ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի |
թիվ 64 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության 17-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 2-րդ հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի՝ «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրվող՝ հսկողության ենթակա ապրանքների համար տրամադրվող Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: