ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման մասին» արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման նպատակներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման» կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման նպատակներով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների լիազորված մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 270 որոշումը.
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 270 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 13 որոշումը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: