ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-6-Ի ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգի 86 հոդվածի 2-րդ մասից, հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի մայիսի 4-6-ի նիստերի հետևյալ օրակարգը.
Ազատ գների և սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և դատարանակազմության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
իրավական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին (երկրորդ ընթերցում)
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Հողի սեփականաշնորհման և գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային
և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք սահմանադրական դատարանի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
անկախ պետականության հաստատման և ազգային
քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)
Տեղական ինքնակառավարման օրենքի հիմնադրույթների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական
ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով)
Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքների մասին
(Գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում
սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն
ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին (քաղաքական քննարկում)
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք հասարակական կազմակերպությունների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
անկախ պետականության հաստատման և ազգային
քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային ապահովության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության
և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք ազգային արխիվային ֆոնդի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք ռադիոյի և հեռուստատեսության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք պատգամավորի կարգավիճակի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին և Հայաստանի Հանրապետության նախագահի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին
(Ռ. Հ. Թորոսյան, Խ. Մ. Հարությունյան)
Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)
Բնակարանների սեփականաշնորհման հիմնադրույթների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» և «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
իրավական հարցերի մշտական հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի ընտրություններ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարի ընտրություններ
«Պատգամավորի ետկանչի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի օրակարգում մտցնելու վերաբերյալ Սահմանադրական իրավունք միության օրենսդրական նախաձեռնության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն)
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|