ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2018 թվականի N 1119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման 1-ին կետում «Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի» բառերը փոխարինել «հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 22-ի N 1119 -Աորոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մարտի 21-ի N 285 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի
Ա. Թանանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Վ. Լալայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Ա. Հարությունյան |
- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ |
Է. Ծառուկյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ (համաձայնությամբ) |
Մ. Մայիլյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Վ. Քարտաշյան |
- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Մ. Մարտիրոսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ |
Ա. Գալստյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության մաքսային հսկողության սարքավորումների բաժնի պետ |
Ն. Մնոյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ |
Ա. Հախումյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Բակունց |
- ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Ա. Ավետիսյան |
- «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Դ. Ավագյան |
- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Մ. Վոլկով |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Ա. Լոբանով |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայության պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Ա. Կերդուն |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժանմունքի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Պ. Երոխին |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Վ. Կոզլովսկի |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ) |
Ա. Զարբաբյան |
- «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |