ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2021 թվականի N 106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» N 2-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 9-րդ կետում «Վերապատրաստմանը» բառը փոխարինել «Մեկանգամյա վերապատրաստմանը» բառերով.
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Քաղաքացիական ծառայողը վերապատրաստվում է գլխավոր քարտուղարի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա, իսկ համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը՝ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա:».
3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«22. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում ընտրում է այն մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստման կարիքները, որոնց ձեռքբերումը կամ կատարելագործումը նպաստելու է իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը:».
4) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«23. Անմիջական ղեկավարը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում ընտրում է այն մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստման կարիքները, որոնց ձեռքբերումը կամ կատարելագործումը, ըստ անմիջական ղեկավարի, նպաստելու է քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը:».
5) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Քաղաքացիական ծառայողի և անմիջական ղեկավարի կողմից քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վերապատրաստման կարիքներն ընտրվելուց հետո դրանք տրամադրվում են անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:».
6) 25-րդ կետից հանել «թերթիկներում» և «նոր թերթիկում» բառերը, «լրացրած» բառը փոխարինել «ընտրած» բառով, իսկ «լրացնում» բառը՝ «ընտրում» բառով.
7) 39-րդ կետից հանել «Հեռավար ուսուցման մոդուլներով վերապատրաստման դեպքում արդյունքները (թեստավորման առաջադրանքներից ստացված տոկոսները) մուտքագրվում են ինքնաշխատ եղանակով:» նախադասությունը.
8) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«48. Հեռավար ուսուցման մոդուլներով վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր շաբաթ՝ մեկ օր, ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ՝ համաձայնեցնելով և գրավոր տեղեկացնելով անմիջական ղեկավարին, իսկ ստորաբաժանման ղեկավարների դեպքում՝ գլխավոր քարտուղարին:».
9) 59-րդ կետում «միջին թվաբանականը» բառերը փոխարինել «հանրագումարը» բառով.
10) 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«64. Սույն հավելվածի 63-րդ կետով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության դեպքում գլխավոր քարտուղարը կարող է դիմել գրասենյակ՝ նշված վերապատրաստումները հատկացված կրեդիտների հետ միասին քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրի «Անհրաժեշտ վերապատրաստումներ» բաժնում ներառելու համար՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:».
11) ուժը կորցրած ճանաչել 6-րդ գլուխը.
12) ուժը կորցրած ճանաչել NN 1 և 2 ձևերը.
13) N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 3
Ս Ա Ն Դ Ղ Ա Կ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԻ
|
»: |
2. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2021 թվական: