայական արժեք/` գումարած 15% օժանդակություն: Հողի շուկայի բացակայության դեպքում փոխհատուցումը կիրականացվի հիմք ընդունելով հողի տարեկան արտադրողականությունը` հաշվարկված տարիների այն քանակով, որը կապահովի ԱԵՏՏ-ի կորցրած հողի դիմաց վերականգնումը, բ) ԱԵԱ կողմից ընդունելի հողակտորի տեսքով: Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ:
Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա է օրինականացման, օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց կորուստները ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերինը։ Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա չէ օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման նպաստի տեսքով փոխհատուցում ստանան, որը համարժեք է ազդակիր հողի շուկայական կամ էլ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է)` հողօգտագործման անցած տարիների հաշվարկով. 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%:
Վարձակալը պետք է օրինականացվի և ստանա լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա հողի շուկայական կամ կադաստրային (որն ավելի բարձր է) արժեքին գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կերպ` ա) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%-ը, բ) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%-ը, գ) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%-ը, դ) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%-ը:
● Բնակելի շինությունների և կառույցների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքով + 15% օժանդակություն` անկախ ԱԵԱ գրանցման կարգավիճակից: (նախադասությունը հանվել է 29.06.17 N 752-Ն) Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն մասնահանումների և գործարքի համար ծախսերի՝ անկախ ազդեցության ենթարկված առարկայի հաշվառման կարգավիճակից: Մասնակիորեն ազդեցություն կրելու դեպքում և այն դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում տեղափոխել շինությունը, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթարկված մասը և այդ մասի լիարժեք վերականգնումը շահագործման համար պիտանիության նախկին վիճակին: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև):
● Ոչ բնակելի շինությունների և կառույցների կորստի դեպքում կտրամադրվի փոխհատուցում և օժանդակություն հետևյալ կարգով.
ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դիմաց կտրամադրվի փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով գումարած հավելավճար՝ գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով,
բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝
քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.
համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը,
գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ,
դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).
● Բերք. Մեկ տարվա բերքի համախառն արժեքի շուկայական ընթացիկ դրույքաչափերին համապատասխան լռելյայն փոխհատուցում։ Բերքի դիմաց փոխհատուցում պետք է ստանան ինչպես սեփականատերերը, այնպես էլ կենվորները՝ իրենց վարձակալության պայմանագրերի հիման վրա:● Ծառեր. Շուկայական դրույքաչափերին համապատասխան փոխհատուցում՝ հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա:
● Ձեռնարկատիրական գործունեություն. Եթե ձեռնարկատիրական գործունեության տվյալ հնարավորությունը կորում է մշտապես, դրա դիմաց տրամադրվում է մեկ տարվա զուտ եկամտին համարժեք փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա: Ձեռնարկատիրական գործունեության տվյալ հնարավորության ժամանակավոր կորստի դեպքում փոխհատուցում տրամադրվում է ամսական եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով: Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում ԱԵԱ կփոխհատուցվի վերոնշյալ սկզբունքով` առավելագույն չհարկվող աշխատավարձի գումարի չափով (նվազագույն աշխատավարձ):
● Մշտական ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված աշխատողներ. Ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակահատվածում առավելագույնը վեց ամսվա կորցրած աշխատավարձերի փոխհատուցում:
● Վերաբնակեցման լրահատկացում. Այն ԱԵԱ, որոնք հարկադրված են վերաբնակեցվել, պետք է ստանան տրանսպորտային և մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար բավարար վերաբնակեցման լրահատկացում:
● Համայնքային կառույցներ և կենցաղային ծառայություններ. Ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները։
● Օժանդակություն էական ազդեցությունների դեպքում. Այս օժանդակությունը տրամադրվում է այն ԱԵՏՏ, որոնք կորցնում են գյուղատնտեսական եկամտի 10 և ավելի տոկոս (տես վերևում), կամ վերաբնակեցվող ԱԵՏՏ (ներառյալ վարձակալներին):
● Խոցելի անձանց կենսապահովում. Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի նվազագույն աշխատավարձի չափով վեց ամսվա օժանդակություն, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն:
(21-րդ կետը փոփ., խմբ. 29.06.17 N 752-Ն)
Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը
22. Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Տարբեր առարկաների՝ միավորի դիմաց փոխհատուցման արժեքի գնահատման ԱԶԲ մեթոդաբանությունը հետևյալն է.
(i) |
Գյուղատնտեսական նշանակության հողը պետք է գնահատվի շուկայական դրույքաչափերով՝ հաշվի առնելով ազդեցության ուսումնասիրությունից մեկ տարի առաջ տեղի ունեցած հողի վաճառքի ուսումնասիրությունները։ |
(ii) |
Տները/շինությունները պետք է գնահատվեն փոխարինման արժեքով՝ շինության տեսակի, շինանյութերի արժեքի, շինարարության տեսակի, աշխատուժի, տրանսպորտի և այլ շինարարական ծախսերի հիման վրա։ Ամորտիզացիոն մասհանումներ կամ գործարքի դիմաց ծախսեր չեն կիրառվում: Եթե ԱԵԱ չի ցանկանում տեղափոխվել, ապա վճարումները կկատարվեն մասնակի ազդեցությունների՝ միայն շինության ազդեցության ենթարկված մասի կամ վերանորոգման համար: |
(iii) |
Տարեկան բերքատվության չափը պետք է գնահատվի առաջին տարվա բերքատվության գյուղատնտեսական արտադրանք արտադրողի՝ շուկայական զուտ դրույքաչափերով: Այն հնարավոր դեպքում, երբ ԱԵԱ վճարման ենթակա է ավելի քան մեկ տարվա փոխհատուցում, առաջին տարուց հետո բերքի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի շուկայական համախառն արժեքին համապատասխան: |
(iv) |
Ծառերը պետք է գնահատվեն տարբեր մեթոդաբանությամբ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք կորցրած ծառը փայտանյութ տվող ծառ է, թե պտղատու: ա. Փայտանյութ տվող ծառերը պետք է գնահատվեն տարիքի կարգի հիման վրա (ա) տնկիներ, բ) միջին հասունության ծառեր և գ) հասուն ծառեր), ինչպես նաև փայտի որակի ու ծավալի հիման վրա: բ. Պտղատու ծառերը պետք է գնահատվեն տարիքի հիման վրա (ա) տնկիներ, բ) հասուն ոչ պտղատու ծառեր և գ) հասուն պտղատու ծառեր)։ «ա» և «բ» կարգի ծառերի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի ներդրված արժեքի հիման վրա, «գ» կարգի ծառերի դիմաց՝ այնքան, որքան որ կազմում է մեկ տարվա եկամտի զուտ շուկայական արժեքը՝ բազմապատկած այն տարիների քանակով, որքան անհրաժեշտ է նոր լրիվ պտղատու ծառ աճեցնելու համար: |
23. Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը պետք է գնահատվեն հավաստագրված անկախ գնահատողի կողմից՝ ԱԶԲ-ի կողմից ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության հիման վրա։ Փոխհատուցման գնահատված դրույքաչափերն այնուհետ պետք է հաստատվեն և վավերացվեն ՏԿԵՆ/ԻԳ կողմից:
(23-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
23.1. Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:
(23.1-ին կետը լրաց. 29.06.17 N 752-Ն)
Զ.4 Սեփականության օտարման պայմանները
24. Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Ծրագրի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԱԵԱ և ՏԿԵՆ-ի միջև բանակցությունները ձախողվում են, և ենթածրագրի իրագործելու համար չկա մատչելի այլընտրանքային հող: Այնուամենայնիվ, նման դեպքերում, ՏԿԵՆ-ն չպետք է զբաղեցնի անհրաժեշտ հողամասերը մինչև ա) օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական վարույթ չսկսվի, բ) դատական արգելք չսահմանվի, և դրա մասին ըստ սահմանված կարգի չտեղեկացվի ԱԵԱ և գ) փոխհատուցման/վերականգնման գումարները չմուծվեն պայմանական դեպոզիտային հաշվին:
(24-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Զ.5 Օրինականացման պայմանները
25. Սեփականության իրավունք/գրանցում/փաստաթղթեր չունեցող բոլոր ԱԵԱ կարող են օրինականացնել իրենց գույքը/սեփականությունը, եթե այդ գույքը չի գտնվում այսպես կոչված կարմիր գոտում (վայրեր, որոնք պետականորեն նախատեսված/ ճանաչված են հանրային օգտագործման համար` ռազմական նպատակով օգտագործվող տարածքներ, հիվանդանոցներ, դպրոցներ, կամ վայրեր, որոնք նախատեսված չեն բնակության համար (գետի հուն, ռադիոակտիվ նյութերով հարուստ կամ այլ վտանգավոր կամ բնապահպանական տեսանկյունից անհամապատասխան վայրեր)` համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի:
Որպեսզի ԱԵԱ օրինականացնեն իրենց ունեցվածքը, անհրաժեշտ է որպեսզի նրանք նախաձեռնեն այդ գործընթացը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ԳՄ կաջակցի այն ԱԵԱ, որոնք կսկսեն օրինականացման գործընթացը:
Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
26. Կանայք կարևոր դեր են խաղում ծրագրի ազդակիր տարածքներում և ներգրավվում են գյուղատնտեսական և շուկայավարման եկամտաստեղծ գործողությունների լայն շրջանակում: Ծրագրի շրջանակներում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կանանց կողմից իրենց գործողություններին առնչվող փոխհատուցման ապահովմանը և հետևել, որպեսզի այն կանայք, ովքեր ընտանիքը փաստացի ղեկավարողն են, հստակորեն ներառված լինեն այն շահառուների ցանկում, որոնց համար վարկի շրջանակներում փոխհատուցում և վերականգնում է նախատեսվում: Վերը նշվածն ապահովելու համար պետք է հաշվի առնել հետևյալ գործողությունները.
● Կանանց ներգրավել ազդեցությունների վերաբերյալ տվյալների հավաքման գործընթացում:
● ԱԵՏՏ-ների/ԱԵԱ վրա ազդեցությունների գնահատում, որը պարունակում է ընտանիքների և մարդկանց ընդհանուր քանակն ըստ սեռի՝ հստակ նշելով, թե քանի կին կարող է ազդեցության ենթարկվել ծրագրի արդյունքում, ինչպես նաև նկարագրել ծրագրից առաջ ունեցած նրանց կենսապայմանները:
● Փոխհատուցման իրավունքները սահմանելու, դրանց շուրջ բանակցելու և ՀՕՏԾ-ն իրականացնելու համար խորհրդատվական գործընթացներում կանայք պետք է հիմնական մասնակիցներ լինեն:
● ՀՕՏԾ-ի մոնիտորինգի և գնահատման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց և այլ խոցելի խմբերի վրա տարաբնակեցման հետևանքներին:
Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
27. ԱԶԲ-ի քաղաքականության համաձայն՝ ԱԵԱ պետք է լիարժեք խորհրդատվություն տրամադրել և հնարավորություն ընձեռել մասնակցելու հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը: Նրանց նաև պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրել պլանավորման գործընթացի արդյունքների, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: Ծրագրի իրականացման կազմակերպություն (ԾԻԿ) կողմից հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացնել հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավ։ Բացի այդ, ԾԻԿ պետք է կազմակերպի նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ԱԵԱ մասնակցությունը ՎՉՀ-ին, ՏԾ-ի ամբողջական բացահայտումը և ԱԵԱ իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ ապահովելու նպատակով:
28. ՀՕՏՇ-ը թարգմանվել է հայերեն և բաշխվել ծրագրում ներառված տարածքներում՝ վերանայման և հաստատման համար: Խորհրդի կողմից հավանության արժանանալուց անմիջապես հետո ՀՕՏՇ-ը կտեղադրվի ԱԶԲ-ի կայքում: Հետագա փուլերի համար վերանայված ՀՕՏՇ-ն (եթե դրա անհրաժեշտությունը կա) կհրապարակվի նախքան ԱԶԲ ղեկավարության կողմից յուրաքանչյուր ՊՖՀ-ի դիտարկումը:
29. Ծրագրի տարբեր փուլերում (պլանավորում, իրականացում և մոնիտորինգ) պետք է իրականացնել հետևյալ գործողությունները. ա) բաժանել հասարակության իրազեկման հայերեն բրոշյուրներ և գրքույկներ, բ) ՀՕՏԾ-ի հայերեն տարբերակները տրամադրել մարզպետարաններին և համայնքապետարաններին և գ) ՀՕՏԾ-երը տեղադրել ԱԶԲ-ի կայքում:
30. Համայնքային իշխանությունները պետք է իրազեկվեն ծրագրի մասին, և նրանցից աջակցություն պետք է խնդրել ազդեցության ենթակա գույքի հաշվառման/գույքագրման, ԱԵԱ ցուցակագրման և վնասի չափման նպատակով մանրամասն հետազոտության իրականացման հարցում: Բացի այդ, նախքան ՀՕՏԾ-ն ավարտին հասցնելը և այն ԻԳ ներկայացնելը ԱԵԱ պետք է մանրամասնորեն իրազեկվեն ԱԵԱ ցուցակագրման և ՎՉՀ-ի արդյունքների մասին, և համապատասխանաբար պետք է հաշվի առնվեն նրանց նախապատվությունները փոխհատուցման և տարաբնակեցման համար տրամադրվող այլ աջակցության առումով: ԱԵԱ և այլ շահառուների ակտիվ մասնակցությունն ապահովող գործընթացներն ու մեխանիզմները պետք է մանրամասն ներկայացվեն ՀՕՏԾ-երում, ներառյալ ժամկետը, մասնակիցների ցուցակը և խորհրդատվական հանդիպումների արձանագրությունները:
Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
31. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից: Սույն ՀՕՏՇ-ում նկարագրված փոխհատուցման/վերականգնողական ծրագիրը ներառում է հստակ գործընթացներ, դինամիկա և տարբեր դերակատարներ։ ԾԻԿ կգործի որպես ԻԳ, իսկ ՏԿԵՆ-ն` որպես Գործադիր մարմին (ԳՄ): ԾԻԿ-ը կհիմնադրվի ՏԿԵՆ կազմում և այն խորհրդատուների աջակցությամբ յուրաքանչյուր ծրագրի համար կմշակի և կիրականացնի ՀՕՏԾ՝ ՀՕՏՇ-ում որդեգրված քաղաքականության և ընթացակարգերին համապատասխան։ Մի շարք այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ աջակցող դեր կկատարեն ՀՕՏ գործընթացներում։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատասխանատու է անշարժ գույքի տիրապետողների, սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և իրավունքների պետական գրանցման համար: Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես ներգրավված կլինեն այս գործընթացներում: Նշված կառույցների դերը մանրամասն ներկայացված է ստորև։ Ծրագրի կազմակերպչական կառուցվածքը ներկայացված է Պատկեր 1-ում:
(31-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Թ.1 ՏԿԵՆ/ԻԳ
32. ՏԿԵՆ-ն ընդհանուր գործառույթներ է իրականացնում Ծրագրի համար՝ ներառյալ բոլոր ՀՕՏ աշխատանքների նախապատրաստումը, իրականացումն ու ֆինանսավորումը, ինչպես նաև տարբեր կառույցների գործողությունների համակարգումը։ ՏԿԵՆ-ն իր գործառույթները կիրականացնի ԻԳ և, մասնավորապես, ԾԻԿ միջոցով: ԾԻԿ կազմում կաշխատեն սոցիալական և տարաբնակեցման հարցերով մասնագետներ (ՍՏՄ), որոնք հաշվետու կլինեն ԾԻԿ ղեկավարին ՀՕՏ աշխատանքների պլանավորման և իրականացման ընդհանուր կառավարումն իրականացնելու համար։ Ծրագրի վերահսկման և կարևորագույն որոշումների կայացման նպատակով (այդ թվում` ԱԵԱ բողոքարկման բացառիկ դեպքերի քննարկման և որոշումների կայացման` նախքան գործը դատարան հանձնելը) կձևավորվի նաև Ծրագրի կառավարման խորհուրդ (ԾԿԽ), որը բաղկացած կլինի շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից և կղեկավարվի ՀՀ վարչապետի կողմից:
(32-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
33. ՍՏՄ կունենան հետևյալ պատասխանատվությունները. ա) Համակարգել պետական կադաստրի և տեղական ինքնակառավարման մարմինների ՀՕՏ աշխատանքները, բ) աջակցել խորհրդատուներին քարտեզագրման, ուսումնասիրության և սեփականության կարգավիճակի ստուգման գործում, գ) ՀՕՏԾ-ն ներկայացնել ԱԶԲ վերանայման, դ) տարածել ՀՕՏԾ-ն, ե) պլանավորել և կառավարել ՀՕՏԾ-ի իրականացումը և փոխհատուցման տրամադրման գործընթացը, զ) աջակցություն ցուցաբերել բողոքների դեպքում, է) ապահովել պատշաճ ներքին մոնիտորինգ և ը) ԱԶԲ-ի առաջարկությամբ վարձել արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմին: ՍՏՄ նաև պետք է հավաքագրեն և ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապահովելու համար ՀՕՏ-ի բյուջեների արագ հատկացումը ԱԵԱ, ինչպես նաև համակարգեն ՀՕՏ-ի հետ առնչվող բոլոր գործողությունները:
34. Մարզպետարանի տրանսպորտի վարչություն (ՄՏՎ). ՄՏՎ-երը պետք է աջակցեն ԾԻԿ, մասնավորապես ՍՏՄ-ի գործունեությանը և ապահովեն հաղորդակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերեն բողոքների դեպքում և ԱԵԱ փոխհատուցման տրամադրման գործում: Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հերթին անհրաժեշտության դեպքում պետք է աջակցություն ցուցաբերեն ուսումնասիրությունների, բողոքների դիտարկման ու բավարարման, ինչպես նաև փոխհատուցման տրամադրման գործում:
Թ.2 Խորհրդատուներ
35. ՀՕՏ-ի գործառույթների իրականացմանը կներգրավվեն տարբեր խորհրդատուներ.
ա. ԾՆՏԱ խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն բոլոր դաշտային հետազոտությունները և կնախապատրաստեն անհրաժեշտ ՀՕՏԾ-երը առաջին փուլի համար:
բ. Նախագծման խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն նույն գործողությունները առաջին փուլի ՀՕՏԾ-երը թարմացնելու/ավարտին հասցնելու համար և կպատրաստեն ՀՕՏԾ-երը հաջորդ փուլերի համար:
գ. Վերահսկման խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կաջակցեն ծրագրերի ընդհանուր վերահսկմանը: Վերահսկման խորհրդատուները նաև կվերահսկեն ՀՕՏԾ-ի իրականացումը և ծրագրի հետագա փուլերի համար ՀՕՏԾ-ի արտաքին մոնիտորինգ և գնահատում կիրականացնեն:
դ. Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին (ԱՄՄ). Այս խորհրդատուն կվարձվի ՀՕՏԾ-ի իրականացման առաջին փուլի արտաքին մոնիտորինգն ու գնահատումն իրականացնելու համար: Վերահսկման խորհրդատուի բացակայության դեպքում ԱՄՄ-ը կշարունակի արտաքին մոնիտորինգ և գնահատում իրականացնել բոլոր փուլերի համար։
ե. Գույքի անկախ գնահատողներ. հավատարմագրված մասնավոր ընկերություններ են, որոնք կվարձվեն ԾՆՏԱ-ի կամ նախագծման խորհրդատուների կողմից՝ օտարման ենթակա գույքը գնահատելու համար:
Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմիններ
36. Տեղական ինքնակառավարման մարմինները անմիջական իրավասություններ ունեն հողամասերին առնչվող վարչարարության հարցերում: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները կտրամադրեն տեղական հողային ռեգիստրում առկա տվյալները և կապահովեն կապը համայնքների իշխանությունների հետ: Համայնքների իշխանությունները անհրաժեշտության դեպքում կաջակցեն հետազոտությանը, բողոքների հարթմանը, նաև ԱԵԱ խորհրդատվության մատուցմանը և փոխհատուցումների տրամադրմանը:
Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ
37. Մի շարք այլ հաստատություններ նույնպես կմասնակցեն ՀՕՏ աշխատանքների նախապատրաստմանն ու իրականացմանը`
(i) (ii) (iii)
Ֆինանսների նախարարություն. ՀՕՏԾ-երի վերջնական պաշտոնական հաստատումից հետո ՀՕՏԾ-երի իրականացման համար նախատեսված բյուջեները Ֆինանսների նախարարությունը կտրամադրի ՏԿԵՆ-ին:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատասխանատու է հողի սեփականությանը վերաբերող իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և սեփականության հաշվառման համար:
Դատարաններ. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացում խնդրահարույց դեպքերի լուծման համար հիմք կհանդիսանա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:
(37-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Թ.5 ԱԶԲ
38. Ծրագրի պարբերական վերահսկում իրականացնելուց բացի՝ ԱԶԲ-ն վերանայում է բոլոր ՀՕՏԾ-երը և վերացնում պայմանագրերի կնքման և շինարարական աշխատանքները սկսելու բոլոր խոչընդոտները:
Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները
Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ
39. Պետք է առկա լինի բողոքների ներկայացման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ բողոքարկել հողամասերի կամ այլ գույքի դիմաց փոխհատուցումից բխող ցանկացած անընդունելի որոշում, գործելակերպ կամ գործողություն: ԱԵԱ պետք է խորհրդատվության, հետազոտության և փոխհատուցման տրամադրման ընթացքում բանավոր կամ գրավոր կերպով լիարժեքորեն իրազեկվեն իրենց իրավունքների և բողոքները ներկայացնելու ընթացակարգերի մասին։ Պետք է հոգ տանել առավելապես բողոքների, այլ ոչ թե հետևանքների վերացման մասին: Դրան հնարավոր է հասնել ՀՕՏ-ի ճշգրիտ նախագծման և իրականացման միջոցով՝ ապահովելով ԱԵԱ լիարժեք մասնակցություն և խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև ազդակիր համայնքների, ԳՄ-ի և ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծավալուն կապ և համակարգում հաստատելով: Բողոքները և դժգոհությունները քննարկվում են ստորև բերված Աղյուսակ 3-ում ներկայացված ընթացակարգով:
Աղյուսակ 3: Բողոքների լուծման գործընթացը
Հողի/բերքի դիմաց փոխհատուցման հարցեր |
1. Նախ՝ բողոքներն անհրաժեշտ է փորձել լուծել համայնքի մակարդակով՝ համայնքային ղեկավար մարմինների և ոչ պաշտոնական միջնորդների ներգրավմամբ: |
2. Եթե այդպիսով բողոքները չեն լուծվում, դիմում–բողոք կարող է ներկայացվել ՏԿԵՆ, որն էլ իր հերթին կհասցեագրի դրանք ԻԳ: 15 օրվա ընթացքում ՏԿԵՆ պետք է հայցը մերժի կամ առաջարկի ԻԳ դրա լուծումը ԱԵԱ կողմից ներկայացված պայմաններով: |
3. Եթե ՏԿԵՆ և ԻԳ միջամտությունից և աջակցությունից հետո բողոքը չի լուծվել, ապա ՏԿԵՆ այն պետք է ներկայացնի ԾԿԽ՝ բողոքի լուծման կամ դատարան դիմելու վերաբերյալ նրանց որոշումը ստանալու նպատակով: ԾԿԽ-ն պետք է պատասխանի բողոքին դրա գրանցումից հետո 15 օրվա ընթացքում: ԾԿԽ-ի որոշումը պետք է համապատասխանի սույն ՀՕՏՇ-ի դրույթներին: |
4. Եթե բողոքների քննարկման համակարգը չի բավարարում ԱԵԱ բողոքը, նրանք կարող են հայցով դիմել համապատասխան դատարան: |
Այնուամենայնիվ, բողոքարկման վերոնշյալ մեխանիզմը չի սահմանափակում քաղաքացու դատարան դիմելու իրավունքը` բողոքարկման գործընթացի առաջին իսկ փուլում:
(39-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
40. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԻԳ/ԾԻԿ-ի կողմից։ Արտաքին մոնիտորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի անկախ մոնիտորինգ իրականացնող մարմնին, որը պետք է վարձվի ՏԿԵՆ-ի և հաստատվի՝ ԱԶԲ-ի կողմից: ԱՄՄ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացը սկսելուց հետո ՏԿԵՆ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄՄ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:
(40-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ
41. ԻԳ-ը իրականացնում է ընթացիկ ներքին մոնիտորինգ անմիջականորեն կամ խորհրդատուի ծառայությունների միջոցով և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԶԲ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Ներքին մոնիտորինգի ցուցանիշները պետք է առնչվեն գործընթացին և անմիջական արդյունքներին: Այս տեղեկությունները ստացվում են անմիջապես ՄՏՎ-ից, և դրանց հիման վրա ամսական հաշվետվություններ են ներկայացվում ԻԳ/ՏԿԵՆ-ին՝ ՀՕՏԾ-ի առաջընթացն ու արդյունքները գնահատելու և անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծրագիրը ճշգրտելու համար: Ամսական հաշվետվությունները ամփոփվում են վերահսկողության եռամսյակային տիպային հաշվետվություններում և ներկայացվում են ԱԶԲ-ին: Մոնիտորինգի հատուկ չափորոշիչներն են.
(i) |
ԱԵԱ իրազեկման քարոզարշավ և նրանց տրամադրված խորհրդատվություն, |
(ii) |
Հողի օտարման կարգավիճակ և հողի դիմաց փոխհատուցման վճարներ, |
(iii) |
Օտարման ենթակա շինությունների և այլ գույքի դիմաց փոխհատուցման տրամադրում, |
(iv) |
ԱԵԱ վերաբնակեցում, |
(v) |
Եկամուտների կորստի դիմաց փոխհատուցում, |
(vi) |
Փոխարինող հողատարածքների ընտրություն և բաշխում, և |
(vii) |
Եկամուտներ վերականգնման ուղղությամբ գործողություններ: |
(41-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
42. ԻԳ/ԾԻԿ, որը պատասխանատու է ծրագրի տարաբնակեցման գործողությունների ամենօրյա մոնիտորինգի համար, հավաքագրում է վերը նշված տեղեկությունները հետևյալ գործիքների միջոցով.
ա) Ազդեցության ենթակա մարդկանց ցուցակագրման տվյալների վերանայում,
բ) ԱԵԱ տրամադրված խորհրդատվություն և ոչ պաշտոնական հարցազրույցներ,
գ) Առանձին դեպքերի մանրամասն ուսումնասիրություն,
դ) ԱԵԱ ընտրանքային հետազոտություն,
ե) Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և
զ) Համայնքային հանրային հանդիպումներ։
ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ
43. Արտաքին մոնիտորինգը իրականացվում է յուրաքանչյուր ՀՕՏԾ զուգահեռ և ներկայացվում է եռամսյակային կտրվածքով և ապա՝ վերջնական համապատասխանության հաշվետվությունների տեսքով, որոնք կարտացոլեն փոխհատուցման ծրագրի իրականացման համապատասխանությունը ՀՕՏՇ պայմաններին և ԱԶԲ քաղաքականությանը, ինչպես նաև ի բավարարումն ԱԵԱ: Համապատասխանության հաշվետվությունը կքննարկվի ԻԳ/ՏԿԵՆ-ի և ԱԶԲ-ի հետ և պայման կհանդիսանա շինարարական աշխատանքները սկսելու համար: Առաջին փուլի արտաքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԱՄՄ-ի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ ԻԳ անկախ խորհրդատուներ: Իսկ հետագա փուլերի մասով արտաքին մոնիտորինգը իրականացվելու է վերահսկողության խորհրդատուի կողմից: Արտաքին մոնիտորինգի առաջադրանքների ցուցանիշներն են`
(i) |
ԻԳ/ՏԿԵՆ-ի կողմից մշակված ներքին մոնիտորինգի հաշվետվությունների ուսումնասիրություն և հաստատում, |
(ii) |
Նախապես տեղահանված անձանց հաշվառման/ցուցակագրման ելակետային սոցիալ-տնտեսական տեղեկատվության վերանայում, |
(iii) |
Ազդեցության ցուցանիշների բացահայտում և ընտրություն, |
(iv) |
Պաշտոնական և ոչ պաշտոնական ուսումնասիրությունների միջոցով ազդեցության ենթարկված անձանց վրա ազդեցության գնահատում, |
(v) |
Վերանայման հաշվետվություն մշակելիս ԱԵԱ, պաշտոնյաների, համայնքի ղեկավարների հետ՝ խորհրդակցություններ, |
(vi) |
Տարաբնակեցման գործընթացի արդյունավետության, ազդեցության և կենսունակության գնահատում՝ տարաբնակեցման հետագա քաղաքականության ձևավորման և պլանավորման համար: |
(43-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
44. Որպես վերջնական համապատասխանության հաշվետվության մաս ԱՄՄ-ը նաև պետք է գնահատի ծրագրի ազդեցության ենթակա այնպիսի խոցելի խմբերի կարգավիճակը, ինչպիսիք են կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները, հաշմանդամները/տարեցները և այն ընտանիքները, որոնց կենսամակարդակը աղքատության սահմանագծից ցածր է: Ծրագրի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների համար հիմք պետք է ծառայի հետևյալը.
(i) |
ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանները տարաբնակեցումից հետո, |
(ii) |
ԱԵԱ կողմից հետադարձ կապ իրավունքների, փոխհատուցման տարբերակների, այլընտրանքային զարգացումների և վերաբնակեցման ժամանակացույցերի և այլնի վերաբերյալ, |
(iii) |
Կացարանով ապահովվածության և եկամտի մակարդակի փոփոխություն, |
(iv) |
Կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների ռեաբիլիտացիոն աշխատանքներ, |
(v) |
Գույքի գնահատում, |
(vi) |
Բողոքների ներկայացման ընթացակարգեր, |
(vii) |
Փոխհատուցման վճարումներ և |
(viii) |
ԱԵԱ բավարարվածության աստիճանը տարաբնակեցումից հետո: |
ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
46. ՀՕՏ-ի գործողություններում ներգրավված ԻԳ/ԾԻԿ համապատասխան աշխատակազմը երկօրյա կողմնորոշիչ դասընթաց և վերապատրաստում պետք է անցնի ԱԶԲ-ի տարաբնակեցման քաղաքականության, դրա կառավարման և ՀՕՏ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ: Վերապատրաստումը պետք է իրականացվի տարաբնակեցման միջազգային և տեղական մասնագետների կողմից: Վերապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ թեմաները.
i) |
Հողամասերի օտարման սկզբունքներ և ընթացակարգեր, |
ii) |
Հանրային խորհրդատվություն և մասնակցություն, |
iii) |
Իրավունքներ և փոխհատուցման ու նպաստների վճարման մեխանիզմներ, |
iv) |
Բողոքների քննարկում և |
v) |
Տարաբնակեցման գործողությունների մոնիտորինգ։ |
ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
47. ՏԾ-ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ ՏԿԵՆ-ի կողմից՝ որպես հակառակ կողմի ֆինանսավորում։ Յուրաքանչյուր ՀՕՏԾ պետք է ներառի բյուջեին վերաբերող բաժին, ներառյալ՝ ա) բոլոր ազդեցության ենթարկված առարկաների համար միավորի փոխհատուցման դրույքաչափերը և նպաստները, բ) միավորի փոխհատուցման դրույքաչափերի հաշվարկման մեթոդոլոգիան և գ) փոխհատուցման բոլոր ծախսերի մասով արժեքների աղյուսակը, ներառյալ վարչական ծախսերը և չնախատեսված ծախսերը։ Արտաքին մոնիտորինգի գործառույթների և ուսումնասիրությունների և ՀՕՏԾ-երի նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում:
(47-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
48. Լինելով ծրագրի պատասխանատուն՝ ՏԿԵՆ-ն պատասխանատու է ՏԾ-երի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Հատկացումները պետք է վերանայվեն տարին երկու անգամ՝ հիմնվելով ՀՕՏԾ-երում նշված բյուջետային պահանջների վրա: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի՝ փոխհատուցման և վերականգնման բյուջեն պետք է ՏԿԵՆ-ի կողմից վճարվի անմիջապես ԱԵԱ:
(48-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
49. Հայաստանում առկա փորձի հիման վրա ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: ՀՕՏԾ-ի մշակման և իրականացման ուղղությամբ ՀՕՏ-ին առնչվող հիմնական քայլերը ամփոփված են ստորև բերված Շրջանակ 1-ում։
ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Քայլ |
Գործողություն |
Պատասխանատվություն |
Ա) |
ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ |
|
1 |
Նախագծի աղքատության և սոցիալական ազդեցությունների գնահատում |
Խորհրդատու |
2 |
Աշխատանքային նախագծի ամփոփում |
Նախագծման խորհրդատուներ |
3 |
Մշակել հաշվառման/ցուցակագրման և ՎՉՀ-ի ձևաթղթեր, վերապատրաստել հաշվառում/ցուցակագրում և ՎՉՀ իրականացնող տեղական աշխատանքային խմբերին և հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների համակարգում |
Խորհրդատու |
4 |
Նախագծի ազդակիր տարածքի կադաստրային և հողատարածքների քարտեզների հավաքագրում |
Խորհրդատու/ԻԳ/ԾԻԿ |
5 |
Ստուգել նախագծի ազդակիր հողատարածքների մասին տվյալները, թարմացնել կադաստրային քարտեզները և իրականացնել ազդեցությունների և գնահատման ուսումնասիրություն՝ տույժի չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն |
Խորհրդատու/ԻԳ/ԾԻԿ-ՍՏՄ |
7 |
Իրականացնել հանրային խորհրդատվություններ |
Խորհրդատու/ԻԳ/ԾԻԿ-ՍՏՄ |
8 |
Բանակցություններ ԱԵԱ հետ |
Խորհրդատու/ԻԳ/ՄՏՎ |
9 |
Հաշվառման/ցուցակագրման արդյունքում հավաքագրված տվյալները ներառել ՏԾ-ի մեջ |
Խորհրդատու |
10 |
ՀՕՏԾ-ն ներկայացնել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի հաստատմանը |
Խորհրդատու/ՏԿԵՆ/ԾԻԿ/ ԱԶԲ |
11 |
Տեղեկությունների տրամադրում |
Խորհրդատու/ԻԳ/ԾԻԿ |
Բ) |
ՀՕՏԾ ամփոփում (աշխատանքային նախագծի մշակում) |
|
1 |
Աշխատանքային նախագիծ՝ |
Նախագծման խորհրդատու |
2 |
Աշխատանքային նախագծի հիման վրա վերանայել ազդեցությունները և ԱԵԱ ցուցակը |
Խորհրդատու/ ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
3 |
Նորացված դրույքաչափերի հիման վրա վերանայել ծախսերը |
Խորհրդատու/ ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
4 |
Հնարավորության դեպքում իրականացնել հողերի կարգավիճակի օրինականացում |
Խորհրդատու/ ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
5 |
Վերջնական ՀՕՏԾ մշակում |
Խորհրդատու/ ԻԳ/ԾԻԿ |
6 |
ԱԶԲ-ի հաստատում |
ԱԶԲ |
7 |
ՏԾ հրապարակում. ՏԾ-ի և տեղեկատվական բրոշյուրների տարածում Հայաստանի այն համայնքներում, որտեղ իրականացվելու է ծրագիրը՝ միաժամանակ հրապարակելով ՏԾ-ի անգլերեն տարբերակը ԱԶԲ կայքում |
ԻԳ/ԾԻԿ /Խորհրդատու/ՄՏՎ /ԱԶԲ |
8 |
Շինարարական պայմանագրի ստորագրում |
ԱԶԲ/ՏԿԵՆ |
Գ) |
ՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ |
|
1 |
Պայմանագրերի ստորագրման հաստատում |
ԱԶԲ |
2 |
Փոխհատուցումների գործողությունների պլանի մանրամասն ժամանակացույց |
ԻԳ/ՏԿԵՆ |
3 |
ԱԵԱ վերաբնակեցման ծանուցումների տրամադրում |
ՏԿԵՆ/ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
4 |
Հողամասերի փոխհատուցման գումարների տրամադրում |
ՏԿԵՆ/ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
5 |
Այլ փոխհատուցումների և աջակցության/վերականգնման գումարների տրամադրում |
ՏԿԵՆ/ԻԳ/ԾԻԿ/ՄՏՎ |
6 |
Օտարման ենթակա կառույցների/գույքի քանդում/տեղափոխում |
ՏԿԵՆ |
7 |
ՏԾ իրականացման ուսումնասիրություն համապատասխանության հաշվետվության միջոցով |
ՏԿԵՆ/ԻԳ/ԱՄՄ/ԱԶԲ |
8 |
Շինարարական աշխատանքներին անցնելու մասին ծանուցում, եթե ՏԾ-ի իրականացումը գնահատվում է բավարար |
ԱԶԲ/ՏԿԵՆ |
Դ) |
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ |
|
1 |
ՀՕՏԾ-ի անկախ գնահատում |
ԱՄՄ |
Ե) |
ՑԻԿԼԱՅԻՆ/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
1 |
Ներքին մոնիտորինգ. եռամսյակային հաշվետվություններ ԱԶԲ-ին |
ԻԳ/ԾԻԿ |
2 |
Արտաքին մոնիտորինգ. կիսամյակային հաշվետվություններ ԱԶԲ-ին |
ԱՄՄ/Վերահսկող խորհրդատու |
3 |
Բողոքների քննարկում/վարույթներ |
ՏԿԵՆ/ԻԳ/ԾԿԽ/Դատարան |
4 |
Միջգերատեսչական համակարգում և կապ ԱԵԱ հետ |
ՏԿԵՆ/ԻԳ/ՄՏՎ |
(49-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ Ա
ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1. Նախագծերի ՀՕՏ հարցերը
Այս բաժնում նկարագրվում են ՀՕՏ պահանջող նախագծերի գործողությունները, հողամասերի օտարման ազդեցությունները նվազագույնի հասցնելու այլընտրանքային տարբերակները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև վերլուծվում են ազդեցությունների անխուսափելիության պատճառները:
2. Հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների շրջանակները
Այս բաժնում նկարագրվում է ազդեցությունների նախապատրաստումը (իրականացնողն ու նախաձեռնման ժամկետը) և նշվում է յուրաքանչյուր տեսակի ազդեցության լիարժեք գնահատումը և ազդեցության ենթակա անձանց հաշվառումը՝ ՀՕՏՇ-ին համապատասխան: Այս բաժնում նաև ներառված է յուրաքանչյուր ազդեցության ենթարկված առարկայի միավորի փոխհատուցման դրույքաչափի և լրահատկացումների/նպաստի որոշման մեթոդաբանությունը:
3. Խնդիրները, քաղաքականության շրջանակը և իրավունքները
ՀՕՏՇ-ի հիման վրա այս բաժնում նկարագրված են փոխհատուցում ստանալու իրավունքը և փոխհատուցման դրույքաչափերը:
4. Խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը բողոքների քննարկման գործընթացին
Այս բաժնում ամփոփված են ՀՕՏՇ-ում նկարագրված ազդեցության ենթակա անձանց բողոքների քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև նկարագրված են տվյալ ենթածրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվության տրամադրման, մասնակցության և բողոքների քննարկման գործընթացները:
5. Փոխհատուցում, վերաբնակեցում և եկամտի վերականգնում
Այս բաժնում նկարագրված են իրականացվելիք եկամտի վերականգնման միջոցառումները։
6. Ինստիտուցիոնալ շրջանակները
Այս բաժնում նկարագրված են այն ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք հիմնված են սույն ՀՕՏՇ-ի վրա: Այն ներառում է հիմնական գործառույթների և պլանավորման, բանակցությունների, խորհրդատվության տրամադրման, հաստատման, համակարգման, իրականացման, ֆինանսավորման, մոնիտորինգի, ինչպես նաև հողի օտարման ու տարաբնակեցման գնահատման աշխատանքներին վերաբերող հարցեր:
7. Տարաբնակեցման բյուջե և ֆինանսավորում
Այս բաժինը մշակում է յուրաքանչյուր ազդակիր առարկայի փոխհատուցման միավորի դրույքաչափը և գնահատում է նախագծի ՀՕՏ բյուջեն։ ՀՕՏ բյուջեն պետք է ներառի հողամասի օտարումը և դրա հետ կապված հնարավոր ծախսերը. բերքի դիմաց փոխհատուցման լրահատկացումների համար պահանջվող գումարները, մոնիտորինգի և գնահատման ծախսերը, ինչպես նաև վարչական ծախսերը, որը պետք է համապատասխանեցվի գների սղաճին և կիրառելի հարկերին:
8. Իրականացման ժամանակացույցը
Այս բաժնում ներկայացվում է ՀՕՏ-ի գործառույթները շինարարական աշխատանքների իրականացման հետ կապող ՀՕՏ-ի գործընթացների ժամանակացույցը:
9. Մոնիտորինգ և գնահատում
Այս բաժնում ներկայացվում են ընթացիկ և անկախ մոնիտորինգի և գնահատման գործողությունների հատուկ միջոցառումները:
(հավելվածը փոփ. 06.09.12 N 1139-Ն, լրաց. 17.09.15 N 1092-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.06.17 N 752-Ն, փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման |
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 2-Ի ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ
(վերնագիրը լրաց. 17.09.15 N 1092-Ն)
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (այսուհետ՝ ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 8-րդ «Ձեռնարկատիրական գործունեության կամ աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն խոցելի անձանց» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:
2. Սույն փաստաթղթում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:
3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը՝
1) ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը.
2) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է ծրագրի աշխատանքների արդյունքում.
3) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում.
4) մշտապես դադարեցված համարվում է այն ձեռնարկատիրական գործունեությունը, երբ վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադար է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:
4. Ըստ ՀՕՏՇ-ի սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության գնահատման հետազոտությունների սկսման օրն է, որոնց արդյունքում կազմվում են ազդեցության ենթակա գույքերի նկարագրության արձանագրությունները: Կասեցման օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:
5. Սույն փաստաթղթով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:
II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը
6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի (եկամտի) և շահութահարկի (եկամտային հարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
(6-րդ կետը փոփ. 07.08.14 N 806-Ն)
7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (եկամտային հարկի) պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող) եկամտի և շահութահարկի (եկամտային հարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա շահութահարկի (եկամտային հարկի) պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
(7-րդ կետը փոփ. 07.08.14 N 806-Ն)
8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հաստատագրված վճարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի (եկամտային հարկի) հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և հաշվարկային շահութահարկի (հաշվարկային եկամտային հարկի) գումարի տարբերության չափով՝ համաձայն հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկի: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
(8-րդ կետը փոփ. 07.08.14 N 806-Ն)
9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի՝ հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
(9-րդ կետը փոփ. 07.08.14 N 806-Ն)
Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը
10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով՝ 12 ամսվա համար:
11. Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով՝ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:
Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում
12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների թիվը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:
Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիայի ձեռքբերման գումարների փոխհատուցում
13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:
14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:
III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
15. Փոխհատուցման են ենթակա գրանցված այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա ձեռնարկությունում, ազդեցության գնահատման հետազոտությունների (ազդեցության) ենթակա անձանց հաշվառման օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս, և, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են եկամտային հարկ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`
1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.
2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում (ժամանակավոր ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:
(15-րդ կետը փոփ. 07.08.14 N 806-Ն)
IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՊԱՍՏԸ
16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական նպաստ 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
17. Սոցիալապես խոցելի են այն տնային տնտեսությունները, որոնք`
1) հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.
2) ղեկավարվում են միայնակ կանանց կողմից.
3) ղեկավարվում են տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից:
18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ծրագրերի իրականացման կազմակերպությունը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ծրագրերի իրականացման կազմակերպությունը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:
(հավելվածը խմբ. 14.07.11 N 961-Ն, 06.09.12 N 1139-Ն, փոփ. 07.08.14 N 806-Ն, լրաց. 17.09.15 N 1092-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 և 4
(վերնագիրը լրաց. 10.12.20 N 2013-Ն)
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1. ՆԱԽԱԲԱՆ
2. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ
4. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը
Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում Ասիական զարգացման բանկի մոտեցումները
Ե.3 Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ
Ե.4 Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի՝ սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները
Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Զ.1 Իրավասությունը
Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները
Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը
Զ.4 Սեփականության օտարման պայմանները
Զ.5 Օրինականացման պայմանները
Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Թ.1 ՏԿԵՆ/ԻԿ
Թ.2 Խորհրդատուները
Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմինները
Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ
Թ.5 Ասիական զարգացման բանկ/Եվրոպական ներդրումային բանկ
Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ
ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ
ԺԲ. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աղյուսակներ.
Աղյուսակ 1. Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ
Աղյուսակ 2. Իրավունքների սխեմա
Աղյուսակ 3. Բողոքների լուծման գործընթացը
Պատկերներ.
Պատկեր 1. Հողերի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները
Շրջանակներ
ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հավելվածներ.
ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ Բ. ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԶԲ Ասիական Զարգացման Բանկ
ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ
ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն
ՄՆԽ մանրամասն նախագծման խորհրդատու
ԱՄԳ Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին
ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում
ԱՍՀԳ Աղքատության և սոցիալական հարցերի գնահատում
ԲՖԳ Բազմափուլ ֆինանսավորման գործիք
ԵՆԲ Եվրոպական ներդրումային բանկ
ԻԿ Իրականացնող կազմակերպություն
ԻԽ Իրականացման Խորհրդատու
ԾԻԿ Ծրագրի իրականացման կազմակերպություն
ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհրդատու
ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն
ՀԿ Հասարակական կազմակերպություն
ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում
ՀՕՏՇ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ
ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր
ՊՖՀ Պարբերական ֆինանսավորման հայտ
ՍՏՀԱ Սոցիալական և տարաբնակեցման հարցերով զբաղվող աշխատակազմ
ՍՏՈՒ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն
ՄՉՀ Մանրամասն չափագրման մանրամասն հետազոտություն
ՏԾ Տարաբնակեցման ծրագիր
ՏԿԵՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Փոխհատուցում` վերականգնման, գույքի և բարելավումների օտարման դիմաց դրամական փոխհատուցում՝ դրանց փոխարինման արժեքով։
Փոխհատուցման իրավունք` փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց՝ կախված նրանց կորուստների կամ ազդեցությունների բնույթից՝ նրանց տնտեսական, սոցիալական հիմքերը և իրավունքները վերականգնելու համար։
Տեղաբնիկներ` Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն» փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հասկացությունը միաչափ չէ և այն ներառում է նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ» հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են «տեղաբնիկ» հասկացության հետ և ներկայացված են ԱԶԲ քաղաքականության մեջ: Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն» հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ Տեղաբնիկների քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:
Հյուրընկալող բնակչություն` այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել։
Բարելավումներ` հողամասերում կառուցված շենքեր, շինություններ կամ կառույցներ (ստորգետնյա և վերգետնյա), այդ թվում՝ բնակելի շինություններ՝ իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, այգետնակը/ամառանոցը՝ այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, հասարակական և արտադրական նշանակության շինությունները, կիսակառույց շինությունները, նոր կառուցված, ձեռքբերված կամ փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել պետական գրանցում, ենթակառուցվածքները, ինժեներական ցանցերը, այլն, ինչպես նաև հողամասի անբաժանելի բարելավումները։
Հողի օտարում` ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված հողի կամ դրա մի մասի (և դրան ամրակցված անշարժ գույքի, գույքային իրավունքների և այլն) օտարումը հասարակության և պետության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Ազդեցության ենթակա անձ (ԱԵԱ)` ցանկացած անձ, ով Ծրագրի իրականացման արդյունքում մշտական կամ ժամանակավոր ազդեցության է ենթարկվում իրեն պատկանող կամ իր կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի (հողի, տան, շենք-շինության)օտարումից, ինչպես նաև եկամտի, փաստացի կարգավիճակի, աշխատանքի, բնակության վայրի և կենսամակարդակի մասնակի կամ ամբողջական կորստից։ Սա ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ տնտեսական տեղահանումը:1
Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` մեկ տանիքի տակ բնակվող տնային տնտեսության բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր։ Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից։
Ռեաբիլիտացիա/վերականգնում` ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում կամ օժանդակություն, որը օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում։
Վերաբնակեցում` ԱԵԱ/ԱԵՏՏ ֆիզիկական տեղահանումը նախքան Ծրագրի իրականացումը նրա բնակավայր/ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող տարածքից։
Փոխարինման արժեք` փոխարինման արժեքի գնահատում հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝ ա) գույքի համարժեք փոխհատուցում, գնահատված շուկայական իրական արժեքով, բ) օտարման գործընթացի հետ կապված ծախսեր, գ) հաշվարկված տոկոսներ, դ) տեղափոխման և այլ վերականգնման ծախսեր, ե) կիրառելի այլ վճարներ և հատուցումներ, եթե այդպիսիք կան: Գնահատման այս մեթոդը կիրառելիս շենք, շինությունների, կառույցների և այլ ակտիվների մաշվածությունը (ամորտիզացիան) չի նվազեցվում: Փոխարինման արժեքը հաշվարկվում է օտարվող հողի, շենք, շինությունների, բարելավումների և այլ ակտիվների համար:
Տարաբնակեցում` բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմելու համար ԱԵԱ/ԱԵՏՏ -ների սեփականության և կենսամակարդակի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցություն, որը ներառում է փոխհատուցումը, օժանդակությունը, վերաբնակեցումը և վնասված, քանդված ենթակառուցվածքների, շենք, շինությունների վերականգնումը։
Մարզ/Համայնք` Հայաստանը բաժանված է 10 մարզերի: Մարզերը ղեկավարվում են մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից։ Մարզերը բաղկացած են համայնքներից։ Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից։ Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ։ 2015թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը՝ գյուղական։ Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից։
Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ՝ այն ԱԵԱ-ները, ովքեր ազդեցության ենթակա հողամասի և դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ թեև չունեն պետական գրանցում ստացած սեփականության կամ այլ գույքային իրավունքներ, սակայն ունեն որոշակի օրինական ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի կամ իրավական այլ ակտի ուժով, կամ վերջիններիս գույքային իրավունքների ձեռքբերման հնարավորությունները ուղղակի բխում են կամ սահմանված են ՀՀ իրավական ակտերով։
Իրավական կարգավիճակ ստանալու ոչ ենթակա ԱԵԱ՝ այն ԱԵԱ-ները, ովքեր թեև փաստացի տիրապետում և օգտագործում են ազդեցության ենթակա հողը և դրան ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի հնարավորություն կամ ակնկալիք՝ ազդակիր հողամասի նկատմամբ ձեռքբերելու կամ ստանալու սեփականության կամ այլ գույքային իրավունքներ։
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ա. ՆԱԽԱԲԱՆ
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) երրորդ փուլի համար մշակված Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿԵՆ) կողմից (Ընդհանուր առմամբ՝ Ծրագրի սկզբնական փուլերի համար Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու` ճապոնական ՊԱԴԵԿՕ ընկերությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՕՏՇ մշակման ընթացքում)։ Ծրագրի համար վերանայված ՀՕՏՇ մշակվել է 2012թ-ի հոկտեմբերին և հետագայում թարմացվել է 2015 թվականի ապրիլին Ծրագիր 3-ի համար: Համաձայն ՀՕՏՇ պահանջի` վերջինս պետք է վերանայել կամ անհրաժեշտության դեպքում թարմացնել առնվազն տարին մեկ անգամ և միշտ՝ յուրաքանչյուր տրանշի մեկնարկի ժամանակ: Թարմացումը ավելի հստակ է պարզաբանում իրավունակության և իրավունքների դրույթները, միաժամանակ պահպանելով ՀՕՏՇ բնօրինակի չափանիշները և սկզբունքները, ինչպես նաև թարմացնում է ինստիտուցիոնալ միջոցառումներն ու բողոքների լուծման մեխանիզմը՝ գործող կառուցվածին համապատասխան: Թարմացված ՀՕՏՇ-ն ավելի լավ է մանրամասնում ՀՀ-ում ՀՕՏ գործընթացներին առնչվող իրավական հիմքերը, ինչպես նաև ներկայացնում է ՀՕՏ-ին առնչվող ՀՀ իրավական ակտերի փոփոխությունները: Թարմացված ՀՕՏՇ-ը մանրամասն անդրադառնում է Ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին:
(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
2. Նախքան Ծրագրի հաստատումը սույն ՀՕՏՇ-ն թարգմանվելու է հայերեն և հրապարակվելու է ՏԿԵՆ կայքում: Սույն ՀՕՏՇ-ի բոլոր թարմացումները հրապարակվելու են ԱԶԲ կայքում՝ Վարկառուի և ԱԶԲ-ի հաստատումից հետո:
(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
3. Ծրագիրը, որը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքով (ԲՖԳ) և կիրականացվի ՏԿԵՆ-ի՝ որպես գործադիր մարմնի (ԳՄ) և Ծրագրի իրականացման կազմակերպության՝ որպես Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից, բաղկացած է մի քանի տրանշերից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր ենթածրագրեր, ներառյալ ճանապարհների և մայրուղիների վերականգնումը կամ վերակառուցումը:
(3-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
3.1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր), որի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք, այսուհետ՝ Տրանշ 4):
(3.1-ին կետը լրաց. 10.12.20 N 2013-Ն)
3.2. Համաձայնագրով սահմանված է, որ համաձայնագրի ներքո ենթակա է կիրառման Ասիական զարգացման բանկի 2009 թվականի անվտանգության քաղաքականությունը, որով սահմանվում է ծրագրի շրջանակներում ազդակիր հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը, այդ թվում՝ հողերի օտարման և տարաբնակեցման սկզբունքները, փոխհատուցման ենթակա ազդեցությունները, փոխհատուցում ստանալու անձանց շրջանակը, օտարվող գույքի փոխհատուցման արժեքի գնահատման պահանջները, բողոքների լուծման մեխանիզմները, մոնիտորինգի իրականացման պահանջները և այլն:
(3.2-րդ կետը լրաց. 10.12.20 N 2013-Ն)
3.3. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ Տրանշ 4-ի շրջանակներում կկիրառվի Տրանշ 3-ի համար ԱԶԲ-ի կողմից հաստատված ՀՕՏՇ-ն:
(3.3-րդ կետը լրաց. 10.12.20 N 2013-Ն)
Բ. ՀՕՏ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հիմնվելով ԲՖԳ գործընթացների վրա՝ Ծրագրի հաստատումը իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ կողմից ԱԶԲ Պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ներկայացնելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները:
5. ԲՖԳ-ի Տրանշ 1-ի և հետագա տրանշերի համար ՊՖՀ-երի, ինչպես նաև ՀՕՏ ներառող յուրաքանչյուր տրանշի հաստատումը հիմնված կլինի հետևյալ ՀՕՏ-ին առնչվող պայմանների վրա`
1) Ամբողջ ԲՖԳ-ի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր ենթածրագրերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և որպես կանոն՝ յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի, անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը։
2) Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ ազդեցությունների հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե կան արդյոք տեղաբնիկներ, և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն դրանից:
3) Եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ-ի փուլի յուրաքանչյուր ենթածրագրի համար պատրաստվում է ՀՕՏ ծրագիր (ՀՕՏԾ)՝ աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության ծավալներին համապատասխան։ Համաձայն ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1/ԳՁ (2013)՝ ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Ա, եթե 200 կամ ավելի անձից ավելի մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում կամ իրենց արտադրական գույքի 10%- կամ ավելի կորուստ): Ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում է 200 անձից պակաս մարդ։ Այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն չեն ենթադրում դասակարգվում են որպես կարգ Գ-ի ծրագրեր: ՀՕՏԾ–ն պետք է ներառի փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և ՀՕՏ-ի խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող իրականացման ժամանակացույց։
6. Հիմնվելով ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1 հատվածի պահանջների վրա՝ ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա.
1) ԲՖԳ առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է՝ ա) ամբողջ ԲՖԳ-ի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և տարածմամբ, բ) ԱՍՀՆԳ մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ։
2) Հաջորդող փուլերի ՊՖՀ հաստատում. Պայմանավորված է՝ ա) ՀՕՏՇ-ի վերանայմամբ, թարմացմամբ, հրապարակմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին համահունչ և ԱԶԲ-ի ու ՀՀ կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ։
3) Շինարարական աշխատանքների պայմանագրերի շնորհում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար). Պայմանավորված է՝ ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ վերջնականացմամբ, ԱԶԲ-ի կողմից հաստատմամբ և հրապարակմամբ և բ) արտաքին մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) վարձմամբ, որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը։
4) Կապալառուներին աշխատանքների մեկնարկի հրահանգավորում. Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ (փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբիլիտացիայի լրիվ իրականացում)` փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ։
Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ
7. Հայաստանում առկա չեն տեղաբնիկների համայնքներ, ինչպես սահմանված է գործառնական նշանակությամբ ԱՄՔ-ում: Հետևաբար, տեղաբնիկների վրա Ծրագրի որևէ ազդեցություն չի նախատեսվում։ ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց և խոցելի խմբերի (հող չունեցողներ, հողի նկատմամբ գրանցված իրավունք չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանք հաշվի առնելուն և ֆինանսական փոխհատուցումից և օժանդակությունից բացի՝ փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները։
Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
8. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժանելի մաս՝ սկսած ՀՕՏ ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով։ ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է.
1) Ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի կազմումից հետո կիրականացվեն նախնական կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և դրա սեփականատերերին և օգտագործողներին բացահայտելու նպատակով:
2) Նշված հետազոտության և ճանապարհի հաստատված մանրամասն նախագծի հիման վրա կառավարությունը որոշում է ընդունում ծրագրի ազդեցության ենթակա հողամասերը կամ դրանց ազդակիր մասերը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին:
3) Կառավարության որոշումից հետո ԾԻԿ-ը, որը կառավարության որոշմամբ իրավունք է ստանում հանդես գալու որպես ազդակիր հողամասերի ձեռքբերող, և ծրագիրը նախապատրաստող խորհրդատուները կիրականացնեն դաշտային մանրամասն հետազոտություններ, որոնք ներառում են հողի և այլ գույքի նկատմամբ ծրագրի ազդեցությունների չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի և ԱԵԱ-երի ցուցակագրում/հաշվառում, ինչպես նաև անկախ և որակավորված գնահատողների օգնությամբ` ազդեցության ենթակա ամբողջ գույքի և բարելավումների գնահատում՝ փոխհատուցման/ռեաբիլիտացիայի ամփոփ բյուջեի կազմման նպատակով:
4) ԱԶԲ պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն (ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ-ն պետք է պարունակի ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների բնութագրերը (կրթամակարդակը, կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները, աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան տեսակը, շինությունների և հողի սեփականության ձևը), որոնք հետագայում կհանդիսանան ՀՕՏԾ իրականացման գնահատման չափորոշիչներ։ ՍՏՈՒ-ի երկրորդ նպատակն է բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և ռիսկային խմբերին` ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար:
5) Այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը: Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ` ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման չափերը և ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները կվերանայվեն և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային նախագծի ամփոփումից և հաստատումից հետո:
9. ՀՕՏԾ մշակում. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն մշակվել է Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից։ Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները իրականացվում են ՏԿԵՆ/ԾԻԿ-ի և խորհրդատուների կողմից։ ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից, որը կառավարության կողմից նշանակվում է որպես օտարման գործընթացի իրականացման համար պատասխանատու պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)։ ՀՕՏԾ մշակումը և իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի.
1) ՀՕՏԾ մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային նկարագրի համար, տես՝ Հավելված Ա)։
2) ՀՕՏԾ վերանայում և ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է ազդեցությունների և ԱԵԱ-երի մասին տվյալների հնարավոր թարմացումը, փոխհատուցման դրույքաչափերի հնարավոր վերանայումները և հնարավորության դեպքում՝ ԱԵԱ կարգավիճակի օրինականացման աշխատանքները։ ԱԶԲ-ի կողմից վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների պայմանագրերը։
3) ՀՕՏԾ իրականացում. Այս փուլը կսկսվի վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ-երի պատշաճ փոխհատուցման տրամադրմամբ և ազդակիր հողերի օտարմամբ:
4) Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ փոխհատուցման տրամադրումից, ԱՄԳ կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության ներկայացումից և վարկատուի (ԱԶԲ, ԵՆԲ) հաստատումից հետո։ Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար, այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո։ Նման դեպքերում ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ հաշվետվությամբ:
(9-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
10. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:
11. Հողի օտարման և փոխհատուցման գործընթացը և դրա հետ կապված ընդհանուր բնույթի մի շարք իրավահարաբերություններ կարգավորված են նաև ՀՀ իրավական այլ ակտերով՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք,
4) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք,
5) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
6) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
7) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլն:
12. ՀՀ հողային օրենսգրքի 102, 104 և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածները ամրագրում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը՝ միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Ելնելով ՀՀ Սահմանադրության և վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվել և օտարման ու փոխհատուցման գործընթացը կարգավորող հիմնական օրենք է հանդիսանում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը:
13. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, որի իրականացման սահմանադրական պայմաններն են` օտարման իրականացումը օրենքով սահմանված կարգով և օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման տրամադրումը:
14. Վերոհիշյալ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը՝ գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները: Օրենքն ամրագրում է այն հիմնարար մոտեցումը, համաձայն որի՝ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից, հանրային շահի արդյունավետ իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց այդ սեփականության օտարման, սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, հանրային շահը գերակա պետք է ճանաչվի կառավարության որոշմամբ և բացառիկ հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:
15. Բացառիկ հանրային շահն ինքնին պետք է ծառայի հետևյալ նպատակներին`
1) հասարակության և պետության անվտանգության պաշտպանությանը,
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացմանը,
3) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանն ու պահպանմանը,
4) շրջակա միջավայրի պահպանությանը,
5) կրթության, առողջապահության, սպորտի, ինչպես նաև գիտության և մշակույթի զարգացմանը,
6) հեռահաղորդակցության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման, քաղաքաշինական, էներգա և ջրամատակարարման ոլորտներում համայնքային և միջհամայնքային նշանակության ծրագրերի իրականացմանը,
7) քաղաքացիների սեփականության, առողջության և կյանքի պաշտպանությանը,
8) արտակարգ իրավիճակների հնարավոր ազդեցությունների կանխարգելմանը, մեղմացմանը և կրճատմանը:
16. Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության օտարման, փոխհատուցման պայմանները և այն որոշելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հողամասի օտարման դեպքում դրա հետ օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Իսկ շենքի կամ շինության օտարման դեպքում, դրա հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
17. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը տարածվում է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն) և կարգավորում է օտարման և փոխհատուցման հիմնական հարաբերությունները: Մասնավորապես.
1) Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրություն չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան,
2) Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
3) Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը,
4) Եթե օտարման պայմանագիրը, այն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ,
5) Եթե օտարման պայմանագիրը այնուամենայնիվ չի կնքվում՝ ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
18. Օրենքը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները՝ ամրագրելով օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքը՝ մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների պետական գրանցումը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:
19. Օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցումների նկատմամբ, որը կառավարության որոշմամբ սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրն է: Նշված օրվանից հետո օտարվող սեփականության վրա նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:
Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները
20. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
1) Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի։
2) Փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի, որ ԱԵԱ-ների կենսամակարդակը բարելավվել կամ առնվազն վերականգնվել է։
3) ԱԵԱ-երին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:
4) ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները, համայնքային կենտրոնները, մշակույթի տները և այլն) պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:
5) Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:
6) Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար:
7) Տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի չափանիշները պետք է բարելավվեն կամ առնվազն համապատասխանեն ազգային նվազագույն չափանիշներին:
8) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի ֆինանսավորման և օգուտներ-ծախսեր հաշվարկներում։
9) Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և շինարարության իրավունքի տրամադրումը:
Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) պահանջների հետ
21. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հետ
ՀՀ օրենսդրությունը |
ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությունը |
1. Օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (օտարվող սեփականություն): |
1. Հողի սեփականության վերաբերյալ իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտի փոխհատուցման և վերականգնման գործընթացի իրականացմանը: Իրավական կարգավիճակ չունեցող հողօգտագործները նույնպես պետք է ստանան փոխհատուցում։ 2. Ծրագրային տարածքում կարող են լինել երեք տեսակի տեղահանված անձիք` 1) ամբողջությամբ կամ մասամբ կորցրած հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ ունեցող անձիք, 2) իրենց զբաղեցրած հողն ամբողջությամբ կամ մասամբ կորցրած անձիք, ովքեր չունեն հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ, բայց ունեն այդ հողի հանդեպ ներպետական օրենսդրությամբ ճանաչված կամ ճանաչելի հավակնություններ, 3) իրենց զբաղեցրած հողն ամբողջությամբ կամ մասամբ կորցրած անձիք, ովքեր չունեն հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ կամ ներպետական օրենսդրությամբ ճանաչված կամ ճանաչելի հավակնություններ: Պարտադրված վերաբնակեցման պահանջները կիրառելի են տեղահանված անձանց բոլոր երեք տեսակներին: |
2. Փոխհատուցում է նախատեսվում միայն իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի՝ շենքերի, շինությունների համար: Ինքնակամ կառույցների համար փոխհատուցում չի տրամադրվում: |
2. Համաձայն ԱԶԲ քաղաքականության` գրանցում չունեցող առևտրային շինություններին տրամադրվում է փոխհատուցում` հիմնվելով փոխարինման արժեքի վրա: |
3. Բերքի կորստի դիմաց առանձին փոխհատուցումը չի հաշվարկվում: |
3. Բերքի կորստի դիմաց փոխհատուցում տրամադրվում է բոլոր ԱԵԱ-ին փոխարինման արժեքով։ |
4. Օտարվող հողի համար տրվում է համարժեք փոխհատուցում, որը օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարն է: Շուկայական արժեքը անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել անկախ որակավորված գնահատողի կողմից` անշարժ գույքի գնահատմամբ: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը: |
4. Հողի գնահատումը հիմնվում է փոխարինման արժեքի վրա: |
5. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը, օտարվող սեփականության նկարագրության արձանագրության օրինակը, սեփականության օտարման պայմանագրի նախագիծը ուղարկվում է հողի սեփականատերերին և գույքային իրավունքներ ունեցողներին: Ձեռքբերողը տեղեկություն է տրամադրում նաև փոխհատուցման գումարը դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ։ Իսկ ձեռքբերողի կողմից օտարման ենթակա գույքի նախնական ուսումնասիրություն իրականացնելու դեպքում՝ գույքի սեփականատիրոջը, տիրապետողին, օգտագործողին լիարժեք տեղեկություններ պետք է տրամադրվեն կատարվող գործողությունների իմաստի և նշանակության, այդ գործողությունների իրավական հետևանքների մասին՝ այն սկսելուց առաջ: |
5. Բովանդակալից խորհրդատվություն ծրագրի սկզբում և իրականացման ընթացքում, ներառյալ ազդեցության գնահատման, փոխհատուցման արժեքների, փոխհատուցման իրավունքների և ԱԵԱ/ԱԵՏՏ-ներին ֆինանսական օժանդակության գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում: |
6. Խիստ ազդեցության ենթարկված անձանց և խոցելի խմբերի համար եկամտի կամ ապրուստի միջոցների վերականգնման միջոցառումներ, փոխհատուցման կամ տարաբնակեցման ծախսեր նախատեսված չեն: |
6. ԱԶԲ-ի քաղաքականությամբ պահանջվում է եկամտի/ապրուստի միջոցների կորստի վերականգնում, տեղափոխման աջակցություն տարաբնակեցման գործընթացի ընթացքում, ինչպես նաև տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի բարելավում։ |
7. Օտարման գործընթացի բոլոր փուլերում դիմումների, բողոքների, առարկությունների և առաջարկությունների ներկայացում ձեռքբերողին և լիազոր մարմնին, ինչպես նաև բողոքարկում դատարան: |
7. Հաստատել բողոքների լուծման մեխանիզմ՝ ազդեցության ենթակա անձանց մտահոգությունները արձանագրելու և դրանց լուծման գործընթացը դյուրին դարձնելու համար: |
8. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից: |
8 Օտարվող բնակտարածքի, հողի և այլ ակտիվների դիմաց փոխհատուցման չափը հաշվարկվում է փոխարինման լրիվ արժեքով: Գնահատման այս մեթոդը կիրառելու ընթացքում, կառույցների և ակտիվների արժեզրկումը հաշվի չի առնվում: |
9. Օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության վրա (բացի տվյալ գույքի իր նշանակությանը համապատասխան օգտագործումն ապահովող բարելավումներից) նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում: |
9. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն։ |
10. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում պետք է տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին: |
10. Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմելու համար ԱԵԱ/ԱԵՏՏ-ների սեփականության և կենսամակարդակի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցություն, որը ներառում է փոխհատուցումը, օժանդակությունը, վերաբնակեցումը և վնասված, քանդված ենթակառուցվածքների, շենք, շինությունների վերականգնումը համարվում է տարաբնակեցում։ |
22. ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների միջև կան որոշ սկզբունքային տարբերություններ: ՀՀ իրավական ակտերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ-ի վերականգնումը: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՄՔ պահանջների միջև հիմնական տարբերություններից մեկն էլ այն է, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն թե գրանցված (օրինական) իրավունքներ ունեցող, և թե չունեցող անձինք, ինչպես նաև հաշվառված և չհաշվառված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների այս և այլ տարբերությունները վերացնելու նպատակով Ծրագրի համար մշակվել է սույն ՀՕՏՇ-ն՝ ապահովելով ազդեցության ենթակա բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և հնարավոր ազդակիր անձանց համար՝ իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ն նախատեսում է նաև հատուկ վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և խիստ ազդեցություն կրող ԱԵԱ-ներ:
23. Պետության և հասարակության կարիքների համար հողերը պետք է օտարվեն բացառիկ՝ գերակա հանրային շահի ճանաչման շրջանակներում: Ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, եթե բանակցությունները ձախողվում են, պետք է սկսել հարկադիր օտարման գործընթացը` օրենքով սահմանված կարգով: Համապատասխանաբար, ԲՖԳ-ն կակտիվացնի ԱԶԲ Պարտադրված տարաբնակեցման անվտանգության ուղեցույցը և այն դեպքում, երբ որևէ ենթածրագրով կպահանջվի ՀՕՏ՝ համապատասխանաբար պետք է մշակվի ՀՕՏԾ :
Ե.4 ՀՕՏ-ի՝ սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները
24. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են.
1) Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի՝ ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,
2) Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ: ԱԵԱ-երին պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,
3) Պետք է ապահովել ԱԵԱ-ին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,
4) Խոցելի և խիստ ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն,
5) Օտարվող հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք չունեցող ԱԵԱ-ները (օրինակ՝ ինքնակամ շինություն կառուցած ԱԵԱ-ն, կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները, ազդեցության ենթակա գույքն ինքնակամ կամ առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործող անձինք կամ էլ այն ԱԵԱ-երը, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ստանան օժանդակություն՝ ապրուստի միջոցները, տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար, այսինքն՝ հողից բացի այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում և օժանդակություն ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,
6) Այն ԱԵԱ-ները, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն,
7) Պետք է տրամադրվի իրավունքը, եկամուտը, ապրուստի միջոցը օրինական կարգով վերականգնելու հնարավորություն,
8) ՀՕՏԾ-ն և դրան վերաբերող փաստաթղթերը պետք է ԱԵԱ-ին տրամադրվեն հայերեն լեզվով,
9) Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից շինարարության համար նախատեսված հողամասերի (շինհրապարակի) մուտքի իրավունքի տրամադրումը և նախքան շինարարական աշխատանքները ֆիզիկապես սկսելը,
10) Պետք է սահմանվեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԱԵԱ-ների բողոքները, եթե այդպիսիք լինեն։
(24-րդ կետը լրաց. 29.06.17 N 752-Ն)
Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
25. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում և օժանդակություն ստանալու իրավունքներին համապատասխան, որը հնարավորինս պետք է համահունչ լինի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այնպես էլ ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությանը (2009թ.): Փոխարինման արժեքով փոխհատուցումը որոշվում է գույքի շուկայական արժեքի հիման վրա, ներառյալ բոլոր կիրառելի գործարքային ծախսերը, տոկոսադրույքները, տեղափոխման և վերականգնման ծախսերը և այլ կիրառելի վճարները և հատուցումները, որոնք ի հայտ են գալիս ծրագրի ազդեցության հետևանքով: Այն դեպքերում, երբ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է շուկայական արժեքին` ապա հիմք է ընդունվում կադաստրային արժեքը։ Իրավունքների սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա
Կորստի տեսակը |
Նկարագրություն |
Իրավատերը (իրավունքի սուբյեկտը) |
Փոխհատուցում ստանալու իրավունքները |
1. Հողի կորուստ |
ԱԵԱ-ներ, որոնք կորցնում են իրենց սեփականությունը հանդիսացող հողամասը կամ դրա մի մասը՝ անկախ ազդեցության չափից |
Սեփականատեր |
Դրամական փոխհատուցում` փոխարինման արժեքով, գնահատված շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%` կամ փոխանակում ԱԵԱ համար ընդունելի մեկ այլ համարժեք հողով: |
Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ |
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՝ ԱԵԱ-ները կարող են ձեռքբերել սեփականության իրավունք կամ իրականացնել առկա իրավունքների պետական գրանցումը և փոխհատուցվել որպես սեփականատեր։ | ||
Վարձակալ (համայնքից, պետությունից) |
1.Օրենսդրությամբ սահմանված դեպքերում վարձակալը կարող է ձեռքբերել սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես սեփականատեր կամ նրան, հողի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնությամբ, կարող է տրվել նոր վարձակալություն: 2.Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա վարձակալված հողի «շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` գումարած 15%»-ին համարժեք փոխհատուցում հետևյալ մասնաբաժիններով` 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%-ի չափով, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%-ի չափով, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%-ի չափով, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%-ի չափով: | ||
Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալ |
Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի կանխիկ փոխհատուցում: | ||
Այլ գույքային իրավունք (սերվիտուտի, կառուցապատման, գրավի, հիփոթեքի, օգտագործման) ունեցողներ, բացառությամբ վարձակալների |
Հողամասի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին, բացառությամբ վարձակալների, փոխհատուցումը տրվում է ազդակիր հողամասի դիմաց տրվող փոխհատուցման գումարից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: | ||
Իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ոչ ենթակա ԱԵԱ |
Այս ԱԵԱ-ները կստանան փոխհատուցում միայն հողի վրա կատարված բարելավումների դիմաց, սույն ՀՕՏՇ-ով սահմանված կարգով: | ||
2. Բնակելի շենքեր, շինությունների կորուստ |
Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ կառույցի նկատմամբ իրավունքների առկայությունից (ներառյալ՝ իրավական կարգավիճակ ստանալու ենթակա և ոչ ենթակա ԱԵԱ ) |
Բնակելի շենքի, շինության կորստի դեպքում՝ փոխհատուցում փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով, առանց ամորտիզացիոն մասհանումների և գործարքային ծախսերի նվազեցումների։ Մասնակի ազդեցության դեպքում փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի համար այն դեպքում, եթե շինության ոչ ազդակիր մասի հետագա օգտագործումը և շահագործումը տեխնիկապես հնարավոր է: Նշված դեպքում փոխհատուցման են ենթակա նաև շինության վերանորոգման ծախսերը։ | |
Վերաբնակեցվող վարձակալ |
Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի դրամական փոխհատուցում: | ||
3. Ոչ բնակելի շենքերի, շինությունների կորուստ |
ԱԵԱ-երին սեփականության իրավունքով պատկանող և պետական գրանցում ստացած շենք, շինություններ |
Սեփականատեր |
Շենք, շինության կորստի դեպքում` փոխհատուցման տրամադրում փոխարինման արժեք գումարած 15%-ի չափով: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների։ Մասնակի ազդեցության դեպքում փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի համար, եթե շինության ոչ ազդակիր մասի հետագա օգտագործումը, շահագործումը և օտարումը օրենսդրորեն հնարավոր է: Նշված դեպքում փոխհատուցման են ենթակա նաև շինության վերանորոգման ծախսերը։ |
Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց |
Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր |
Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի | |
Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց |
Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ |
Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը: | |
Վերաբնակեցվող վարձակալ |
Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի դրամական փոխհատուցում: | ||
4. Հանրային գույքի կորուստ |
Համայնքային կամ պետական գույք |
Համայնք, պետություն |
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի, անշարժ գույքի փոխհատուցում կամ պետական, համայնքային ազդակիր կառույցների կամ այլ գույքի վերակառուցում և նրանց գործառույթների վերականգնում՝ համայնքի, պետության իրավասու մարմնի համաձայնությամբ: |
5. Մշակաբույսի կորուստ |
Ազդեցության ենթակա մշակաբույսեր |
Բարելավումներ կատարած բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներից |
Մշակաբույսի փոխհատուցում հաշվարկված շուկայական գներով՝ ակնկալվող համախառն բերքի համար: |
6. Ծառերի և ստացվող բերքի կորուստ |
Ազդեցության ենթակա ծառեր և ստացվող բերք |
Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներից |
Դրամական փոխհատուցում` հաշվարկված ծառի արժեքի շուկայական գներով` հիմնված ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա։ |
7. Ձեռնարկատիրական |
Ձեռնարկատիրական գործունեություն ազդակիր հողում |
Բոլոր ԱԵԱ-ները՝ անկախ հարկային հայտարարագրի ներկայացումից |
1. Ձեռնարկատիրական գործունեության (հարկային հայտարարագրերով)՝ 1) մշտական ազդեցության դեպքում՝ միանվագ փոխհատուցում տարեկան զուտ եկամտի չափով, 2) ժամանակավոր ազդեցության դեպքում՝ զուտ եկամտի փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության ընդհատման մինչև 1 տարի ժամանակահատվածի համար։ Պետական գրանցման կամ լիցենզիայի վճարները նույնպես կփոխհատուցվեն, եթե այդպիսիք առկա են: 2. Ձեռնարկատիրական գործունեության (հայտարարագրի բացակայության դեպքում)` 1) մշտական ազդեցության դեպքում՝ վերականգնման օժանդակություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 1 տարվա համար: 2) ժամանակավոր ազդեցության դեպքում՝ վերականգնման օժանդակության տրամադրում, հիմնված նվազագույն աշխատավարձի չափի վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով մինչև առավելագույնը 1 տարի: |
8. Աշխատանքի կորուստ |
Աշխատանքի մշտական կորուստ կամ հարկադիր պարապուրդ (ոչ աշխատողի մեղքով) |
Ազդակիր կազմակերպությունում կամ ԱՁ-ում աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք |
1.Փոխհատուցման տրամադրում՝ 1) մշտական ազդեցության դեպքում՝ վեց ամսվա միջին աշխատավարձի չափով, |
9. Օժանդակություն խիստ ազդեցությունների դեպքում |
Գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորուստ և վերաբնակեցում |
Խիստ ազդեցության ենթարկված բոլոր ԱԵԱ/ԱԵՏՏ, ներառյալ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները |
1.Փոխհատուցման (օժանդակության) տրամադրում՝ 1) գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորստի դեպքում փոխհատուցում՝ ազդեցության ենթակա հատվածում առկա 1 տարվա բերքի չափով: |
10. Վերաբնակեցման օժանդակություն |
Օժանդակություն տեղափոխման նպատակով տրանսպորտային ծախսերը և ապրուստի միջոցները հոգալու համար |
Վերաբնակեցվող բոլոր ԱԵՏՏ-ներ, ներառյալ վարձակալները |
Դրամական օժանդակության տրամադրում՝ տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը և մեկ ամսվա կենսապահովման ծախսերը հոգալու համար։ |
Ազդեցության ենթակա հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵԱ-ները, որոնք ենթակա են տարաբնակեցման՝ անկախ ազդակիր գույքի նկատմամբ առկա իրավունքներից |
Դրամական օժանդակության տրամադրում ՝ տրանսպորտային ծախսերը հոգալու համար: | ||
11. Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ -ներին |
Աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող, կանանց, տարեց կամ հաշմանդամ անձանց կողմից ղեկավարվող ԱԵՏՏ |
Դրամական օժանդակության տրամադրում՝ 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով: Ծրագրի իրականացման հետ կապված աշխատատեղերի համար ընտրություն կատարելիս այս անձանց պետք է առաջնայնություն տալ։ | |
12. Ժամանակավոր ազդեցություն |
Ժամանակավոր ազդեցություն կրող բոլոր անձինք և տնային տնտեսությունները |
Վնասների փոխհատուցում կտրամադրվի ժամանակավոր ազդեցության ենթակա դեպքերում՝ փոխարինման արժեքով, սույն ՀՕՏՇ-ով սահմանված փոխհատուցման իրավունքներին համապատասխան: | |
13. ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն |
Փոխհատուցման իրավունքներ ունեցող ԱԵԱ/ԱԵՏՏ-ներ |
Ծրագրի իրականացման ընթացքում ՏԿԵՆ կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը, ըստ ՀՕՏՇ դրույթների: | |
14. Բարելավումների փոխհատուցում |
Այլ բարելավումներ, որոնք ներառված չեն իրավունքների սույն աղյուսակում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ՝ շարժական գույքի |
Բարելավում կատարած ԱԵԱ-ներ |
Փոխհատուցման տրամադրում՝ փոխարինման արժեքի չափով: |
(25-րդ կետը խմբ., լրաց. 29.06.17 N 752-Ն, փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Զ.1 Իրավունքներ.
26. Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք և իրավունքների վերականգնման/ռեաբիլիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են.
1) Հողամասի սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ հողամասի վարձակալները, հողամասի օգտագործման իրավունքը կամ օգտագործման հնարավորությունը կորցնող կամ հողամասը փաստացի տիրապետող և օգտագործող բոլոր ԱԵԱ-ները, անկախ հողի նկատմամբ գրանցված իրավունքներից,
2) Շենք, շինությունների սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները, շենքը և շինությունը կառուցած, փաստացի տիրապետողները և օգտագործողները, ինքնակամ կառույց իրականացրած անձինք,
3) Ծառերի, բերքի/մշակաբույսերի կամ հողին ամրակցված այլ գույքի և բարելավումների սեփականատերերը, գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները և փաստացի տիրապետողները և օգտագործողները,
4) Ձեռնարկատիրական գործունեության, եկամտի և աշխատավարձի կորուստ կրող բոլոր ԱԵԱ-ները:
27. Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրվանից հետո կատարված բարելավումների համար փոխհատուցում չի տրվում, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:
Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում տրվում է միայն սույն ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերում, կապված իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ-ի իրավունքների ձևակերպման և պետական գրանցման (օրինականացման) հետ: Մյուս բոլոր դեպքերում նշված իրավունքները դադարեցվում են՝ առանց փոխհատուցման իրավունքի:
Սեփականության օտարման դիմաց տրվող փոխհատուցումից բացի` ՀՕՏՇ-ով սահմանված Ծրագրի այլ ազդեցությունների համար փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակություն ստանալու իրավունքները ևս սահմանափակվում են վերջնաժամկետով, որը յուրաքանչյուր ենթածրագրի շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրն է, որտեղ արձանագրվում են նաև իրականացված մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտության տվյալները (այսուհետ՝ Կասեցման օր):
Այն ԱԵԱ-ները, ովքեր բնակություն են հաստատում կամ նոր բարելավումներ են կատարում ազդեցության տարածքներում Կասեցման օրվանից հետո, փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակության համար իրավունքներ չեն ստանում: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել՝ խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Քանդված կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց չի կիրառվում:
Զ.2 Փոխհատուցում և վերականգնման օժանդակություն ստանալու իրավունքները.
28. Հողի, շենք, շինությունների և եկամտի կորուստ կրող ԱԵԱ-ների փոխհատուցման իրավունքները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շենք- շինությունների, բերքի/մշակաբույսերի, ծառերի և բարելավումների մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ և վերաբնակեցման լրահատկացումներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման համար փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա կամ միանվագ դրամական օժանդակություն վճարելու միջոցով: Այս իրավունքները հետևյալն են.
1) Հողի կորուստ
ա. Հողի նկատմամբ ազդեցությունը կփոխհատուցվի՝ փոխարինման արժեքով, որը գնահատվում է շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%, կամ ԱԵԱ կողմից ընդունելի՝ ազդակիր հողամասին համարժեք (եկամտաբերությամբ, տեղադրությամբ) հողով փոխարինելու միջոցով՝ համարժեք հողամասի առկայության և ՏԿԵՆ համաձայնության դեպքում:
Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան, ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ, եթե դրա օտարման պահանջն ԱԵԱ-ի կողմից իրականացվել և ձեռքբերողի կողմից ընդունվել է օրենքով սահմանված կարգով: Եթե ազդեցության է ենթարկվել գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԱԵԱ-ները (սեփականատերերը, վարձակալները, հողօգտագործողները) պետք է խիստ ազդեցության համար լրացուցիչ օժանդակություն ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին:
բ. Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները ազդակիր հողամասի նկատմամբ ենթակա են ձևակերպման և պետական գրանցման (այսուհետ` օրինականացման), կարող են ձևակերպել իրենց իրավունքները, որից հետո նրանց կորուստներն ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես սեփականատերերինը։ Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները չեն կարող օրինականացվել կամ այն ԱԵԱ-ները, որոնք ազդակիր հողն օգտագործում են առանց դրա նկատմամբ գրանցված իրավունքների (չձևակերպված օգտագործող) կստանան փոխհատուցում միայն հողի վրա առկա բարելավումների համար:
գ. Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալները, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, կարող են ձեռքբերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես լիարժեք սեփականատեր կամ նրանց կարող է տրվել նոր վարձակալություն՝ համարժեք հողամասի առկայության և հողամասի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնության դեպքում: Եթե դա հնարավոր չէ, ապա վարձակալները կստանան շուկայական կամ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում՝ կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կարգով. ա) մինչև 1 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 5%-ի չափով, բ) մինչև 15 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 14%-ի չափով, գ) մինչև 25 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 20%-ի չափով, դ) 25 և ավելի տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 25%-ի չափով:
դ. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալներին կտրամադրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի և վարձատուի համաձայնությամբ կատարված անբաժանելի բարելավումների համար:
2) Բնակելի շենք, շինությունների կորուստ.
ա. Բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով` անկախ շենք, շինության նկատմամբ ԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց մաշվածության (ամորտիզացիոն) մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների՝ անկախ ազդեցության ենթակա գույքի գրանցման կամ հաշվառման հանգամանքից: Մասնակի ազդեցություն կրելու դեպքում կամ եթե սեփականատերը չի ցանկանում օտարել շինությունն ամբողջությամբ, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթակա մասը և այդ մասի՝ շահագործման համար պիտանիության նախկին վիճակին բերելու լիարժեք վերականգնումը, եթե դա տեխնիկապես հնարավոր է:
բ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի նաև վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու օժանդակություն՝ ՀՕՏՇ-ով սահմանված կարգով:
3) Ոչ բնակելի շենք, շինությունների կորուստ.
ա. Ոչ բնակելի շենք, շինությունների (բացառությամբ ինքնակամ կառույցների) համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով
բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝
քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.
համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:
գ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար:
դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:
4) Հանրային գույքի կորուստ.
Հանրային գույքի՝ համայնքային և պետական կառույցները և հանրային ծառայություններն ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները։
5) Բերքի/մշակաբույսի կորուստ.
Բերքի/մշակաբույսի կորստի համար կտրամադրվի մեկ տարվա բերքի, մշակաբույսի շուկայական համախառն արժեքին համապատասխան փոխհատուցում այն ԱԵԱ-ներին (սեփականատեր, վարձակալ, փաստացի հողօգտագործող), ում փաստացի գործողությունների՝ հողի օգտագործման կամ մշակման արդյունքում ստացվել է փոխհատուցվող բերքը/մշակաբույսը: Ծառերից ստացված բերքը ներառված է ծառերի և դրանցից ստացվող բերքի փոխհատուցումներում և սույն բաժնի դրույթները չեն կիրառվում նշված ազդեցության նկատմամբ:
6) Ծառերի և ստացվող բերքի կորուստ
.
Ծառերի և ստացվող բերքի համար հողի սեփականատերերին, վարձակալներին և փաստացի օգտագործողներին պետք է տրվի փոխհատուցում շուկայական արժեքին համապատասխան՝ հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության ցուցանիշների վրա, հետևյալ կարգով.
ա. Համայնքային կամ պետական հողերի սեփականատերերը կստանան ծառերի համար ամբողջական փոխհատուցումը, եթե ծառի համար փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում վարձակալին, համաձայն սույն կետի բ) ենթակետի, կամ ծառատնկումը չի իրականացվել հողամասը փաստացի օգտագործողի կողմից, ինչպես սահմանված է սույն կետի գ) ենթակետով,
բ. Եթե հողամասը ծանրաբեռնված է վարձակալությամբ, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտվի վարձակալին, եթե ծառերը տնկվել են վարձակալի կողմից՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ,
գ. Եթե համայնքային կամ պետական հողերը փաստացի, առանց իրավաբանական ձևակերպման, օգտագործվում են սեփականություն կամ գույքային իրավունք չունեցող անձի կողմից, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրամադրվի հողամասը փաստացի օգտագործողին՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ,
դ. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի փաստացի օգտագործողները կփոխհատուցվեն միայն ծառերից ստացվող մեկ տարվա բերքի արժեքի չափով:
7) Ձեռնարկատիրական գործունեության դադարեցում.
Ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման դեպքում տրամադրվում է փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա հետևյալ կարգով՝
ա. Ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում կտրամադրվի փոխհատուցում մեկ տարվա եկամտի չափով՝ հարկերի մասին հայտարարագրի հիման վրա:
բ. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում՝ կտրամադրվի փոխհատուցում ամսական եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով:
գ. Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:
դ. Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում, ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման համար փոխհատուցումը կիրականացվի վերոնշյալ սկզբունքով` ամսական նվազագույն աշխատավարձի չափով:
ե. Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:
8) Աշխատանքի կորուստ.
Ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատող ԱԵԱ-ների աշխատանքի մշտական կորստի դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում՝
ա. 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման հետևանքով: Վերոհիշյալ փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն աշխատողներին, որոնք Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցումը անընդմեջ աշխատում են տվյալ կազմակերպությունում կամ ԱՁ-ում:
բ. Աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի նույն հիմունքներով՝ աշխատանքի հարկադրված դադարեցման (պարապուրդի) ամիսների համար:
9) Օժանդակություն խիստ ազդեցության դեպքում.
ա.Ծրագրի խիստ ազդեցության համար դրամական օժանդակություն տրամադրվում է ազդեցության ենթակա այն ԱԵՏՏ-ներին (ներառյալ՝ վարձակալներին և հողի փաստացի օգտագործողներ հանդիսացող ԱԵՏՏ-ներին), որոնց պատկանող կամ որոնց կողմից մշակվող գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն ազդակիր է և տվյալ հողամասի օգտագործման արդյունքում տվյալ ԱԵՏՏ-ները ստանում են օգուտներ՝ պտուղների, բերքի, մշակաբույսի տեսքով:
Վերոհիշյալ օժանդակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում հողերի փաստացի գործառնական նշանակությունը, անկախ անշարժ գույքի կադաստրային տվյալներում, իրավունքի վկայականներում և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերում հողամասի համար սահմանված նշանակությունից: Այն դեպքում, երբ 10 և ավելի տոկոսով ազդեցության ենթակա հողամասը թեև չի հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողամաս, սակայն փաստացի օգտագործվում (մշակվում) է որպես գյուղատնտեսական, և որի վրա փաստացի առկա է բերք/մշակաբույս, ապա վերջինս ենթակա է փոխհատուցման՝ վերոհիշյալ սկզբունքների համաձայն` առանց օրինականացման պահանջի ապահովման:
բ. Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները (ներառյալ՝ վերաբնակեցվող վարձակալները) կստանան վերականգնման օժանդակություն խիստ ազդեցության համար ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով:
10) Վերաբնակեցման օժանդակություն.
ա. Տեղափոխման և ապրուստի միջոցը հոգալու ծախսեր. Այն ԱԵՏՏ-ները, որոնք ենթակա են վերաբնակեցման ազդակիր բնակության վայրից (ներառյալ՝ վարձակալները), պետք է ստանան մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար վերաբնակեցման օժանդակություն՝ ամսական նվազագույն աշխատավարձին համարժեք չափով, ինչպես նաև դրամական օժանդակություն՝ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Այն ԱԵՏՏ-ները, որոնք առնվազն երեք ամիս Կասեցման օրվանից առաջ փաստացի չեն բնակվել ազդակիր տանը կամ բնակելի շինությունում, ենթակա չեն վերաբնակեցման օժանդակության տրամադրման:
բ. Շարժական գույքի տեղափոխման ծախսեր. Ազդակիր հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵՏՏ-ներին, անկախ ազդակիր հողի կամ շինության նկատմամբ առկա իրավունքներից, կտրամադրվի դրամական օժանդակություն՝ տեղափոխման ենթակա շարժական գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար:
11) Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին.
Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի վերականգնման օժանդակություն ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն: Սոցիալապես խոցելի անձինք են՝
ա. այն տնային տնտեսությունները, որոնք հաշվառված են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.
բ. միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:
գ. տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:
դ. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:
12) Ժամանակավոր ազդեցություններ.
Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին կտրամադրվի վնասների փոխհատուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` սույն ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով սահմանված փոխհատուցման իրավունքներին համապատասխան: Ժամանակավոր ազդեցություն կրող անձինք և տնային տնտեսություններին տրամադրվող փոխհատուցումը չի ներառի ՀՕՏՇ-ով սահմանված վերականգնման օժանդակությունները:
13) ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն.
Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը, համաձայն սույն ՀՕՏՇ պահանջների: Չնախատեսված ազդեցությունների դեպքում կկիրառվեն բոլոր ընթացակարգերը, որոնք սահմանված են սույն ՀՕՏՇ-ում (սոցիալական ազդեցությունների գնահատում և այլ անհրաժեշտ հետազոտություններ և իրավական ընթացակարգեր, ներառյալ թարմացված ՀՕՏԾ-ի կամ ՀՕՏԾ Լրացման պատրաստումը, եթե անհրաժեշտ է):
14) Բարելավումների փոխհատուցում.
Այն բարելավումները, որոնք ներառված չեն Իրավունքների սխեմայում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ՝ շարժական գույքի), կփոխհատուցվեն փոխարինման արժեքի չափով:
(28-րդ կետը խմբ., լրաց. 29.06.17 N 752-Ն, փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը
29. Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման Հայաստանի ազգային ստանդարտով, ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) և սույն ՀՕՏՇ-ի պահանջների համաձայն, որից ելնելով տարբեր ազդեցությունների՝ միավորի դիմաց փոխհատուցման արժեքի գնահատման ԱԶԲ և ՀՀ կառավարության համար փոխհամաձայնեցված մեթոդաբանությունը հետևյալն է`
1) Հողամասը պետք է գնահատվի փոխարինման արժեքով, այսինքն՝ շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) գումարած 15 տոկոս։
2) Շենքերը և շինությունները պետք է գնահատվեն փոխարինման արժեքով՝ շինության տեսակի, շինանյութերի արժեքի, շինարարության տեսակի, աշխատուժի, տրանսպորտի և այլ շինարարական ծախսերի հիման վրա։ Մաշվածության (ամորտիզացիոն) մասհանումներ կամ գործարքի դիմաց ծախսերը չեն կիրառվում և չեն նվազեցվում: Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:
3) Մեկ տարվա մշակաբույսից ստացվող բերքի փոխհատուցման արժեքը պետք է գնահատվի գյուղատնտեսական ապրանքների նախորդ 3 տարիների միջին գների և միջին բերքատվության ցուցանիշների վրա:
Այն դեպքում, երբ ԱԵԱ-ին վճարման ենթակա է ավելի քան մեկ տարվա փոխհատուցում, առաջին տարուց հետո բերքի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի շուկայական համախառն արժեքին համապատասխան:
4) Ծառերը (թփերը) պետք է գնահատվեն տարբեր մեթոդաբանությամբ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք կորցրած ծառը (թուփը) ոչ պտղատու ծառ (թուփ) է, թե` պտղատու:
ա) Ոչ պտղատու՝ փայտանյութ տվող և դեկորատիվ ծառերը (թփերը)` պետք է գնահատվեն ըստ հետևյալ խմբերի. ա) մանր ծառեր, բ) միջին ծառեր և գ) խոշոր ծառեր, հիմք ընդունելով ծառատեսակը (թփատեսակը) և գնահատման հետևյալ չափման միավորները` փայտանյութի (վառելափայտի կամ շինափայտի) ծավալը, ծառի (թփի) բարձրությունը, ինչպես նաև տվյալ ծառատեսակի (թփատեսակի) համար կիրառելի այլ չափման միավորներ, որոնք կսահմանվեն ՀՕՏԾ-ով:
բ) Պտղատու ծառերը (թփերը, խաղողը) պետք է գնահատվեն այգետնկման տարիքի հիման վրա: Պտղատու ծառերի (թփերի) դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի ներդրված արժեքի հիման վրա, և այնքան, որքան կազմում է տվյալ ծառատեսակի (թփատեսակի) մեկ տարվա բերքի փոխհատուցման շուկայական արժեքը` բազմապատկած տվյալ ծառի (թփի) այգետնկման օրվանից հաշված տարիների քանակով, սակայն ոչ ավելի քան այն տարիների քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ ծառատեսակին (թփատեսակին) արդյունաբերական բերքատվության տարիքի հասնելու համար:
(29-րդ կետը լրաց. 29.06.17 N 752-Ն)
30. Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը պետք է գնահատվեն որակավորված անկախ գնահատողի կողմից` ԱԶԲ-ի կողմից ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության հիման վրա: Որակավորված անկախ գնահատողը գույքի բոլոր տեսակների համար կազմում է գնահատման և հաշվարկման հաշվետվություններ, որտեղ անկախ գնահատվող գույքի տեսակից, պետք է նշվեն բոլոր ելակետային տվյալների ստացման աղբյուրները և գնահատման ժամանակահատվածը:
Զ.4 Սեփականության օտարման պայմանները
31. Սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված որոշակի ընթացակարգերի համաձայն։ Մասնավորապես, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել` ա) պայմանագրի համաձայն, բ) փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելով և գ) դատական կարգով:
32. Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը, որոնք սակայն չպետք է հակասեն սույն ՀՕՏՇ դրույթներին կամ ԱԵԱ-ների նկատմամբ լինեն պակաս բարենպաստ, քան Ծրագրի ներքո նրանց տրված իրավունքները: Օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողները: Ծրագրի ներքո առավելությունը պետք է տրվի օտարման նշված եղանակին և ՏԿԵՆ պետք է իր լավագույն ջանքերը գործադրի հաջող բանակցություններ իրականացնելու միջոցով սեփականությունը օտարելու համար։
(32-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
33. Բանակցությունների ձախողման և ԱԵԱ-ների անհամաձայնություն դեպքում, եթե լրացել է պայմանագրի կնքման համար նախատեսված 3-ամսյա ժամկետը, ձեռքբերողը, Օրենքով սահմանված ժամկետներում, սեփականության օտարման դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարը հանձնում է դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին։ ԱԵԱ-ներն իրավունք ունեն ստանալ փոխհատուցումը 7-օրյա ժամկետում: Տվյալ դեպքում, (ինչպես նաև մինչև դատարանի կողմից վճռի կայացումը փոխհատուցման գումարը դեպոզիտից ստանալու դեպքում) սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված:
34. Եթե ԱԵԱ-ները օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտից չեն ստանում փոխհատուցման գումարը, ապա ձեռքբերողը մեկամսյա ժամկետում դիմում է դատարան՝ սեփականության հարկադիր օտարման պահանջով:
35. Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Ծրագրի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԱԵԱ և ձեռքբերողի և ՏԿԵՆ միջև բանակցությունները ձախողվում են, և ենթածրագրի իրագործելու համար չկա մատչելի այլընտրանքային հող: Ձեռքբերողը չպետք է զբաղեցնի օտարվող հողամասերը մինչև՝ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով սահմանված կարգով չգրանցվի ձեռքբերողի սեփականության իրավունքը կամ օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական ակտը չմտնի օրինական ուժի մեջ և օտարվող սեփականությունը չհանձնվի ձեռքբերողին:
(35-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
36. Օտարման հետ կապված ծախսերի հատուցումը.
Սեփականությունն օտարելու գործընթացում առաջացած ծախսերը կատարվում են հողը և այլ անշարժ գույքը ձեռքբերողի հաշվին:
Օտարման գործընթացի ընթացքում առաջացող ծախսերը սահմանվում են սույն ենթածրագրի համար նախապատրաստվող ՀՕՏԾ-ում:
Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ազդակիր հողի և այլ անշարժ գույքի ձեռքբերողը:
Զ.5 Օրինականացման պայմանները․
37. Օտարվող սեփականության իրավատեր հանդիսացող բոլոր ԱԵԱ-ները (անձ, ով ունի օտարվող սեփականության նկատմամբ իր իրավունքը հավաստող փաստաթղթեր, սակայն դեռևս չի գրանցել իր սեփականության իրավունքը) պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցեն իրենց սեփականության և այլ գույքային իրավունքները, որը կերաշխավորի սեփականության օտարման կապակցությամբ տրվող փոխհատուցումների ավելի բարձր մակարդակ։
38. Այն ԱԵԱ-ները, որոնք օտարվող սեփականության նկատմամբ ունեն օրենքով ճանաչվող իրավունքներ, սակայն չեն ապահովել դրանց պատշաճ ձևակերպումը և պետական գրանցումը, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն մինչև օտարման պայմանագրի կնքումը կամ դատական ակտի կայացումը, օրինականացման գործընթացի արդյունքում, ձեռք բերել ազդակիր գույքի նկատմամբ իրավունքներ և ստանալ փոխհատուցում` ձեռքբերված իրավունքներին (նոր ձևակերպված և պետական գրանցում ստացած) համապատասխան:
39. ԱԵԱ-ներն իրենց նախաձեռնությամբ և հայեցողությամբ պետք է սկսեն իրավունքների ձևակերպման կամ պետական գրանցման համապատասխան գործընթաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՏԿԵՆ-ն կապահովի նշված ԱԵԱ-ների պատշաճ իրազեկումը և իր իրավասության շրջանակներում կաջակցի այն ԱԵԱ-ներին, որոնք կնախաձեռնեն օրինականացման գործընթաց:
(39-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
40. Օրինականացման գործընթացի պայմանները և ժամկետները՝ ըստ օտարվող սեփականության նկատմամբ ԱԵԱ-ների իրավունքների (սեփականության օրինական տիրապետողները, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության փաստացի տիրապետողները, օգտագործողները, սեփական հողամասում ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ները և այլն), ՏԿԵՆ օժանդակության ձևերն ու կարգը կսահմանվեն սույն ենթածրագրի ՀՕՏԾ-ում՝ օրինականացման պլան կազմելու և ընդունելու միջոցով:
(40-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
41. Օտարվող սեփականության նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք չունեցող կամ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով ճանաչվող իրավունքները իրենց հայեցողությամբ չձևակերպած և չգրանցած ԱԵԱ-ները՝ համապատասխան ազդեցությունների համար փոխհատուցումը ստանում են և սույն ՀՕՏՇ-ով նախատեսված փոխհատուցման իրավունքներից օգտվում են որպես իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ-ներ:
Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
42. Կանայք կարևոր դեր են խաղում ծրագրի ազդակիր տարածքներում և ներգրավվում են գյուղատնտեսական և շուկայավարման եկամտաստեղծ գործողությունների լայն շրջանակում: Ծրագրի շրջանակներում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կանանց կողմից իրենց գործողություններին առնչվող փոխհատուցման ապահովմանը և հետևել, որպեսզի այն կանայք, ովքեր ընտանիքը փաստացի ղեկավարողն են, հստակորեն ներառված լինեն այն շահառուների ցանկում, որոնց համար վարկի շրջանակներում փոխհատուցում և վերականգնում է նախատեսվում: Վերը նշվածն ապահովելու համար պետք է հաշվի առնել հետևյալ գործողությունները.
1) Կանանց ներգրավել ազդեցությունների վերաբերյալ տվյալների հավաքման գործընթացում:
2) ԱԵՏՏ-ների/ԱԵԱ վրա ազդեցությունների գնահատում, որը պարունակում է ընտանիքների և մարդկանց ընդհանուր քանակն ըստ սեռի՝ հստակ նշելով, թե քանի կին կարող է ազդեցության ենթարկվել ծրագրի արդյունքում, ինչպես նաև նկարագրել ծրագրից առաջ ունեցած նրանց կենսապայմանները:
3) Փոխհատուցման իրավունքները սահմանելու, դրանց շուրջ բանակցելու և ՀՕՏԾ-ն իրականացնելու համար խորհրդատվական գործընթացներում կանայք պետք է հիմնական մասնակիցներ լինեն:
4) ՀՕՏԾ-ի մոնիտորինգի և գնահատման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց և այլ խոցելի խմբերի վրա տարաբնակեցման հետևանքներին:
Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
43. ԱԶԲ-ի քաղաքականության համաձայն՝ ԱԵԱ-ին պետք է լիարժեք խորհրդատվություն տրամադրել և հնարավորություն ընձեռել մասնակցելու հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը: Նրանց նաև պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրել պլանավորման գործընթացի արդյունքների, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: Ծրագրի իրականացման կազմակերպությունը (ԾԻԿ) հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացնի հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավ։ Բացի այդ, ԾԻԿ-ը պետք է կազմակերպի նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ԱԵԱ մասնակցությունը ՎՉՀ-ին, ՏԾ-ի ամբողջական բացահայտումը և ԱԵԱ իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ ապահովելու նպատակով:
44. Սկզբնական ՀՕՏՇ-ն թարգմանվել է հայերեն, հրապարակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում և բաշխվել ազդակիր համայնքներում: Թարմացված ՀՕՏՇ նախագիծը թարգմանվել է հայերեն: Հայերեն տարբերակը կթարմացվի և կվերջնականացվի ԱԶԲ-ի և կառավարության վերանայումից հետո և կհրապարակվի ՏԿԵՆ կայքում` ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո: ԱԶԲ Խորհրդի կողմից հավանության արժանանալուց և ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց անմիջապես հետո սույն թարմացված ՀՕՏՇ-ն կտեղադրվի նաև ԱԶԲ-ի կայքում: Հետագա փուլերի համար վերանայված ՀՕՏՇ-ն (եթե դրա անհրաժեշտությունը կա) կհրապարակվի նախքան ԱԶԲ ղեկավարության կողմից յուրաքանչյուր ՊՖՀ-ի դիտարկումը:
(44-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
45. ՀՕՏ Ծրագրի տարբեր փուլերում (պլանավորում, իրականացում և մոնիտորին) պետք է իրականացնել հետևյալ գործողությունները՝ բաժանել հասարակության իրազեկման հայերեն բրոշյուրներ և գրքույկներ, ՀՕՏԾ-ի հայերեն տարբերակները տրամադրել մարզպետարաններին և համայնքապետարաններին և ՀՕՏԾ-երը տեղադրել ԱԶԲ-ի կայքում:
46. Համայնքային իշխանությունները պետք է իրազեկվեն Ծրագրի մասին, և նրանցից աջակցություն պետք է խնդրել մարդահամարի, ազդեցության ենթակա գույքի հաշվառման, գույքագրման և մանրամասն չափագրման հետազոտության իրականացման հարցում: Բացի այդ, նախքան ՀՕՏԾ-ն ավարտին հասցնելը և այն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ներկայացնելը ԱԵԱ-ները պետք է մանրամասնորեն իրազեկվեն ԱԵԱ ցուցակագրման մարդահամարի, ազդեցության ենթակա գույքի հաշվառման, գույքագրման և ՎՉՀ-ի արդյունքների մասին, և համապատասխանաբար պետք է հաշվի առնվեն նրանց նախապատվությունները փոխհատուցման և տարաբնակեցման համար տրամադրվող այլ աջակցության առումով: ԱԵԱ և այլ շահառուների ակտիվ մասնակցությունն ապահովող գործընթացներն ու մեխանիզմները պետք է մանրամասն ներկայացվեն ՀՕՏԾ-երում, ներառյալ ժամկետը, մասնակիցների ցուցակը և խորհրդատվական հանդիպումների արձանագրությունները:
Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
47. Ծրագրի Ծրագիր 3-ը, որը բաժանված է երկու հատվածների (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի) կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության և համապատասխանաբար Ասիական Զարգացման Բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից:
Սույն ՀՕՏՇ-ում նկարագրված փոխհատուցման/վերականգնողական ծրագիրը ներառում է հստակ գործընթացներ, դինամիկա և տարբեր դերակատարներ։ ԾԻԿ կգործի որպես ԻԳ, իսկ ՏԿԵՆ-ն` որպես Գործադիր մարմին (ԳՄ): ԾԻԿ-ը հիմնադրված է ՏԿԵՆ կազմում և այն խորհրդատուների աջակցությամբ յուրաքանչյուր ծրագրի համար կմշակի և կիրականացնի ՀՕՏԾ՝ ՀՕՏՇ-ում որդեգրված քաղաքականության և ընթացակարգերին համապատասխան։ Մի շարք այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ աջակցող դեր կկատարեն ՀՕՏ գործընթացներում։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ապահովում է անշարժ գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների, իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և իրավունքների պետական գրանցումը:
Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես ներգրավված կլինեն այս գործընթացներում: Նշված կառույցների դերը մանրամասն ներկայացված է ստորև։ Ծրագրի կազմակերպչական կառուցվածքը ներկայացված է Պատկեր 1-ում:
(47-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Թ 1. ԳՄ/ԻԳ
48. ՏԿԵՆ-ն ունի ընդհանուր պատասխանատվություն Ծրագրի իրականացման համար։ Դա ներառում է բոլոր ՀՕՏ աշխատանքների նախապատրաստումը, իրականացումն ու ֆինանսավորումը, ինչպես նաև տարբեր կառույցների գործողությունների համակարգումը։ ՀՀ կառավարության որոշման համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում հողերի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմին, որի լիազորությունները սահմանված են Օրենքով:
ՏԿԵՆ-ն իր որոշ գործառույթները կիրականացնի ԾԻԿ միջոցով:
(48-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
49. ՀՀ կառավարության որոշմամբ ԾԻԿ-ը նշանակված է որպես հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա հողամասերի ձեռքբերող և պատասխանատու է ՀՕՏ բոլոր առաջադրանքների պլանավորման և իրականացման, ինչպես նաև օրենքով ձեռքբերողին վերապահված բոլոր գործառույթների համար։
ԾԻԿ-ն ունի սոցիալական և տարաբնակեցման հարցերով համապատասխան աշխատակազմ/թիմ (այսուհետ` ՍՏՀԱ), որը կապահովի ՀՕՏ աշխատանքների պլանավորման և իրականացման ընդհանուր կառավարումը։
50. ԾԻԿ-ը պարտավոր է. 1) ուղղորդել պետական կադաստրի և տեղական ինքնակառավարման մարմինների ՀՕՏ աշխատանքները, 2) պետական մարմիններից ձեռք բերել կադաստրային քարտեզներ և հողի, գույքի և այլ ազդեցությունների մասին տվյալներ, 3) աջակցել խորհրդատուներին քարտեզագրման, ուսումնասիրության և գույքի իրավական կարգավիճակի, սեփականության և այլ իրավունքների ստուգման գործում, 4) ՀՕՏԾ-ն ներկայացնել ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի հաստատմանը, 5) հրապարակել երկու ենթահատվածների ՀՕՏԾ-ները և տեղեկատվական բրոշյուրները, 6) պլանավորել և կառավարել ՀՕՏԾ-ի իրականացումը և փոխհատուցման տրամադրման գործընթացը, 7) աջակցություն ցուցաբերել բողոքների լուծման գործընթացում, 8) ապահովել պատշաճ ներքին մոնիտորինգ և դրա արդյունքների հրապարակումը, 9) հարկադիր օտարման դեպքերի նախաձեռնումը, 10) ԱԵԱ-ների տվյալների բազայի պահպանումը, 11) ԾԻԿ-ը նաև պետք է հավաքագրի և ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապահովելու համար ՀՕՏ-ի բյուջեների արագ տեղաբաշխումը, ինչպես նաև ՀՕՏ-ի հետ առնչվող բոլոր գործողությունների համակարգումը:
51. ԾԻԿ-ի սոցիալական և տարաբնակեցման հարցերով աշխատակազմը (ՍՏՀԱ) կհամակարգի նաև ՀՕՏԾ իրականացումը: ԾԻԿ-ը կնախաձեռնի Իրականացնող Խորհրդատուի (ԻԽ) վարձումը՝ ՀՕՏ իրականացման գործողությունները կատարելու և օտարման գործընթացն իրականացնելու համար: ԻԽ-ն կվարձվի և կմոբիլիզացվի անմիջապես՝ ՀՀ կառավարության կողմից ՀՕՏԾ-ի հաստատումից և ՀՕՏ ֆինանսավորման տրամադրումից հետո: ԻԽ-ի հիմնական առաջադրանքները չսահմանափակվելով սակայն շարադրվածով հետևյալն են՝ 1) աջակցել ԾԻԿ-ին ձեռնարկել հանրային տեղեկատվական արշավներ՝ ազդեցության ենթակա համայնքներին տեղեկացնելու համար տարաբնակեցման քաղաքականության և իրավունքների փաթեթի մասին, 2) որպես կապող օղակ հանդես գալ ԾԻԿ-ի և ԱԵԱ-ների միջև՝ կանոնավոր հանդիպումների միջոցով, այդ թվում բողոքների լուծման խմբի միջոցով, 3) աջակցել ԱԵԱ-ներին իրենց բողոքների լուծման հարցում՝ ՀՕՏԾ-ում սահմանված բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, և աջակցել ԱԵԱ-ներին ՝ բողոքներին պատշաճ լուծում տալու համար, 4) անհրաժեշտության դեպքում վերանայել ԱԵԱ-ների կողմից ուղարկված պայմանագրերի նախագծերի դիտողությունները և պատասխանել դրանց, 5) իրականացնել օտարման գործընթացը՝ կազմակերպել պայմանագրերի ստորագրումը և իրավունքների պետական գրանցումը, 6) աջակցել ԱԵԱ-ներին բանկային հաշվեհամարներ բացելու հարցում, 7) ապահովել խորհրդատվություն և աջակցել օրինականացման ենթակա ԱԵԱ-ներին՝ օրինականացման գործընթացում, 8) աջակցել ԱԵԱ-ներին ծրագրի ներքո սեփականության օտարման համար փոխհատուցում ստանալու հարցերում, 9) աջակցել ԱԵԱ-ներին՝ համոզվելու համար, որ իրենց փոխհատուցումը համապատասխանում է իրենց իրավունքներին: Տարաձայնության դեպքում ԻԽ-ը կօժանդակի ԱԵԱ-ներին հետամուտ լինել իրենց իրավունքներին՝ բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, 10) աջակցել ԱԵԱ-ներին՝ վերաբնակեցման և իրենց բիզնեսի տեղափոխման սահուն կազմակերպման հարցում, 11) աջակցել ԱԵԱ-ներին՝ շինարարության ընթացքում կապալառուի մոտ աշխատանքի տեղավորման հարցում՝ հիմնվելով իրենց կարողությունների և կապալառուի պահանջների վրա և այլ անհրաժեշտ առաջադրանքներ:
52. Ծրագրի վերահսկման և կարևորագույն որոշումների կայացման նպատակով (այդ թվում` ԱԵԱ բողոքարկման բացառիկ դեպքերի քննարկման և ՀՕՏ հարցերով որոշումների կայացման նպատակով) ձևավորված է Ծրագրի կառավարման խորհուրդ (ԾԿԽ), որը բաղկացած է շահագրգիռ նախարարությունների և այլ մարմինների ներկայացուցիչներից և ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից:
Թ 2. Տեղական ինքնակառավարման մարմիններ
53. Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով իրենց իրավասության սահմաններում օժտված են համայնքի վարչական սահմաններում հողային հարաբերություններ կարգավորելու, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու իրավասությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինները կաջակցեն ազդեցության սոցիալական հետազոտությունների, ԱԵԱ-ների հետ հանրային լսումների, բողոքների լուծման, ԱԵԱ խորհրդատվության մատուցման, ԱԵԱ իրավունքների օրինականացման, իրազեկման և փոխհատուցումների տրամադրման հարցում:
Թ 3. Այլ կառույցներ և հաստատություններ
54. Մի շարք այլ մարմիններ նույնպես կմասնակցեն ՀՕՏ աշխատանքների նախապատրաստմանն ու իրականացմանը`
1) ՀՀ ֆինանսների նախարարություն. ՀՕՏԾ-երի վերջնական պաշտոնական հաստատումից հետո ՀՕՏԾ-երի իրականացման համար նախատեսված բյուջեները ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրամադրի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկատվություն է տրամադրում ազդակիր հողամասի և այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, հողամասի գնահատված կադաստրային արժեքի մասին, ինչպես նաև ապահովում է օտարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլ գործառույթներ, որոնք սահմանված են օրենքով
3) Դատարաններ. Եթե հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը չի օտարվում օրենքով և ՀՕՏՇ-ի պահանջներին համապատասխան, ապա ԾԻԿ-ը պարտավոր է սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում վիճահարույց դեպքերը կլուծվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով:
Թ 4. Խորհրդատուներ.
55. ՀՕՏ-ի գործառույթների իրականացմանը կներգրավվեն տարբեր խորհրդատուներ՝
1) ԾՆՏԱ խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն բոլոր դաշտային հետազոտությունները և կնախապատրաստեն անհրաժեշտ ՀՕՏԾ-երը:
2) Մանրամասն նախագծման խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն նույն գործողությունները, կպատրաստեն ՀՕՏԾ-ները հաջորդ տրանշերի համար:
3) Սոցիալական երաշխիքների գծով Խորհրդատուներ. ԾԻԿ-ը ներգրավվել է միջազգային և ազգային խորհրդատուներ` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Թալին-Լանջիկ) և ԵՆԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Լանջիկ-Գյումրի) ՀՕՏԾ-ների պատրաստման համար, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման մոնիթորինգի համար:
4) Արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմին (ԱՄԳ). Այս գործակալությունը իրականացնելու է արտաքին մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման գնահատում: ԱՄԳ-ն ՏԿԵՆ-ին, ԾԻԿ-ին, ԱԶԲ-ին և ԵՆԲ-ին ներկայացնելու է ՀՕՏ իրականացման համապատասխանության հաշվետվություն, որոնք ենթակա են դիտարկման և ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի կողմից հաստատման:
5) ՀՕՏԾ իրականացման խորհրդատուներ. ԾԻԿ-ը կներգրավի փորձառու մասնագետների թիմ` ՀՕՏԾ իրականացման ամբողջ գործընթացը պլանավորելու և իրականացնելու նպատակով: ՀՕՏԾ իրականացման խորհրդատուի անձնակազմը բաղկացած կլինի իրավաբաններից, փաստաբաններից, սոցիալական զարգացման/վերաբնակեցման մասնագետներից, ՀՕՏԾ բազայի/տվյալների կառավարման մասնագետից և այլ մասնագետներից, որոնք անհրաժեշտ կլինեն ՀՕՏՇ-ն լիարժեք իրականացնելու համար:
(55-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
Թ 5. ԱԶԲ, ԵՆԲ
ԱԶԲ.
56. Ծրագրի պարբերական վերահսկում իրականացնելուց բացի՝ ԱԶԲ-ն հաստատում է ՀՕՏՇ-ն և իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի համար ՀՕՏԾ-ն, հաստատում է ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունները, որի արդյունքներից ելնելով նաև է շինարարական պայմանագրերի շնորհումը, ինչպես նաև տալիս է շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվությունը:
ԵՆԲ.
57. ԵՆԲ-ն համաձայնություն է տվել սույն ՀՕՏՇ պայմանների և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հիման վրա՝ իրականացնելու իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի հողերի օտարումը և տարաբնակեցումը: ԵՆԲ-ն ապահովում է Ծրագրի տվյալ ենթահատվածի ՀՕՏԾ-ի հաստատումը՝ ԱԶԲ խորհրդատվությամբ, ՀՕՏԾ իրականացման պարբերական վերահսկումից բացի՝ ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունների հաստատումը, ինչպես նաև ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունների արդյունքներով շինարարական պայմանագրերի շնորհումը և շինարարական աշխատանքների մեկնարկը:
Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները
Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ
58. Ծրագրի շրջանակներում պետք է ներդրվի և առկա լինի բողոքների լուծման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ-ներին բողոքարկել հողամասերի կամ այլ գույքի օտարումից բխող ցանկացած որոշում, գործելակերպ կամ գործողություն, որը կարող է ազդել ԱԵԱ-ների վրա: Հիմնական նպատակն է փոխադարձ համաձայնությամբ լուծել տարաբնակեցմանը առնչվող ցանկացած բողոք՝ ԱԵԱ-ների հետ խորհրդատվության միջոցով, սեփականատիրոջ կողմից կամավոր, փոխադարձ համաձայնությամբ կնքվող պայմանագրի հիման վրա սեփականության օտարումը իրականացնելու , ինչպես նաև ՀՕՏԾ իրականացմանը սահուն ընթացք ապահովելու համար: Մեկ այլ կարևոր նպատակ է համարվում տեղական մակարդակում ժողովրդավարացնել զարգացման գործընթացը և ազդեցության ենթակա անձանց համար ապահովել օտարման գործընթացի հասանելիությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
59. Ի սկզբանե, բողոքների լուծման մեխանիզմը կսկսի գործել, երբ ԱԵԱ-ները գրավոր ներկայացնեն իրենց բողոքները ԾԻԿ-ին՝ հողի, շինությունների և ձեռնարկատիրական գործունեության նկարագրության արձանագրությունների ստորագրման գործընթացի ընթացքում: ԾԻԿ-ն առանձին-առանձին դիտարկելու է այդ բողոքները անմիջական շփման, ուղղակի հաղորդակցության և հեռախոսազանգերի միջոցով` իրականացնելով տեխնիկական ստուգում և հետազոտություն: Բողոքի հիմնավոր լինելու դեպքում փոխհատուցման արժեքները կամ ազդեցությունները կթարմացվեն կամ կվերանայվեն: ԱԵԱ-ներն իրավունք ունեն նաև նշված համակարգով բողոքները ներկայացնել՝ սեփականության օտարման և իրենց փոխհատուցման վերաբերյալ պայմանագրի/համաձայնագրի նախագիծը ստանալուց հետո: ԱԵԱ-ները սեփականության օտարման պայմանագրի ստորագրմանը նախորդող ցանկացած փուլում իրավունք ունեն գրավոր ներկայացնել իրենց բողոքներն անմիջականորեն ԾԻԿ-ին և ՏԿԵՆ-ին:
(59-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
60. Բողոքների դիտարկման այս տարբերակից բացի ԾԻԿ-ը, ՀՕՏԾ իրականացման ընթացքում և դրանից հետո առկա բողոքները քննելու և լուծելու նպատակով, ձևավորելու է բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմ: Բողոքների լուծման մեխանիզմում ընդգրկվելու են մի քանի շահագրգիռ կողմեր, որոնք են՝ ԾԻԿ-ը, Բողոքների քննարկման խումբը (ԲՔԽ) և պետական լիազոր մարմինը (ՏԿԵՆ-ն): Բողոքների լուծման մեխանիզմը պետք է երաշխավորի ազդեցության ենթակա անձանց համար տեղեկատվության, խորհրդատվության, իրենց բողոքների և խնդիրների բարձրացման հնարավորությունը: Բողոքների ընդունումը և հաշվառումն իրականացվում է երկու հիմնական բողոքները մուտքագրող կետերի միջոցով, որը ապահովվում է ազդակիր համայնքներում նշանակված համապատասխան անձի կամ Բողոքի ընդունման առանցքային անձի (Բողոքի առանցքային անձ) կողմից: Բողոքի առանցքային անձը կլինի ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչը: Համայնքի համապատասխան ներկայացուցիչը և Բողոքի առանցքային անձը կապահովեն բողոքների հաշվառումը և փոխանցումը ԾԻԿ-ին և ՏԿԵՆ-ին:
(60-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
61. Բողոքների լուծման փուլերը հետևյալն են՝
1) ԱԵԱ-ն կարող է ներկայացնել իր բողոքը ԾԻԿ` համայնքի համապատասխան ներկայացուցչի կամ Բողոքի առանցքային անձի միջոցով,
2) ԾԻԿ-ը կքննարկի բողոքը և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին գրավոր` բողոքը ստանալուց հետո 5-30 օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետներ նախատեսված չեն,
3) ԱԵԱ-ի պահանջով ԾԻԿ-ը կարող է կրկնակի քննության առնել բողոքը` ներգրավվելով Բողոքների քննման խմբին (ԲՔԽ),
4) Բողոքների քննման խումբը կազմված է հետևյալ անդամներից` ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչ, ՏԻՄ ներկայացուցիչ, որակավորված փորձագետ (ըստ անհրաժեշտության), խորհրդատուի, կապալառուի ներկայացուցիչը (ըստ անհրաժեշտության), ԱԵԱ-ն կամ վերջինիս ներկայացուցիչը, անկախ դիտորդ (օրինակ՝ ՀԿ ներկայացուցիչ), ըստ ԱԵԱ պահանջի:
5) ԲՔԽ-ն կուսումնասիրի և քննության կառնի բողոքը` ներկայացնելով իր դիրքորոշումը ԱԵԱ-ին և ձեռքբերողին` 10-ից 30 օրվա ընթացքում:
6) Եթե ԾԻԿ-ի և ԲՔԽ կայացված որոշումները չեն բավարարում ԱԵԱ-ին, ապա բողոքը ԱԵԱ-ի կողմից կարող է ներկայացվել ՏԿԵՆ: ՏԿԵՆ-ն կքննարկի բողոքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին` 30 օրվա ընթացքում:
(61-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
62. Այն դեպքում, եթե բողոքների լուծման համակարգը չի կարողանա բավարարել ԱԵԱ-ին, վերջինս կարող է բողոքը ներկայացնել դատարան : Վերոհիշյալ մեխանիզմը չի ազդում կամ սահմանափակում ԱԵԱ-ների իրավունքը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրենց իրավունքները, ներառյալ դատական կարգով և բողոքների լուծման գործընթացի ցանկացած պահին դիմել դատարան և պետական այլ մարմիններին:
ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
63. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԾԻԿ-ի կողմից։ Արտաքին մոնիտորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմնին, որը պետք է վարձվի ՏԿԵՆ-ի և հաստատվի՝ ԱԶԲ-ի կողմից: ԱՄԳ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացը սկսելուց հետո ՏԿԵՆ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄԳ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:
(63-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ
64. ԻԳ-ը իրականացնում է ընթացիկ ներքին մոնիտորինգ անմիջականորեն կամ խորհրդատուի միջոցով և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԶԲ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Ներքին մոնիտորինգի ցուցանիշները պետք է առնչվեն գործընթացին և անմիջական արդյունքներին: Ներքին մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն Ծրագրի առաջընթացի եռամսյակային և Սոցիալական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություններում և կներկայացվեն ԱԶԲ-ին: Մոնիտորինգի հատուկ չափորոշիչներն են.
1) |
Հողի օտարման կարգավիճակ և հողի դիմաց փոխհատուցման վճարներ, |
2) |
Օտարման ենթակա շինությունների և այլ գույքի դիմաց փոխհատուցման տրամադրում, |
3) |
ԱԵԱ տեղահանում |
4) |
Եկամուտների կորստի դիմաց փոխհատուցում, |
5) |
Տարաբնակեցման և տարահանման օժանդակությունների վճարումներ, |
6) |
Եկամուտներ վերականգնման ուղղությամբ գործողություններ, |
7) |
Բողոքների դիտարկում |
8) |
Այլ օժանդակող ծառայություններ |
65. Ներքին մոնիթորինգը իրականացվելու է ըստ ազդակիր համայնքների, ՀՕՏԾ իրականացման գործունեությանը վերահսկելու միջոցով: Այն իրականացվելու է ազդեցության հետազոտությունների ընթացքում հայտնաբերված ԱԵԱ-ների 100%-ի համար: ԻԳ/ԾԻԿ, որը պատասխանատու է ծրագրի տարաբնակեցման գործողությունների ամենօրյա մոնիտորինգի համար, հավաքագրում է վերը նշված տեղեկությունները հետևյալ գործիքների միջոցով.
1) Ազդեցության ենթակա մարդկանց մարդահամարի և փոխհատուցման իրավունքների տվյալների վերանայում,
2) ԱԵԱ տրամադրված խորհրդատվություն և ոչ պաշտոնական հարցազրույցներ,
3) Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և
4) Համայնքային հանրային հանդիպումներ։
ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ
66. Արտաքին մոնիտորինգը իրականացվում է յուրաքանչյուր ՀՕՏԾ զուգահեռ և ներկայացվում է յուրաքանչյուր ենթահատվածում ՀՕՏԾ իրականացման համապատասխանության հաշվետվությունների տեսքով: Արտաքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԱՄԳ-ի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ ԻԳ անկախ խորհրդատուներ յուրաքանչյուր տրանշի համար: Մասնավորապես, արտաքին մոնիթորինգը իրականացնելու է երկու տեսակի գործողություններ՝ կարճաժամկետ մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման ու փոխհատուցման տրամադրման գնահատում, ու ԱԵԱ-ների կենսակերպի ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգ:
67. Կարճաժամկետ մոնիթորինգ և գնահատումը իրականացվելու են յուրաքանչյուր ՀՕՏԾ իրականացման հետ զուգահեռ և ներառելու են լայնածավալ դաշտային այցելություններ և հաղորդակցություններ ԱԵԱ-ների ու ԻԳ-ի հետ : Սույն առաջադրանքը արտացոլվելու է համապատասխանության հաշվետվությունների մեջ՝ նշելով, թե արդյոք փոխհատուցման ծրագիրը իրականացվել է ՀՕՏԾ դրույթների և ԱԶԲ քաղաքականության հիման վրա և բարելավել է ԱԵԱ-ների կենսամակարդակը: Համապատասխանության հաշվետվությունները ներկայացվելու են ԾԻԿ (ՏԿԵՆ)-ին և ԱԶԲ-ին/ԵՆԲ-ին և նախապայման են հանդիսանալու շինարարական աշխատանքների մեկնարկի համար: Համապատասխանության հաշվետվությունը ներառելու է հետևյալ գործողությունների արդյունքները՝
1) ԻԳ/ՏԿԵՆ-ի կողմից մշակված ներքին մոնիտորինգի հաշվետվությունների ստուգում,
2) ԱԵԱ-ների և ԱԵՏՏ-ների ստուգում,
3) Ստուգել, որ արձանագրությունների մեջ նշված ազդեցության չափը համընկնում է իրական ազդեցության հետ,
4) Ստուգել, որ արձանագրություններում նշված միավորի համար փոխհատուցման դրույքաչափի համընկնում են ՀՕՏԾ դրույթներին,
5) Ստուգել, որ փոխհատուցումը տրամադրվել է բոլոր ԱԵՏՏ-ներին և այն չափով, որը սահմանված է ՀՕՏԾ-ի մեջ,
6) Փոխհատուցման գործընթացի գնահատում, արձանագրելով, որ այն կատարվել է ՀՕՏԾ դրույթներին և արդյունավետության չափանիշներին համապատասխան, կամ ոչ
7) Բողոքների վերանայում, ներառյալ՝ ստուգում, արդյոք բողոքների լուծումը իրականացվել է ՀՕՏԾ դրույթներին համապատասխան և բավարարել է ԱԵԱ-ներին, թե ոչ
8) ԱԵԱ-ների բավարարվածության գնահատում ՝ հիմնվելով 25 % ԱԵՏՏ-ների ընտրանքային հետազոտության վրա
9) Հանրային լսումների և ԻԳ-ԱԵԱ կապի գնահատում
10) Հարկադիր օտարման դեպքերի վարման գնահատում
11) Խիստ ազդեցության ենթարկված, խոցելի և վերաբնակեցված ԱԵԱ-ներին օժանդակությունների տրամադրման գնահատում
12) ՀՕՏԾ իրականացման համապատասխանության վերջնական գնահատում: Եթե ՀՕՏԾ իրականացումը բավարար չէ, վերջնական գնահատման մեջ մանրամասն պետք է նկարագրվի անհրաժեշտ ուղղիչ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն ԾԻԿ/ՏԿԵՆ կողմից:
(67-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
68. ԱԵԱ-ների կենսակերպի վրա ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգը կատարվելու է ՀՕՏԾ իրականացումից 1 տարի հետո՝ պարզելու համար ՀՕՏԾ վերականգման միջոցառումների իրագործումը: ՀՕՏԾ մշակման համար հավաքագրված ՍՏՀ տվյալները չափորոշիչներ կապահովեն համեմատելու համար Ծրագրից առաջ և դրանից հետո պայմանները: Եթե ՍՏՀ տվյալների որակը չբավարարի, ապա նախքան ՀՕՏԾ իրականացումը պետք է կատարել ելակետային ընտրանքային հետազոտություն: ՀՕՏԾ-ի իրականացումից հետո կատարված ուսումնասիրությունը պետք է մանրամասնի հետևյալը՝
1) ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանները տարաբնակեցումից հետո,
2) ԱԵԱ կողմից հետադարձ կապ իրավունքների, փոխհատուցման տարբերակների, այլընտրանքային զարգացումների և տարաբնակեցման ժամանակացույցերի և այլնի վերաբերյալ,
3) Կացարանով ապահովվածության և եկամտի մակարդակի փոփոխություն,
4) Գույքի գնահատում,
5) Բողոքների ներկայացման ընթացակարգեր,
6) Փոխհատուցման վճարումներ,
7) ԱԵԱ բավարարվածության աստիճանը տարաբնակեցումից հետո,
8) Ազդեցության ենթակա անձանց տնտեսական և սոցիալական կարգավիճակի վերականգնման աստիճանը,
9) Իրավունքների երկարաժամկետ արդյունավետություն, ազդեցություն և կայունություն,
10) Հետագա մեղմացնող միջոցների անհրաժեշտություն և քաղված դասերը:
69. Եթե ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՕՏԾ-ի նպատակերը չեն իրականացվել, ԱՄԳ-ը ԱԵԱ համար պետք է առաջարկի համապատասխան լրացուցիչ աջակցություն։
ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
70. ՀՕՏ-ի գործողություններում ներգրավված ԻԳ/ԾԻԿ համապատասխան աշխատակազմը վերապատրաստում պետք է անցնի ԱԶԲ-ի տարաբնակեցման քաղաքականության, դրա կառավարման և ՀՕՏ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ՝ դրա անհրաժեշտության դեպքում: Վերապատրաստումը պետք է իրականացվի տարաբնակեցման միջազգային և տեղական մասնագետների կողմից: Վերապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ թեմաները.
1) Հողամասերի օտարման սկզբունքներ և ընթացակարգեր
2) Հանրային խորհրդատվություն և մասնակցություն,
3) Իրավունքներ և փոխհատուցման ու նպաստների վճարման մեխանիզմներ,
4) Բողոքների քննարկում և լուծում,
5) Տարաբնակեցման գործողությունների մոնիտորինգ
ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
71. ՀՕՏԾ-ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, հարկերը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի կառավարության կողմից՝ որպես վարկառու կողմի համաֆինանսավորում։ Յուրաքանչյուր ՀՕՏԾ պետք է ներառի բյուջեին վերաբերող բաժին, ներառյալ՝ բոլոր ազդեցության ենթարկված ակտիվների համար միավորի փոխհատուցման դրույքաչափերը, փոխհատուցման արժեքները և օժանդակությունները, միավորի փոխհատուցման դրույքաչափերի և փոխհատուցման արժեքի գնահատման և հաշվարկման մեթոդաբանությունը, օտարման և փոխհատուցման համար անհրաժեշտ ծախսերի աղյուսակը, ներառյալ վարչական ծախսերը, հարկերը և չնախատեսված ծախսերը։ Արտաքին մոնիտորինգի գործառույթների և ուսումնասիրությունների և ՀՕՏԾ-երի նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում:
72. Լինելով Ծրագրի պատասխանատուն՝ ՏԿԵՆ-ն պատասխանատու է ՀՕՏԾ-երի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Հատկացումները պետք է վերանայվեն տարին երկու անգամ՝ հիմնվելով ՀՕՏԾ-երում նշված բյուջետային պահանջների վրա: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի՝ փոխհատուցման և վերականգնման բյուջեն պետք է ՏԿԵՆ-ի/ԾԻԿ-ի կողմից վճարվի անմիջապես ԱԵԱ-ին: Փոխհատուցումը կփոխանցվի ԱԵԱ-ների բանկային հաշիվների վրա, իսկ ԾԻԿ Սոցիալական վերաբնակեցման աշխատակազմը կաջակցի բացել բանկային հաշիվ այն ԱԵԱ-ներին, ովքեր դեռևս դա չեն արել:
(72-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
73. Հայաստանում առկա փորձի հիման վրա ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: ՀՕՏԾ-ի մշակման և իրականացման ուղղությամբ ՀՕՏ-ին առնչվող հիմնական քայլերը ամփոփված են ստորև բերված Շրջանակ 1-ում։
ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Քայլ |
Գործողություն |
Պատասխանատվություն |
Ա) |
ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ |
|
1 |
Նախագծի աղքատության և սոցիալական ազդեցությունների գնահատում |
ԾՆՏԱ |
2 |
Նախնական նախագծի ամփոփում |
ՄՆԽ/ՏԿԵՆ/ԾԻԿ |
3 |
Մշակել հաշվառման/ցուցակագրման և ՄՉՀ-ի ձևաթղթեր, վերապատրաստել հաշվառում/ցուցակագրում և ՄՉՀ իրականացնող տեղական աշխատանքային խմբերին |
ԾՆՏԱ/ ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ |
4 |
Նախագծի ազդակիր տարածքի կադաստրային տվյալների և հողատարածքների քարտեզների հավաքագրում, չափագրում |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
5 |
Ստուգել նախագծի ազդակիր հողատարածքների մասին տվյալները, թարմացնել կադաստրային քարտեզները և իրականացնել ազդեցությունների և գնահատման ուսումնասիրություն՝ ազդեցությունների չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
6 |
Իրականացնել հանրային խորհրդատվություններ |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
7 |
Բանակցություններ ԱԵԱ հետ |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
8 |
Հաշվառման/ցուցակագրման արդյունքում հավաքագրված տվյալները ներառել ՀՕՏԾ-ի մեջ |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
9 |
ՀՕՏԾ-ն ներկայացնել ՀՀ կառավարության և ԱԶԲ/ԵՆԲ-ի հաստատմանը |
/ՏԿԵՆ/ՀՀ կառավարություն/ ԱԶԲ/ԵՆԲ |
10 |
Տեղեկությունների տրամադրում |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
Բ) |
ՀՕՏԾ ամփոփում (մանրամասն նախագիծ) |
|
1 |
Մանրամասն նախագիծ՝ |
ՄՆԽ/ԾԻԿ |
2 |
Մանրամասն նախագծի հիման վրա վերանայել ազդեցությունները և ԱԵԱ ցուցակը |
ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ |
3 |
Նորացված դրույքաչափերի հիման վրա վերանայել արժեքները |
ՄՆԽ / ԾԻԿ ՍՏՀԱ |
4 |
Օրինականացման ենթակա հողերի կարգավիճակի օրինականացում |
ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ |
5 |
Վերջնական ՀՕՏԾ մշակում |
ՄՆԽ/ ԾԻԿ ՍՏՀԱ |
6 |
ԱԶԲ-ի/ԵՆԲ-ի հաստատում |
ԱԶԲ/ԵՆԲ |
7 |
ՀՕՏԾ հրապարակում. ՀՕՏԾ-ի և տեղեկատվական բրոշյուրների տարածում Հայաստանի այն համայնքներում, որտեղ իրականացվելու է ծրագիրը՝ միաժամանակ հրապարակելով ՀՕՏԾ-ի անգլերեն տարբերակը ԱԶԲ կայքում |
ՏԿԵՆ /ԾԻԿ/ ՍՏՀԱ /ԱԶԲ |
8 |
Շինարարական պայմանագրի ստորագրում |
ԱԶԲ/ՏԿԵՆ/ԾԻԿ |
Գ) |
ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ |
|
1 |
Պայմանագրերի ստորագրման հաստատում |
ԱԶԲ/ԱՄԳ |
2 |
Փոխհատուցումների գործողությունների պլանի մանրամասն ժամանակացույց |
ԾԻԿ ՍՏՀԱ |
3 |
ԱԵԱ վերաբնակեցման ծանուցումների տրամադրում |
ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ |
4 |
Գույքի օտարման պայմանագրերի ստորագրում |
ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ |
5 |
Գույքի փոխհատուցման և աջակցության/վերականգնման գումարների տրամադրում |
ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ |
6 |
Օտարման ենթակա կառույցների/գույքի քանդում/տեղափոխում |
ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ |
7 |
ՀՕՏԾ իրականացման ուսումնասիրություն համապատասխանության հաշվետվության միջոցով |
ԱՄԳ/ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ/ ԱԶԲ |
8 |
Շինարարական աշխատանքները սկսելու մասին թույլտվություն և ծանուցում, եթե ՀՕՏԾ-ի իրականացումը գնահատվում է բավարար |
ԱԶԲ/ՏԿԵՆ/ԾԻԿ |
Դ) |
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ |
|
1 |
ՀՕՏԾ-ի անկախ գնահատում |
ԱՄԳ |
Ե) |
ՑԻԿԼԱՅԻՆ/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
1 |
Ներքին մոնիտորինգ. եռամսյակային հաշվետվություններ ԱԶԲ-ին |
ԾԿԽ/ԾԻԿ ՍՏՀԱ |
2 |
Արտաքին մոնիտորինգ. |
ԱՄԳ |
3 |
Բողոքների քննարկում/դատական վարույթներ |
ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ /Դատարան |
4 |
Միջգերատեսչական համակարգում և կապ ԱԵԱ-ի հետ |
ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ |
(73-րդ կետը փոփ. 10.12.20 N 2013-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ Ա
ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1. Նախագծերի ՀՕՏ հարցերը
Այս բաժնում նկարագրվում են ՀՕՏ պահանջող նախագծերի գործողությունները, հողամասերի օտարման ազդեցությունները նվազագույնի հասցնելու այլընտրանքային տարբերակները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև վերլուծվում են ազդեցությունների անխուսափելիության պատճառները:
2. Հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների շրջանակները
Այս բաժնում նկարագրվում է ազդեցությունների նախապատրաստումը (իրականացնողն ու նախաձեռնման ժամկետը) և նշվում է յուրաքանչյուր տեսակի ազդեցության լիարժեք գնահատումը և ազդեցության ենթակա անձանց հաշվառումը՝ ՀՕՏՇ-ին համապատասախան: Այս բաժնում նաև ներառված է յուրաքանչյուր ազդեցության ենթարկված առարկայի միավորի փոխհատուցման դրույքաչափի և լրահատկացումների/նպաստի, օժանդակության որոշման մեթոդաբանությունը:
3. Խնդիրները, քաղաքականության շրջանակը և իրավունքները
ՀՕՏՇ-ի հիման վրա այս բաժնում նկարագրված են փոխհատուցում ստանալու իրավունքը և փոխհատուցման դրույքաչափերը:
4. Խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը բողոքների քննարկման գործընթացին
Այս բաժնում ամփոփված են ՀՕՏՇ-ում նկարագրված ազդեցության ենթակա անձանց բողոքների քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև նկարագրված են տվյալ ենթածրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվության տրամադրման, մասնակցության և բողոքների քննարկման գործընթացները:
5. Փոխհատուցում, վերաբնակեցում և եկամտի վերականգնում
Այս բաժնում նկարագրված են իրականացվելիք եկամտի վերականգնման միջոցառումները։
6. Ինստիտուցիոնալ շրջանակները
Այս բաժնում նկարագրված են այն ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք հիմնված են սույն ՀՕՏՇ-ի վրա: Այն ներառում է հիմնական գործառույթների և պլանավորման, բանակցությունների, խորհրդատվության տրամադրման, հաստատման, համակարգման, իրականացման, ֆինանսավորման, մոնիտորինգի, ինչպես նաև հողի օտարման ու տարաբնակեցման գնահատման աշխատանքներին վերաբերող հարցեր:
7. Տարաբնակեցման բյուջե և ֆինանսավորում
Այս բաժինը մշակում է յուրաքանչյուր ազդակիր առարկայի փոխհատուցման միավորի դրույքաչափը և գնահատում է նախագծի ՀՕՏ բյուջեն։ ՀՕՏ բյուջեն պետք է ներառի հողամասի օտարումը, փոխհատուցումը և դրա հետ կապված հնարավոր ծախսերը. բերքի դիմաց փոխհատուցման լրահատկացումների համար պահանջվող գումարները, մոնիտորինգի և գնահատման ծախսերը, ինչպես նաև վարչական ծախսերը, որը պետք է համապատասխանեցվի գների սղաճին և կիրառելի հարկերին:
8. Իրականացման ժամանակացույցը
Այս բաժնում ներկայացվում է ՀՕՏ-ի գործառույթները շինարարական աշխատանքների իրականացման հետ կապող ՀՕՏ-ի գործընթացների ժամանակացույցը:
9. Մոնիտորինգ և գնահատում
Այս բաժնում ներկայացվում են ընթացիկ և անկախ մոնիտորինգի և գնահատման գործողությունների հատուկ միջոցառումները:
ՀԱՎԵԼՎԱԾ Բ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 7-րդ «Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման», 8-րդ «Աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն սոցիալապես խոցելի անձանց/ ԱԵՏՏ-ներին» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:
2. Սույն հավելվածում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:
3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը.
1) Ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը:
2) Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է Ծրագրի աշխատանքների արդյունքում:
3) Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում:
4) Ձեռնարկատիրական գործունեությունը համարվում է մշտապես դադարեցված, եթե վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցում է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:
4. Ըստ ՀՕՏՇ սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է Կասեցման օրով, որը ազդեցության ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունների կազմման օրն է: Նշված օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:
5. Յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:
II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող ազդեցության ենթակա անձանց փոխհատուցումը
6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կարգով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի/ եկամտային հարկի պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի/հարկվող եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա շահութահարկի/եկամտային հարկի պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և հաշվարկված շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:
Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը
10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով՝ 12 ամսվա համար:
11. Ժամանակավոր ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:
Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում
12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների քանակը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:
Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիա ստանալու հետ կապված վճարների, պետական տուրքերի փոխհատուցում
13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:
14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
15. Փոխհատուցման են ենթակա գրանցված, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ ԱՁ-ում Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման պահն անընդմեջ:
Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`
1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա դրամական փոխհատուցում՝ 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով.
2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման արդյունքում աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի վերոնշյալ հիմունքներով՝ հիմնված աշխատանքի հարկադրված դադարեցման ամիսների համար, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա համար:
IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական օժանդակություն նվազագույն ամսական աշխատավարձի վեցապատիկի չափով:
17. Սոցիալապես խոցելի են համարվում հետևյալ տնային տնտեսությունները.
1) այն տնային տնտեսությունները, որոնցում ընդգրկված ընտանիք(ներ)ը հաշվառված է (են) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.
2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.
3) տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.
4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:
18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ԾԻԿ-ը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն (ընտանիքը) աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստների համակարգում, ապա ԾԻԿ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանը սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:
________________
1 Չնայած նրան, որ ԱԵԱ-ի սահմանումը տարբերվում է ԱՄՔ-2009-ի սահմանումից, սակայն պրակտիկայում այն չի տարբերվում ԱՄՔ-2009-ում սահմանվող «տեղահանված անձ»-ի սահմանումից:
(հավելվածը լրաց. 17.09.15 N 1092-Ն, լրաց., խմբ. 29.06.17 N 752-Ն, լրաց., փոփ. 10.12.20 N 2013-Ն)