ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2017 թվականի N 1678-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ N MESARMENIA-17/1 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել`
1) 2017 թվականի հուլիսի 10-ի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «Անտիգրադ» գիտարտադրական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար հակակարկտային հրթիռային համակարգերի մատակարարման պետական գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 2-րդ, 3-րդ և 4-րդ չափաբաժիններում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի.
2) միակողմանի լուծել 2017 թվականի հուլիսի 10-ի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «Անտիգրադ» գիտարտադրական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար հակակարկտային հրթիռային համակարգերի մատակարարման պետական գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 5-րդ չափաբաժինը.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 5-րդ չափաբաժնով նախատեսված ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 22 Երևան |