Գլխավոր տեղեկություն
Номер
N 518-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2016 թվականի N 518-Ա

 

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ  ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանի և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի` 2016 թվականի հունիսի 5-7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշկեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Վաչե Գաբրիելյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան