ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 16.07.18 N 960-Ա)
24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.07.18 N 960-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`
1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով:
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. նոյեմբերի 24-ի N 1104 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ
1. Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ) |
2. Դ. Անանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
3. Ի. Ղափլանյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
4. Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
5. Կ. Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
6. Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
7. Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային անդամ) |
8. Պ. Խաչատրյան |
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
9. Վ. Վարդանյան |
- «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
10. Ա. Ստեփանյան |
- «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ) |
11. Ա. Նիկողոսյան |
- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն (համաձայնությամբ) |
12. Դ. Թադևոսյան |
- «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) |
13. Ա. Օսիկյան |
- «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) |
14. Ա. Աղաբալյան |
- «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) |
15. Մ. Եղիազարյան |
- «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) |
16. Ս. Այվազյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
17. Ի. Զարաֆյան |
- «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
18. Հ. Մովսիսյան |
- Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
19. Ա. Համբարձումյան |
- «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |