ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2020 թվականի N 37-Ա
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,748,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունվարի 31-ի N 37-Ա որոշման |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ՀԱՄԱԼԻՐ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակները |
• Երեխաների զարգացման խնդիրների վաղ բացահայտման, վաղ միջամտության նպատակով վերականգնողական ծառայությունների զարգացում • Էպիլեպսիայով հիվանդ երեխաների բարձրորակ ծառայությունների կազմակերպում, դեղորայքով ապահովում, էպիլեպսիայի վիրահատական բուժման ներդրման և զարգացման ապահովում • Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդի փոխպատվաստման բուժօգնության նոր ծառայությունների ներդրում, զարգացում • Երիկամի փոխպատվաստման ծրագրի ընդլայնում • Նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման ու բուժման կոնսերվատիվ և վիրաբուժական նոր մեթոդների ներդրման ու զարգացման ծրագրերի աջակցություն • Հիվանդանոցային և ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդների բժշկական սպասարկման բարելավում • Բուժական, ախտորոշիչ և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում Արաբկիր Բժշկական համալիրում և մարզային վերականգնողական մասնաճյուղերում • Արաբկիր Բժշկական համալիրում և մարզային վերականգնողական կենտրոններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ժամանակակից, բարձրորակ բժշկական սպասարկման ապահովում • Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, պարագաներով և դեղորայքով անվճար ապահովում • Զարգացման հապաղում, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների բժշկական ծառայությունների և հանգստի կազմակերպման նպատակով Ապարանի Ջրամբար համայնքի Ամառային առողջարանային կենտրոնի հզորացում • Վերակառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացում, անհրաժեշտ կահույքի, պարագաների, բժշկական սարքավորումների, պարագաների ձեռքբերում և հատկացում Արաբկիր Բժշկական համալիրին, Երևան քաղաքում և մարզերում ստեղծված վերականգնողական կենտրոններին • Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր և պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, վերականգնողական բուժօգնության սարքեր, պարագաներ) ներմուծում և անհատույց հատկացում Արաբկիր Բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական հաստատություններին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործները |
Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում հիվանդ երեխաների համար (ՍԵՄՌԱՊլյուս հիմնադրամ), Նեֆրոլոգիա -Հայաստան-Ֆլանդրիա (ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա), «Օգնենք Հայաստանին հիմնադրամ» Շվեյցարիա/Շաֆհաուզեն, Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան բարեգործական հիմնադրամ (ԿԱԶԱ հիմնադրամ), Էլեոնորեն հիմնադրամ -Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց (Շվեյցարիա), Հայաստան Արցախ Հիմնադրամ (ԱՄՆ), «Ամերիկյան օգնություն» հասարակական բարեգործական կազմակերպություն («Ամերիքեըրս» ԱՄՆ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (UNFPA), Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամ, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամ, Ալֆրեդ Բագջյան (Շվեյցարիա), «Թող որ աշխարհը լսի» հիմնադրամ, Շվեյցարիա (Hear the world foundation), Գերմանիայի հայ բժիշկների միություն, Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ), Ռոու հիմնադրամ (ԱՄՆ), Կավուկչյան ընտանիք (ԱՄՆ), այլ կազմակերպություններ և անհատներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղ. Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,748,800,000 դրամ (ներառյալ՝ կազմակերպական ծախսերի համար նախատեսված գումարը) |
7. |
Բարեգործություն ստացողները |
Բնածին և ձեռքբերովի հիվանդություններ ունեցող երեխաներ և դեռահասներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, զարգացման խնդիրներ ունեցող մանկուց հաշմանդամ երեխաներ, երկարատև, շարունակական բուժում պահանջող հիվանդություններ ունեցող դեռահասներ և երիտասարդներ, Հիմնադրամի կողմից Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ստեղծված 8 վերականգնողական կենտրոններում և Երևան քաղաքի թիվ 9 մանկական պոլիկլինիկայի վերականգնողական ծառայությունում անվճար բուժօգնություն ստացող տարեկան 1950 հատուկ կարիքներով երեխաներ։ Բացի դրանից յուրաքանչյուր տարի քրոնիկ հիվանդություններ և զարգացման խնդիրներ ունեցող 120 երեխա առողջարանային բուժում է ստանում և հանգստանում Ապարանի Ջրամբար համայնքի ամառային առողջարանային կենտրոնում, որի հզորացումից հետո կընդգրկվի ևս 90 երեխա (ամեն տարի հիմնադրամը ապահովում է լրացուցիչ 10-15 երեխայի առողջարանային բուժում)։ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական էպիլեպտոլոգիայի դիսպանսերում հսկվում և անհրաժեշտ դեղորայք են ստանում շուրջ 3500 երեխա, մանկական սուրդոլոգիական ծառայությունում 1240 երեխա, իսկ գաստրոէնտերոլոգիայի դիսպանսերում, որը միակն է, 22 երեխա (5 ամսականից մինչև 18 տ) տառապում է լյարդի ցիրոզով, որոնց պրոգրեսիվ ընթացքի պատճառով վերջնական բուժումը ցուցվում է լյարդի փոխպատվաստումը։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10 հունվարի 2020 թ. - 31 դեկտեմբերի 2024 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
• Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխաների համար հիմնադրամի կողմից ստեղծված՝ Ապարանի Ջրամբարի համայնքում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի հզորության ավելացման նպատակով երկու նոր մասնաշենքի կառուցում, կահավորում, գոյություն ունեցող մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների իրականացում, երեխաների կացության ապահովում 600,000,000 դրամ - Շինարարական և վերանորոգման աշխատանքներ - 468,500,000 դրամ - Կահավորում, վերականգնողական պարագաներով, խաղերով հագեցում - 100,000,000 դրամ - Երեխաների կացության ծախսեր -31,500,000 դրամ • Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բաժանմունքներում և վերականգնողական կենտրոններում վերանորոգման աշխատանքների իրականացում 2020 ապրիլ - 2024 դեկտեմբեր 150,000,000 դրամ • Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ծառայությունների հզորացման նպատակով կահույքի, բժշկական սարքերի, պարագաների ձեռքբերում և անհատույց հատկացում 2020 հունվար - 2024 դեկտեմբեր 500,000,000 դրամ • Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր, պարագաներ, խնամքի պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, զարգացման խաղեր, վերականգնողական պարագաներ) ներմուծում և անհատույց հատկացում Արաբկիր Բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական, սոցիալական, կրթական հաստատություններին • Դեղորայք /էպիլեպսիայի, լյարդի փոխպատվաստման, երիկամի փոխպատվաստման, հեմոդիալիզի և այլ/ - 956,176,539 դրամ • Բժշկական սարքեր - 1,116,588,374 դրամ • Բժշկական պարագաներ - 312,662,705 դրամ • Հիվանդանոցային կահույք, սպիտակեղեն - 100,000,000 դրամ • Ախտորոշիչներ (տակրոլիմուս, ֆենիլ կետոնուրիա, շնչական) - 111,238,193 դրամ • Լսողական սարքեր, պարագաներ - 103,334,189 դրամ • Այլ /շտապ օգնության մեքենա, զարգացման խաղեր, վերելակներ/- 500,000,000 դրամ - Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, դեղորայքով, պարագաներով անվճար ապահովում՝ տեղում ձեռք բերելով այդ ապրանքները և անհատույց հատկացնելով (լսողական սարքեր, օրթեզներ, քայլակներ, հենակներ, հաշմանդամի սայլակներ և այլն)։ 30,000,000 դրամ - Կազմակերպական ծախսեր՝ 268,800,000 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 49,104,222 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 45,127,654 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 37,668,318 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 42,473,086 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
• Շինարարական և վերանորոգման աշխատանքներ (ամառային առողջարանային կենտրոնի նոր մասնաշենքերի կառուցում, Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ բաժանմունքների, վերականգնողական մասնաճյուղերի վերանորոգման աշխատանքներ) - 618,500,000 դրամ • Անհրաժեշտ կահույքի, սարքավորումների ձեռքբերում ամառային առողջարանային կենտրոնի և գոյություն ունեցող այլ ծառայությունների համար - 600,000,000 դրամ • Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխաների կացության ապահովում Ապարանի Ջրամբարի համայնքում գտնվող ամառային առողջարանային կենտրոնում - 31,500,000 դրամ • Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր, պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, զարգացման խաղեր, վերականգնողական պարագաներ) ներմուծում և անհատույց հատկացում Արաբկիր Բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական հաստատություններին - 3,200,000,000 դրամ • Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, պարագաներով և դեղորայքով անվճար ապահովում՝ տեղում ձեռք բերելով այդ ապրանքները և անհատույց հատկացնելով - 30,000,000 դրամ • Կազմակերպական ծախսեր՝ 174,373,280 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 49,104,222 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 45,127,654 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 37,668,318 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 42,473,086 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված բյուջեի 6 %-ի չափով (268,800,000 դրամ) գրասենյակային ծախսեր, աշխատողների աշխատավարձ, գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր (վառելիք, քսայուղեր և այլն), կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն 2020 թ. - 49,595,000 դրամ • աշխատողների աշխատավարձ - 16,000,000 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 10,000,000 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 8,500,000 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,095,000 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,000,000 դրամ 2021 թ. - 53,710,000 դրամ • աշխատողների աշխատավարձ - 17,327,553 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 12,079,597 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 8,755,000 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,307,850 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,240,000 դրամ 2022 թ. - 57,910,000 դրամ • աշխատողների աշխատավարձ - 18,765,740 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 14,112,325 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 9,017,650 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,527,085 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,487,200 դրամ 2023 թ. - 51,695,000 դրամ • աշխատողների աշխատավարձ - 20,323,297 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 5,588,810 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 9,288,179 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,752,898 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,741,816 դրամ 2024 թ. - 55,890,000 դրամ • աշխատողների աշխատավարձ - 22,010,130 դրամ • վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 7,323,490 դրամ • տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր - 9,566,825 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,985,485 դրամ • արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 9,004,070 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է հիմնադրամը ֆինանսավորող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդատվական հանձնաժողովին հաշվետվությունների ներկայացման միջոցով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |