Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 41
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2018-22.01.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.03.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
20.03.2018
Дата вступления в силу
01.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2018 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր) դրույթների իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգը:

2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 76 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2018 թվականի մարտի 20-ի
թիվ 41 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2022, թիվ 200 22.01.2023, թիվ 41
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան