ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2018 թվականի N 1001-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 998-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում «հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 23-ի N 1001 -Աորոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 11-ի N 998 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Արշակյան | - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ավանեսյան | - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Անափիոսյան | - Կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ռ. Ռուբինյան | - Արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Բ. Տեր-Գրիգորյան | - Սփյուռքի նախարարի տեղակալ |
Հ. Գրիգորյան | - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Եսայան | - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան | - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ա. Ավակյան | - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Տ. Ճորոխյան | - «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բալդրյան | - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Գալստյան | - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |