ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
22 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 25 |
քաղ. Չոլփոն Աթա |
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցի վերլուծության մասով համատեղ հետազոտական խմբի կողմից կատարված աշխատանքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 20 կարգադրությանը համապատասխան իրականացված խորհրդակցությունների արդյունքներով սահմանել, որ մինչև Կորեայի Հանրապետության հետ առկա առևտրային ռեժիմի փոփոխման մասին որոշում կայացնելը Կորեական կողմի հետ առևտրատնտեսական հարցերով համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև կնքված 2015 թվականի նոյեմբերի 27-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
