ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2006 թվականի N 662-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Գ. Խաչատրյանի, Ա. Աղաջանյանի, Ա. Սահրադյանի, Գ. Թաթուլյանի և Կ. Հովհաննիսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թամարա Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանին, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին և «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի Շուշան Շուշանյանին:
Այդ կապակցությամբ «Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ», «Ա. Աղաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը` «Թ. Գևորգյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ», «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը` «Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ», «Կ. Հովհաննիսյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի» բառերը` «Շ. Շուշանյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի», «Գ. Թաթուլյան - «Համահայկական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ» բառերը` «Բ. Սարգսյան - Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|