ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 825-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 825-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արաքսիա Սվաջյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Արման Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Զարուհի Մաթևոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
Լուսինե Գրիգորյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ | |
Արմենուհի Պողոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հայկ Մինասյան | - «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ (համաձայնությամբ) | |
Վադիմ Ուզունյան | - ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ (համաձայնությամբ) | |
Վարդան Ուռուտյան | - «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ագրիքեմփ» ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի ղեկավար (համաձայնությամբ) | |
Աստղիկ Հովեյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության բիզնեսի զարգացման խորհրդատու (համաձայնությամբ) | |
Հարություն Պողոսյան | - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գուրգեն Եղիազարյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
Աղավարդ Խաչատրյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
Սերյոժա Երիցյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ | |
Վիկտոր Աբրահամյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
Նունե Սիմոնյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարիամ Դանիելյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող | |
Արմեն Սոլոմոնյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ | |
Էդիտա Քասինյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող | |
Եսթեր Սահակյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող | |
Մարտիկ Ղազարյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող |
(հավելվածը փոփ. 04.10.24 N 896-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |