«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017485
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 543-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ 30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող - բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 կետով.
«1.2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:».
2) 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող (հողմային էլեկտրակայաններ) - բաշխող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 135-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 կետով.
«1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:».
3) 2005 թվականի ապրիլի 22-ի «Կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 կետով.
«1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման հարաբերություններում:».
4) 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգի 1-ին պարբերությունում «ընթացակարգը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 Սահմանված է
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող - բաշխող)
____ ___________ 20__ թվական
ք. _______________
_______________________________________,
(արտադրող ընկերության (անձի) անվանումը (անունը, ազգանունը))
այսուհետ` Արտադրող, ի դեմս ________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
մի կողմից, և _______________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Բաշխող, ի դեմս _______________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
մյուս կողմից,
համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին Կողմ, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Առևտրային կանոններ՝
Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.
2) Արտադրության լիցենզիա՝
Արտադրողին տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N __ լիցենզիա․
3) Առևտրային հաշվիչ՝
սույն պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ.
4) Կայան՝
օրենքով էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող հզորությամբ «______________» կայան․
5) Համակարգի օպերատոր`
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.
6) Հանձնաժողով`
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
7) Հաշվառման կետ՝
Սահմանազատման կամ դրան մոտակա բաշխման ցանցի կետ, որում տեղադրված է Հաշվառման համալիրը.
8) Հաշվառման համալիր՝
մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրական էներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ (առևտրային և վերահսկիչ), իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).
9) Հաշվարկային ամիս`
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին.
10) Հատուկ հաշիվ`
30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողներին և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին, ծառայություններ մատուցողներին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումների ապահովման համար Բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացված հատուկ հաշիվ (հաշիվներ).
11) Միացման կետ
Բաշխիչ ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Կայանը.
12) Շուկայի օպերատոր`
էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.
13) Սահմանազատման կետ՝
Կողմերի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.
14) Վերահսկիչ հաշվիչ՝
սույն պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառման հաշվիչ.
15) Տեխնիկական պայմաններ՝
Կայանի միացման (վերակառուցման) աշխատանքները Կողմերի համար նվազագույն ծախսումներով իրականացնելու սկզբունքով Բաշխողի կողմից Արտադրողին տրամադրված՝ Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ բաշխման ցանցին Կայանի միացման պայմաններ (N 1 հավելված).
16) Ցանցային կանոններ՝
Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններ։
2․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Սույն պայմանագրի համաձայն`
1) Բաշխողը ապահովում է Արտադրողի կառուցված (վերակառուցված) Կայանի միացումը բաշխման ցանցին.
2) Արտադրողը կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում արտադրվող էլեկտրական էներգիան առաքում է Բաշխողին, իսկ Բաշխողը` վճարում առաքված էլեկտրական էներգիայի համար.
3) Արտադրողը վաճառում, իսկ Բաշխողն ամբողջությամբ գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան:
3․ Բաշխման ՑԱՆՑին ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ
3. Կայանի՝ բաշխման ցանցին միացումն իրականացվում է՝ համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի):
4. Տեխնիկական պայմանները տրվում են Արտադրության լիցենզիայով ամրագրված՝ Կայանի կառուցման ժամանակահատվածի չափով, և երկարաձգվում՝ նշված ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ այդ ժամկետով և նույն պայմաններով:
5. Այն դեպքում, երբ Կայանը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է այդ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման) կատարել մինչև ___________________(որը չի կարող լինել ավելի ուշ, քան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից 90 աշխատանքային օր առաջ)՝ այդ աշխատանքների ավարտի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով Արտադրողին:
6. Սույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ բաշխման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված էլեկտրատեղակայանքները Բաշխողի սեփականությունն են, իսկ տեղակայված Հաշվառման համալիրները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ավտոմատացված համակարգերին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Արտադրողի սեփականությունը:
7. Կայանի կառուցման (վերակառուցման) նախագծի մշակման (փոփոխման) ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Արտադրողը գրավոր տեղեկացնում է դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը՝ համապատասխան հիմնավորումներով Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Արտադրողի անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է սույն պայմանագրի 10-րդ գլխի համաձայն:
8. Արտադրողը Տեխնիկական պայմանների համաձայն՝ Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման և կառուցման) կատարում և փաստացի միացման (լարման տակ դնելու) թույլտվություն (այսուհետ՝ Միացման թույլտվություն) ստանալու նպատակով Բաշխողին է դիմում Տեխնիկական պայմանների վերջնաժամկետից առնվազն 70 աշխատանքային օր առաջ` ներկայացնելով՝
1) Միացման թույլտվության հայտ՝ համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածի.
2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը.
3) միացման գործողությունների ծրագիրը.
4) սույն պայմանագրի 40-րդ կետի համաձայն կազմված արձանագրությունը (եռակողմ ակտը):
9. Բաշխողը սույն պայմանագրի 8-րդ կետում նշված դիմումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն պայմանագրի պահանջներին և Համակարգի օպերատորի համաձայնեցմանն է ներկայացնում միացման գործողությունների ծրագիրը և Միացման թույլտվության հայտը:
10. Համակարգի օպերատորը Բաշխողից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Բաշխողին միացման գործողությունների ծրագրին և Միացման թույլտվության հայտին համաձայնություն տալու կամ հայտնաբերված թերությունների մասին:
11. Համակարգի օպերատորի դիրքորոշումը ստանալուց հետո Բաշխողը 5 աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողին տրամադրում է Միացման թույլտվություն (դրական եզրակցության դեպքում) կամ տեղեկացնում՝ հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակցության դեպքում):
12. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեղեկացումը ստանալուց հետո Արտադրողի կողմից դրանք չշտկվելու դեպքում վերջինիս Միացման թույլտվություն չի տրվում:
13. Միացման թույլտվություն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողը գրավոր դիմում է Բաշխողին և Համակարգի օպերատորին՝ նշելով Կայանը բաշխման ցանցին փաստացի միացնելու (լարման տակ դնելու) նախընտրելի ամսաթիվը:
14. Եթե Արտադրողի կողմից նշված՝ Կայանը բաշխման ցանցին փաստացի միացման (թողարկման, փորձարկման) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կողմից ընդունելի չէ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Արտադրողի հետ միացման (թողարկման, փորձարկման) օրը տեղափոխելու շուրջ, որը չի կարող գերազանցել Արտադրողի նշած նախընտրելի օրվանից 15 աշխատանքային օրը:
15. Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին իրականացվում է համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի) և սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված միացման գործողությունների ծրագրի և ամրագրվում կայանը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական հարաչափերի վերաբերյալ N 3 հավելվածում:
16. Կայանից բաշխման ցանց էլեկտրական էներգիա առաքելու պահից մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան համարվում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիա, որի հաշվառումն ու դրա դիմաց վճարումն իրականացվում է սույն պայմանագրի 6-րդ գլխի համաձայն՝ հաշվի առնելով սույն պայմանագրի 17-րդ կետով նախատեսված առանձնահատկությունը:
17. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Բաշխողը կատարում է Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Կայանի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը:
18. Տեխնիկական պայմաններում և N 3 հավելվածով ամրագրված տեխնիկական հարաչափերում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում։
4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ
19. Հանձնաժողովի որոշմամբ ճշգրտված՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո սույն պայմանագրի համաձայն իրականացվում է էլեկտրական էներգիայի վաճառք:
20. Բաշխողի կողմից Միացման կետում էլեկտրական էներգիայի առանց սահմանափակումների (անկախ առաջացման պատճառներից) ստացումը, դադարեցնելու տարեկան առավելագույն տևողությունը, բացառությամբ սույն պայմանագրի 52-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, 87,6 ժամ է, որը գերազանցելու դեպքում Կողմերն առաջնորդվում են սույն պայմանագրի 47-րդ կետով:
21. Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Բաշխողին էլեկտրական էներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում։ Էլեկտրական էներգիայի վաճառքի գինը ամրագրվում է սույն պայմանագրի N 4 հավելվածում:
22. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 4 հավելվածում:
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
24. Բաշխողը պարտավոր է`
1) Տեխնիկական պայմանները մշակել, իսկ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը տրամադրել սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն․
2) սույն պայմանագրի 5-րդ կետով նախատեսված դեպքում և ժամկետում իր հաշվին կատարել իր էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները՝ այդ աշխատանքների ավարտի մասին տեղեկացնելով Արտադրողին.
3) Արտադրողին տալ Միացման թույլտվություն կամ տեղեկացնել հայտնաբերված թերությունների մասին՝ սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.
4) ապահովել Տեխնիկական պայմանների համաձայն կառուցված (վերակառուցված) Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն․
5) Արտադրողի կողմից անհրաժեշտ աշխատանքները չկատարելու և սույն պայմանագրի 8-րդ կետի համաձայն Բաշխողին չդիմելու դեպքում՝ Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին իրականացնել Արտադրողի կողմից անհրաժեշտ աշխատանքները կատարելուց և Բաշխողին տեղեկացնելուց հետո սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.
6) ընդունել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիան.
7) վճարել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.
8) ապահովել սույն պայմանագրի 20-րդ կետով նախատեսված տարեկան առավելագույն ցուցանիշը։ Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ Արտադրողին ծանուցել Հաշվարկային ամսվա ընթացքում Միացման կետում էլեկտրական էներգիայի ստացման դադարեցման վերաբերյալ՝ ըստ օրերի և օրվա ժամերի.
9) Արտադրողի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից քսան տարվա ընթացքում ամբողջությամբ ընդունել Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան սույն պայմանագրի և Ցանցային ու Առևտրային կանոնների համաձայն.
10) վճարել առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.
11) Արտադրողին վճարել տույժ սույն պայմանագրով ամրագրված պարտավորությունների խախտման համար՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.
12) ապահովել Հաշվառման համալիրին վերաբերող՝ սույն պայմանագրի 7-րդ գլխով ամրագրված պարտավորությունների կատարումը.
13) ապահովել Արտադրողի և Շուկայի օպերատորի լիազոր ներկայացուցիչների մուտքն իր տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե այն տեղադրված է իր տարածքում:
25. Բաշխողն իրավունք ունի`
1) մերժել Միացման թույլտվության տրամադրումը Արտադրողի կողմից սույն պայմանագրի 8-րդ կետին համաձայն ներկայացման ենթակա փաստաթղթերը սույն պայմանագրի պահանջներին չհամապատասխանելու, ինչպես նաև Արտադրողի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետին համաձայն թերությունները չշտկելու դեպքերում.
2) մերժել Կայանի միացումը բաշխման ցանցին Արտադրողի կողմից Տեխնիկական պայմանների և միացման գործողությունների ծրագրի խախտման դեպքում.
3) Արտադրողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառել տույժ՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.
4) մուտք գործել Արտադրողի տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
26. Արտադրողը պարտավոր է`
1) սույն պայմանագրի 7-րդ կետում նախատեսված դեպքում գրավոր տեղեկացնել Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար.
2) իր գործունեության ընթացքում չխախտել Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագիծը (միացման սխեման) և N 3 հավելվածով ամրագրված տեխնիկական հարաչափերը՝ փոփոխություններով հանդերձ.
3) Կայանի համար սահմանված 1-10-րդ սակագնային տարիների ընթացքում ապահովել Կայանի նախագծային տարեկան արտադրության քանակի 80, այդ թվում՝ յուրաքանչյուր սակագնային տարվա ընթացքում 60 տոկոսից, իսկ 10-20-րդ սակագնային տարիների ընթացքում 70, այդ թվում՝ յուրաքանչյուր սակագնային տարվա ընթացքում 50 տոկոսից ոչ պակաս քանակի էլեկտրական էներգիայի առաքում բաշխման ցանց.
4) Կրել մինչև Սահմանազատման կետն ընկած անհրաժեշտ էլեկտրատեղակայանքների, Հաշվառման համալիրի, ինչպես նաև բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը.
5) ապահովել Հաշվառման համալիրին վերաբերող՝ սույն պայմանագրի 7-րդ գլխով ամրագրված պարտավորությունների կատարումը.
6) Բաշխողի և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի և Շուկայի օպերատորի լիազոր ներկայացուցիչների մուտքն իր տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար։
27. Արտադրողն իրավունք ունի`
1) Բաշխողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու պարագայում կիրառել տույժ՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.
2) մուտք գործել Բաշխողի տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե այն տեղադրված է Բաշխողի տարածքում․
3) զիջել, այդ թվում՝ գրավադրելու միջոցով, սույն պայմանագրով ամրագրված իր իրավունքները։
6․ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
28. Արտադրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը՝ Առևտրային կանոնների համաձայն:
29. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Սահմանազատման կետի համար, սույն պայմանագրի N 5 հավելվածում ամրագրված առևտրային (վերահսկիչ) հաշվիչներից ստացված տվյալների հիման վրա: Եթե հաշվառման համալիրը տեղադրված է սահմանազատման կետից դուրս, ապա նրանով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է հաշվառման կետի և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը հաշվարկվում է սույն պայմանագրի N 9 հավելվածում սահմանված կարգով:
30. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 6) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ:
31. Կողմերը, վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրում են Շուկայի օպերատորի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրական էներգիայի ակտը:
32. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը Կողմերի կողմից ստորագրվելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Արտադրողն իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:
33. Բաշխողը ստորագրում է (հաստատում է) Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Արտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի ակտը ստորագրելուց հետո:
34. Բաշխողը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հատուկ հաշվից:
35. Հատուկ հաշվին մուտքագրվող գումարները յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված Արտադրողի օգտին՝ Առևտրային կանոններով սահմանված Արտադրողի և Բաշխողի միջև կնքված գրավի պայմանագրի համաձայն։ Գրավադրումը Արտադրողի մասով համարվում է դադարեցված վերջինիս նկատմամբ նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա Բաշխողի դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո։
36. Սույն պայմանագրով սահմանված ժամկետում Բաշխողի կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում Արտադրողն իրավունք ունի դիմել երաշխիք տված բանկին՝ երաշխիքի սահմաններում իր պահանջը բավարարելու համար: Այն դեպքում, երբ երաշխիքով սահմանված գումարը բավարար չէ ներկայացված դիմումով պահանջվող և երաշխիք տված բանկի կողմից բավարարման ենթակա վճարումը կատարելու համար, Բաշխողը պարտավոր է սույն կետում նշված՝ երաշխիք տված բանկի կողմից դիմումի քննության և համապատասխան որոշման ընդունման համար նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում Հատուկ հաշիվը (հաշիվները) համալրել պակասող գումարի չափով և վճարել Արտադրողին՝ դիմումով պահանջվող և բավարարման ենթակա մնացած (պակասող) գումարի չափով:
7. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ
37. Հաշվառման համալիրը տեղակայվում է Սահմանազատման կետում (իսկ բավարար հիմնավորմամբ և Շուկայի օպերատորի համաձայնությամբ Սահմանազատման կետից դուրս):
38. Արտադրողն ապահովում է իր Հաշվառման համալիրի համապատասխանությունը (այդ թվում՝ տեղակայմանը և տեղադրմանը ներկայացվող պահանջների մասով) Ցանցային կանոնների պահանջներին:
39. Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերահսկիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն Ցանցային կանոնների պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Հաշվառման համալիրի տեղաբաշխման ուրվակը և գլխավոր հարաչափերը կցվում են սույն պայմանագրին:
40. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը իրականացնում են Կողմերը՝ Շուկայի օպերատորի մասնակցությամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն պայմանագրի N 7 հավելվածի:
41. Հաշվիչների սեղմակաշարերը կամ դրանց տեղակայման արկղերը կնքում է (կնիքները հանում է) Շուկայի օպերատորը՝ Կողմերի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ): Չափիչ տրանսֆորմատորները (հոսանքի և լարման) կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում են պայմանագրային Կողմերը՝ Կողմերից որևէ մեկի պահանջի հիման վրա՝ կազմելով երկկողմ արձանագրություն:
42. Հաշվառման համալիրի, կամ դրա առանձին տարրերի փոխարինման ընթացքում Արտադրողն ապահովում է Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալների փոխանցումը Շուկայի օպերատորին:
43. Հաշվառման համալիրի ամբողջականության խախտման կամ դրանում որևէ անսարքություն հայտնաբերելու դեպքում, հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, Կողմը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Շուկայի օպերատորին՝ կատարելով գրառում սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյանում, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:
44. Հաշվառման համալիրի խափանման դեպքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Վերահսկիչ հաշվիչից ստացված տվյալների հիման վրա:
8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
45. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Ցանցային կանոններով, Առևտրային կանոններով և օրենքով սահմանված կարգով:
46. Սույն պայմանագրի 24-րդ կետի 4-6-րդ ենթակետերով նախատեսված պարտավորությունների խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից խախտման յուրաքանչյուր օրվա համար պահանջել վճարելու փոխհատուցում՝ Կայանի նախագծային արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար 20 դրամի չափով՝ բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար: Հանձնաժողովի կողմից Արտադրության լիցենզիայով սակագնային համաձայնագիր սահմանված լինելու պարագայում սույն կետով նախատեսված 20 դրամի փոխարեն Արտադրողն իրավունք ունի Բաշխողից խախտման յուրաքանչյուր օրվա համար պահանջել վճարելու փոխհատուցում՝ Կայանի նախագծային արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի դիմաց Կայանի համար Համաձայնագրով ամրագրված սակագնի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը: Այն դեպքում, երբ սակագնային համաձայնագրով սակագնի մեծությունն ամրագրված է ոչ դրամային արտահայտությամբ, փոխհատուցման վճարը հաշվարկելիս կիրառվում է խախտման առաջին օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ հայկական դրամով արտահայտված միջին փոխարժեքի մեծությունը:
47. Բաշխողի կողմից սույն պայմանագրի 20-րդ կետով ամրագրված տարեկան առավելագույն ցուցանիշի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու փոխհատուցման վճար՝ խախտման յուրաքանչյուր ժամվա համար Արտադրողի կողմից նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակի և խախտման ամսվա համար Արտադրողի գործող սակագնի արտադրյալի չափով։ Նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է նախորդ ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակը, իսկ նախորդ ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում՝ մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է Կայանի նախագծային արտադրանքի միջին ժամային մեծությունը։
48. Սույն պայմանագրի 17-րդ և 34-րդ կետերով նախատեսված վճարման ժամկետի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը:
49. Արտադրողի կողմից սույն պայմանագրի 26-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված քանակից պակաս էլեկտրական էներգիա առաքելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Արտադրողից պահանջել վճարելու տույժ՝ պակաս առաքված էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր կՎտժ-ի համար տվյալ սակագնային տարվա՝ Արտադրողի գործող սակագնի և հաշվեկշիռը փակող կայանի սակագնի տարբերության չափով։
50. Տույժ հաշվարկելու դեպքում Կողմի կատարած վճարումներից առաջնահերթ մարվում է մայր գումարը (առկայության դեպքում)՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
9. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
51. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝
1) չի գտնվում Կողմի վերահսկողության ներքո.
2) Կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.
3) Տեղեկացրել է մյուս Կողմին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:
52. Սույն պայմանագրի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝
1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.
2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել սույն պայմանագրի ստորագրման ժամանակ․
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կողմը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
53. Սույն պայմանագրի 52-րդ կետը չի սահմանափակում Կողմի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:
10. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
54. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:
55. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ սույն պայմանագրի N 8 հավելվածով սահմանված կարգով և պայմաններով:
56. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա Շուկայի օպերատորը, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծում է տարաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
57. Եթե սույն պայմանագրի 56-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել նշված ընթացակարգի արդյունքում Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Բաշխողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
11. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
58. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները), որոնք չեն կարող վերաբերել Արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի առաքումների սահմանափակմանը կամ դադարեցմանը:
59. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին և Համակարգի օպերատորին:
60. Այն պարագայում, երբ Կայանը միանում է (միացված է) հաղորդման ցանցին, սույն պայմանագիրը գործում է միայն կարգաբերման – գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող և էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով։ Այն պարագայում, երբ սույն պայմանագրի կնքման պահին Կայանը գտնվում է Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածում, սույն պայմանագիրը գործում է միայն էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով։
61. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն պայմանագրի N 9 հավելվածում կարող են սահմանվել այլ պայմաններ, որոնք չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին։
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
62. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է՝
1) Կայանի՝ բաշխման ցանցին միացման վերաբերյալ դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխի 3-ից 16-րդ կետերով ամրագրված Կայանի՝ բաշխման ցանցին միացմանն առնչվող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը․
2) Կայանի՝ կարգաբերման – գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 17-րդ կետով նախատեսված պարտավորության ամբողջական կատարումը․
3) սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքին վերաբերող դրույթների մասով մինչև կայանում արտադրվող էլեկտրական էներգիայի՝ օրենքով ամրագրված գնման երաշխիքային ժամկետի ավարտը։
63. Հանձնաժողովի կողմից բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
64. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:
65. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից կամ դրա խախտման համար պատասխանատվությունից:
66. Սույն պայմանագիրը լուծվում է`
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ
2) Բաշխողի կողմից միակողմանի` Արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ այդ մասին Արտադրողին նախապես տեղեկացնելու պայմանով․
3) Արտադրողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին նախապես տեղեկացնելու պայմանով.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
67. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
68. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, էլեկտրոնային փոստով՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված էլեկտրոնային փոստի հասցեով` հանձնման (ստացման) մասին ծանուցմամբ, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով, եթե առանձին դեպքերի համար Առևտրային կամ Ցանցային կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:
69. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
70. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:
14․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
71. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝
1) կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ N 1 հավելվածը․
2) Բաշխման ցանցին միացման թույլտվության հայտ՝ N 2 հավելվածը․
3) Կայանն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական հարաչափեր՝ N 3 հավելվածը․
4) էլեկտրական էներգիայի վաճառքի գնի վերաբերյալ համաձայնագիր՝ N 4 հավելվածը․
5) սահմանազատման, հաշվառման կետերի, առևտրային (վերահսկիչ) հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների վերաբերյալ N 5 հավելվածը․
6) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ՝ N 6 հավելվածը․
7) Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայման և փոխարինման արձանագրություն (ակտ)՝ N 7 հավելվածը․
8) արբիտրաժի վերաբերյալ N 8 հավելվածը․
9) այլ պայմաններ՝ N 9 հավելվածը։
Արտադրող`
գտնվելու վայրը ______________
Հ/հ _________________________
Հեռախոս ___________________
էլեկտրոնային փոստի հասցե _____________________
Ֆաքս __________________
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար՝
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Բաշխող`
գտնվելու վայրը ______________
Հ/հ _________________________
Հեռախոս ___________________
էլեկտրոնային փոստի հասցե _____________________
Ֆաքս __________________
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար՝
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է «__» _______________ 20__ թվական
Գրանցման N ________
Պատասխանատու (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
Հավելված N 1
ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Համաձայնեցված է՝ |
|
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
Հավելված N 2
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
ԱՐՏԱԴՐՈՂ
_________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Հավելված N 3
ԿԱՅԱՆՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐ
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
Հավելված N 4
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ վաճառքի ԳՆԻ վերաբերյալ
Հանձնաժողովի կողմից Արտադրողի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հետևյալն է. | |
էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ | |
Սույն համաձայնագրով Բաշխողը և Արտադրողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը. | |
էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ | |
Էլեկտրական էներգիայի գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը: | |
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Հավելված N 5
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐԱՀՍԿԻՉ)
ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ______________________________________ -ի (Արտադրող) սահմանազատման (առաքման) կետերն են՝
2. Առևտրային (վերահսկիչ) հաշվառքի կետերն են՝
3. Առևտրային (վերահսկիչ) հաշվիչների, չափիչ տրասնֆորմատորների տվյալներն են՝
տեղա-կայման |
Հաշվիչ |
չափիչ տրանսֆորմատոր |
Արտա-դրողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրին-վող տարածք-ներում առևտրա-յին հաշվիչ-ների և չափիչ տրանս-ֆոր-մատոր-ների ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը | ||||||||
Հոսանքի |
Լարման | ||||||||||
տեսակը, |
թույլա-տրելի |
անվա-նական |
հաջորդ պլանային ստուգա- չափման ամիսը և տարե-թիվը |
տեսակը, |
ճշտու-թյան |
տրանսֆոր- |
տեսակը, |
ճշտու-թյան |
տրանս-ֆոր-մացիայի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Համաձայնեցված է՝
ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
Հավելված N 6
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բաշխող __________________________ | |
Արտադրող _____________________________ | |
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20_ թ. մինչև ___ _______ 20_թ. | |
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ | |
Հիմքը ___________________________________ | |
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Համաձայնեցված է՝ |
|
ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
|
Հավելված N 7
«____» ______________ 20__ թ. |
________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ
_______________________________________________________________________
(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)
Հանված հաշվիչի գործարանային համարը |
ՏԻՊԸ (մակնիշը) |
ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ |
Վերջին ստուգա- չափումը |
Նոմինալ հոսանք, Ա |
Նոմինալ լարում, Վ |
Հոսանքի տրանսֆորմատոր |
Լարման տրանսֆորմատոր | |||
ԴՈՂԻՑ |
ԴՈՂԻՆ |
Գործակից |
Ճշտ․ դասը |
Գործակից |
Ճշտ․դասը | |||||
Tօt. |
Tօt. |
|||||||||
T1 |
T1 | |||||||||
T2 |
T2 | |||||||||
Տեղադրված հաշվիչի գործարանային համարը |
ՏԻՊԸ (մակնիշը) |
ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ |
Վերջին ստուգա- չափումը |
Նոմինալ հոսանք, Ա |
Նոմինալ լարում, Վ |
Հոսանքի տրանսֆորմատոր |
Լարման տրանսֆորմատոր | |||
ԴՈՂԻՑ |
ԴՈՂԻՆ |
Գործակից |
Ճշտ․ դասը |
Գործակից |
Ճշտ․ դասը | |||||
Tօt. |
Tօt. |
|||||||||
T1 |
T1 | |||||||||
T2 |
T2 |
Ծանոթագրություն ________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Համաձայնեցված է՝ |
|
ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
|
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
Հավելված N 8
ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ համաձայն Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժի Կանոնների («Կանոններ»):
2. Սույն հավելվածով կարող է սահմանվել արբիտրների ընտության կարգ։
3. Արբիտրաժի անցկացման վայրն է __________:
4. Արբիտրաժի և դրա հետ կապված ամբողջ թղթակցության և փաստաթղթերի լեզուն __________________:
5. Արբիտրաժի արդյունքում կայացված ցանկացած որոշում կամ վճիռ վերջնական է ու պարտադիր Կողմերի համար և ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:
6. Արբիտրաժի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ արբիտրների վարձատրությունը, կատարվում է հետևյալ կերպ՝ ——————————։
7. Սույն պայմանագրի 51-րդ կետով սահմանված վեճերի լուծման դեպքերում կամ արբիտրաժի ընթացքում և նախքան դրանցով որոշում կայացնելը Կողմերը շարունակում են կատարել սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
Հավելված N 9
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1․ Սույն հավելվածում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին:
2․ [ ]
ԲԱՇԽՈՂ |
ԱՐՏԱԴՐՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |