25.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2020 թվականի N 1580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը» բառերը.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացի (այսուհետ՝ գործընթաց) կազմակերպումը ներառում է ինչպես միջազգային իրավախորհրդատուի (այսուհետ՝ իրավախորհրդատու), այնպես էլ գլխավոր տեղաբաշխողների և (կամ) պարտավորությունների կառավարիչների ծառայությունների (այսուհետ՝ նաև ծառայություններ) ձեռքբերումը:»,
բ. 4-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծառայությունների մատուցման ընթացակարգերին մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը սահմանում է պատվիրատուն՝ հրավերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: