ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 սեպտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 219-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻՆՉԵՎ 70 000 ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով և հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ըստ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների այբբենական հերթականության, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվում են հերթական համարներ։
2. Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում տրամադրված հերթական համարները չեն փոփոխվում։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2021 թվական: