ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-73-Ն-19
2021 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ ՆՀ-216-Ա, օգոստոսի 17-ի թիվ ՆՀ-233-Ա, թիվ ՆՀ-234-Ա և թիվ ՆՀ-235-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 35-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Գոռ Գագիկի» բառերը փոխարինել «Վարդանյան Ալֆրեդ Մաքսիմի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 43-րդ կետի «Մասնագիտացում» սյունակը «գործեր» բառից հետո լրացնել «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Վարդանյան Ալֆրեդ Մաքսիմի» բառերը,
4) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Կուրեխյան Արման Աշոտի» բառերը,
5) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Գրիգորյան Սամվել Լևոնի» բառերը,
6) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակը 16-րդ կետից հետո լրացնել 17-19-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
7) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 16 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 19 դատավոր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2021 թ. սեպտեմբերի 13 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական: