«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 611-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. մայիսի 27 |
Հավելված |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգը սահմանում է ապահովագրական գործակալի (այսուհետ` գործակալ) համապատասխանության չափանիշները և որակավորման անհրաժեշտությունը, նրա լիազորությունները, նրան վերապահված գործառնությունները և առանձնահատկությունները, գործունեության շրջանակները, գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման և նրա կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգն ու ժամկետները:
2. Գործակալն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
3. Ապահովագրողի կողմից հաստատված գործակալի գործունեության կանոնակարգը սույն կանոնակարգի կետերից բացի կարող է պարունակել նաև «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:
4. Գործակալի համապատասխանության չափանիշները և մասնագիտական որակավորման կարգը սահմանվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով:
II. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Գործակալն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառնություններն իրականացնելիս պետք է՝
ա) հնարավոր և փաստացի ապահովադիրների նկատմամբ ցուցաբերի ազնվություն և արդարացի վերաբերմունք,
բ) ապահովագրության պայմանագրին (վկայագրին) առնչվող բոլոր փաստերին վերաբերող (այդ թվում` այլ անուղղակի աղբյուրներից ստացված) ամբողջական տեղեկատվությունը տրամադրի ապահովագրողին,
գ) ծանուցի հնարավոր և փաստացի ապահովադիրներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ապահովագրության պայմանագրից (վկայագրից) բխող կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
դ) ապահովագրության պայմանագրի (վկայագրի) կնքման ժամանակ պահպանի դրանց կնքման կամավորության սկզբունքը, ինչպես նաև ապահովագրողի կողմից սահմանված ապահովագրության պայմանագրի (վկայագրի) պայմանները և դրանց կիրառման համար սահմանված ցուցումները,
ե) իր գործունեությունը ծավալի ապահովագրողի կողմից նախատեսված վայրերում և սահմանված ժամկետներում, եթե այդպիսիք նախատեսել է ապահովագրողը,
զ) պահպանի ապահովագրության վկայագիրն ապահովադրին հանձնելու, ապահովագրավճարները գանձելու և դրանք ձևակերպելու, ինչպես նաև հավաքագրված ապահովագրավճարներն ապահովագրողին հանձնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ապահովագրողի կողմից սահմանված կարգն ու ժամկետները,
է) ապահովագրողին ապահովագրության վկայագրերի շարժի վերաբերյալ ներկայացնի շաբաթական հաշվետվություն, եթե ավելի վաղ ժամկետ նախատեսված չէ ապահովագրողի և գործակալի միջև կնքված պայմանագրով,
ը) հնարավոր և փաստացի ապահովադիրներին հայտնի ապահովագրողի անունը, տեղեկացնի ապահովագրության պայմանագրի (վկայագրի) պայմանների, ինչպես նաև ընդհանուր և կոնկրետ բացառությունների մասին,
թ) պահպանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովադրի (ապահովագրված անձի և շահառուի) գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ բացառությամբ ապահովագրողի,
ժ) իր մոտ ունենա և, անկախ հնարավոր ու փաստացի ապահովադիրների պահանջից՝ ցույց տա ապահովագրողի գործակալ լինելու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
6. Ապահովագրողի մոտ գործակալ հանդիսացող անձը չի կարող պայմանագիր (գործակալ աշխատելու) կնքել այլ ապահովագրողի հետ:
7. Նախքան գործակալի հետ պայմանագիր կնքելը՝ ապահովագրողն իր կողմից սահմանված չափանիշներով կարող է իրականացնել տվյալ աշխատանքին գործակալի համապատասխանության ստուգում:
8. Գործակալի և ապահովագրողի միջև կնքվում է գործակալի պարտավորությունների և լիազորությունների շրջանակը կանոնակարգող գրավոր աշխատանքային պայմանագիր, որը պետք է ներառի`
ա) գործակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, գրանցման հասցեն (բնակության վայրը), որակավորման վկայականի համարը և կապի միջոցները,
բ) վարձատրության պայմանները,
գ) գործակալին տրված լիազորությունները,
դ) սույն կանոնակարգով սահմանված գործակալի պարտականությունները և գործունեության շրջանակները,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
9. Ապահովագրողը պատասխանատվություն է կրում իր կողմից լիազորված գործակալների իրականացրած բոլոր ապահովագրական գործառնությունների համար՝ իր և գործակալի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:
10. Գործակալին արգելվում է հնարավոր և փաստացի ապահովադիրներին հայտնել սխալ, կեղծ, ինչպես նաև կողմնակալ կարծիք կամ դիրքորոշում այլ ապահովագրողների մասին:
11. Գործակալն օրենքով սահմանված կարգով նյութական պատասխանատվություն է կրում իր գործունեության համար, այդ թվում` նաև ապահովադիրներին հասցված վնասների համար, եթե դրանք առաջացել են իր կողմից թույլ տրված անփութության կամ փաստերի աղավաղման կամ այլ խախտումների պատճառով:
III. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
12. Գործակալի գործունեության շրջանակներն են`
ա) ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների գովազդումը,
բ) ապահովագրական շուկայի ուսումնասիրումը և ապահովագրական վկայագրի գնորդին ընտրելը,
գ) ապահովագրության պայմանագրի (վկայագրի) կնքման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը` անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում փոփոխելով պայմանագրի պայմանները՝ ապահովագրողի կողմից սահմանված փոփոխման ենթակա պայմանների շրջանակներում:
13. Գործակալն ապահովագրողի կողմից կարող է լիազորվել հետևյալ գործառույթներն իրականացնելու համար՝
ա) ապահովագրության պայմանագրի սպասարկում (ապահովագրության օբյեկտի պարբերաբար ստուգայցեր, ապահովագրավճարների գանձումների կատարում, մասնակցություն վնասի գնահատման աշխատանքներին և այլ համանման գործառույթներ).
բ) ապահովադիրներից ապահովագրավճարների գանձում՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ապահովագրողի կողմից հաստատված ապահովագրավճարի գանձման հաշվարկը և այլն:
IV. ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ՉՎԱՃԱՌՎԱԾ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՄՈՏ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
14. Գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման կարգը սահմանվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:15. Գործակալին արգելվում է կանխիկի հետ կապված գործառնությունների իրականացման իր պարտականությունների կատարումը փոխանցել այլ անձանց՝ առանց ապահովագրողի գործադիր տնօրենի կամ նրան փոխարինող անձի գրավոր կարգադրության:
16. Գործակալը պարտավոր է ապահովադիրներից հավաքագրված ապահովագրավճարները մուտքագրել ապահովագրողի դրամարկղ կամ բանկային հաշիվ՝ ապահովագրողի կողմից սահմանված կարգով և ժամկետներում` սակայն չխախտելով «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի պահանջները:
17. Գործակալի կողմից հավաքագրված ապահովագրավճարները միտումնավոր թերի ներկայացնելը հանգեցնում է վերջինիս նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2006, N 987-Ն | 12.08.2006, N 611-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|