ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 165-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման հավելվածի հատված 1-ում «Այլ եկամուտներ» տողում 49 խումբ 01 ենթախումբ դասակարգմամբ բացված եկամտային տողի՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում տողը նախատեսել 167 010 031 (մեկ հարյուր վաթսունյոթ միլիոն տասը հազար երեսունմեկ) ՀՀ դրամի չափով: Փաստացի հատկացման 109 172 231 (մեկ հարյուր ինը միլիոն հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամը բաշխել 4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտի սուբվենցիոն ծրագրին՝ կատարված կապիտալ ծախսերի գծով 91 259 945 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասունհինգ) դրամ գումարի չափով վճարում կատարելու նպատակով, 1.1.1.51 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծրագրին՝ 1 299 600 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր) դրամով համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, 9.1.1.51 Նախադպրոցական կրթություն ծրագրին՝ թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի պատերի և հիմքերի ամրացման համար 16 612 686 (տասնվեց միլիոն վեց հարյուր տասներկու հազար վեց հարյուր ութսունվեց) դրամ գումարով վճարում կատարելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
10 հոկտեմբերի 2024 թ. ք. Հրազդան |
Հավելված Հրազդան համայնքի ավագանու2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 165-Ն որոշման |
Հրազդան համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2024 թվական: