ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2059-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1404-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի «Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1404-Ա որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետում «ընկերության պետական գրանցումից հետո 12-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |