ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 198-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 792 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 42 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 21.06.2016 թ-ից մինչև 06.09.2017 թ. անընդմեջ գործունեություն չի իրականացրել («Գնթունիք» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Կարեն Եղիազարյանի, 21.06.2016 թ-ի հայտարարությամբ Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացրել, ավելին՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի ֆիսկալային հաշվետվությունները, որոնք պարտադիր են ներկայացման գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 274-Ա որոշմամբ «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 792 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ 2017 թ. սեպտեմբերի 7
Ա. Ջավադյան
Երևան