ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1700-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-ին ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրամադրվում է իրացնողին, եթե վկայականում նշված սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի խմբաքանակն իրացվելու է տարբեր խմբաքանակներով և առաքումից առաջ հայտնի չէ իրացնողը կամ իրացման ենթակա քանակությունը: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով:» բառերով.
2) N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«NN 1, 2, 3 և 5 ձևերի անասնաբուժական վկայականները լրացվում են առնվազն երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է անասնաբուժական ծառայությունում:».
3) N 1 հավելվածի 19-րդ կետի երկրորդ նախադասությունը «փաստաթղթերն» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված դեպքում,» բառերով.
4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել էլեկտրոնային եղանակով անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից՝ նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով».
5) հաստատել N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1700-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |