ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1582-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) սույն որոշման հավելվածում ներառված շինարարական աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերով (համաձայնագրերով) (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուի նկատմամբ հաշվարկված (հաշվարկվող) տույժերի (այսուհետ՝ տույժեր) համար պայմանագրով սահմանել հետևյալ պայմանները՝
1) տույժերը պակասեցվում են կատարողականների դիմաց կապալառուին վճարվող գումարներից՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետի պահպանման դեպքում պահված տույժերը վճարվում են կապալառուին։ Կապալառուի կողմից սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետը չպահպանվելու դեպքում պահված տույժի գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես կատարողականների դիմաց վճարված գումարներից հաշվանցված միջոցներ.
2) տույժերը չեն պակասեցվում կատարողականների դիմաց կապալառուին վճարվող գումարներից, եթե կապալառուն ներկայացնում է այդ գումարի չափով բանկային երաշխիք: Բանկային երաշխիքը պետք է լինի անհետկանչելի և ուժի մեջ լինի սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված երեսուն աշխատանքային օր:
2. Սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերի համար պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ամբողջ ծավալի ավարտ է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի կողմից ավարտված շինարարական աշխատանքներն ընդունելու մասին ակտի հաստատումը կամ շինարարական աշխատանքների փաստացի ավարտը հավաստելու վերաբերյալ կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացության տրամադրումը:
(2-րդ կետը խմբ. 19.12.24 N 2030-Ա)
3. Կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի կնքման գործընթացի իրականացումը:
4. Սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հուլիսի 10-ից հետո կոմիտեի կողմից ընդունված կատարողականներից պահված տույժերին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1582-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ
NN ը/կ |
Պայմանագրի համարը և ամսաթիվը |
Կապալառուի / կատարողի անվանումը |
Շինարարական օբյեկտի |
Աշխատանքների կատարման ժամկետները | ||
ՀՀ մարզը |
անվանումը |
մեկնարկ |
իրատեսական վերջնաժամկետ* |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/2 23.11.2022 |
ԱԳԱԹ-777 ՍՊԸ |
Արագածոտն |
Ալագյազ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
01-12-22 | 01-09-25 |
2. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-22/11 02.03.2023 |
ԱԳԱԹ-777 ՍՊԸ |
Կոտայք |
Հրազդան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզ |
01-04-23 |
31-08-25 |
3. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/1 15.06.2023 |
Աշկար ՍՊԸ |
Կոտայք |
Չարենցավանի բժշկական կենտրոն |
20-11-23 |
01-11-24 |
4. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 20.04.2021 |
Արարատշին ՍՊԸ |
Վայոց ձոր |
Գոմքի միջնակարգ դպրոց |
04-10-21 |
20-10-24 |
5. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 15.09.2020 |
ԱՐՍԵՎ ՍՊԸ |
Գեղարքունիք |
Լեռնահովիտի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց |
03-11-20 |
25-08-25 |
6. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/6 30.06.2023 |
Բիլդր Քնսթրաքշն ՍՊԸ |
Արարատ |
Արտաշատի բժշկական կենտրոն |
14-07-23 |
25-02-25 |
7. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-22/12 03.03.2023 |
Գեպոտանիք ՍՊԸ |
Արարատ |
Արալեզ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
16-03-23 |
20-10-24 |
8. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/29 12.02.2024 |
Գեվտանիք ՍՊԸ |
Լոռի |
Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցում |
06-03-24 |
25-05-25 |
9. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 18.08.2020 |
Գրիգորյան Շին ՍՊԸ |
Արագածոտն |
Գառնահովիտի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
30-07-25 |
10. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2 07.08.2020 |
Գրիգորյան Շին ՍՊԸ |
Արագածոտն |
Լուսակնի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
31-01-25 |
11. |
ԲՄԱՇՁԲ-20/5-1 25.08.2020 |
Գրիգորյան Շին ՍՊԸ |
Գեղարքունիք |
Շատջրեքի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
01-07-25 |
12. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/15 13․10․2023 |
Թիվ 1 Շինվարչություն ԲԲԸ |
Արմավիր |
Նորավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզ |
18-10-23 |
25-06-25 |
13. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/1-2 15.04.2021 |
Ինտերեվրոս-Արգոս ՍՊԸ |
Շիրակ |
Կապսի միջնակարգ դպրոց |
13-10-21 |
20-10-24 |
14. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9- 3 20.07.2021 |
Ինտերեվրոս-Արգոս ՍՊԸ |
Տավուշ |
Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց |
22-09-21 |
20-10-24 |
15. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/18 04.04.2022 |
Լայն Ափ ՍՊԸ |
Արմավիր |
Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճ |
28-10-22 |
20-10-24 |
16. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/13 26.11.2020 |
Կանժիլստրոյ ՍՊԸ |
Տավուշ |
Դովեղի միջնակարգ դպրոց |
27-12-22 |
01-08-25 |
17. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-22/13 13.03.2023 |
Կիր-Քար ՍՊԸ |
Արմավիր |
Գետաշեն համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
29-09-23 |
30-06-25 |
18. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/9 24.07.2023 |
Կիր-Քար ՍՊԸ |
Տավուշ |
Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
06-09-23 |
28-02-25 |
19. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 28.09.2020 |
Հիդրո ՍՊԸ |
Սյունիք |
Վաղատինի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
20-10-24 |
20. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/8 04․11․2022 |
ՆիկԴավ Գրուպ ԲԲԸ |
Գեղարքունիք |
Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզ |
09-11-22 |
25-12-24 |
21. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/6 02․11․2022 |
Շին ՍՊԸ |
Արմավիր |
Այգեվան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
09-11-22 |
20-10-24 |
22. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10- 2 15.09.2020 |
Վանի ՍՊԸ |
Սյունիք |
Դարբասի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
30-04-25 |
23. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10- 2 15.09.2020 |
Վանի ՍՊԸ |
Շիրակ |
Բերդաշենի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
25-08-25 |
24. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/7 21.10.2020 |
Վանի ՍՊԸ |
Արագածոտն |
Ծաղկահովիտի առողջության կենտրոն |
01-07-21 |
30-04-25 |
25. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10- 2 15.09.2020 |
Վանի ՍՊԸ |
Վայոց ձոր |
Եղեգիսի միջնակարգ դպրոց |
03-11-20 |
20-10-24 |
26. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/9 03.11.2022 |
Վանի ՍՊԸ |
Լոռի |
Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
09-11-22 |
25-12-24 |
27. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/8 12.07.2023 |
Վանի ՍՊԸ |
Արմավիր |
Լենուղի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ |
17-07-23 |
20-04-25 |
28. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/2 18.09.2023 |
Վանի ՍՊԸ |
Լոռի |
Գոգարան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզ |
21-11-23 |
01-09-25 |
29. |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-21/3 11.10.2021 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Գեղարքունիք |
Ջիլի միջնակարգ դպրոց |
12-10-21 |
25-12-24 |
30. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/1-1 15.04.2021 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Շիրակ |
Արեգնադեմի միջնակարգ դպրոց |
07-10-21 |
25-12-24 |
31. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/16 17.02.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Գեղարքունիք |
Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճ |
28-04-22 |
20-12-24 |
32. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/16 17.02.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Գեղարքունիք |
Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճ |
28-04-22 |
20-10-24 |
33. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17 07.03.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Լոռի |
Վանաձորի Խ. Աբովյանի անվան N 9 հիմնական դպրոցի մարզադահլիճ |
02-06-22 |
25-12-24 |
34. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17 07.03.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Լոռի |
Ալավերդու N 12 հիմնական դպրոցի մարզադահլիճ |
14-11-22 |
20-03-25 |
35. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/12 08.06.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Լոռի |
Տաշիրի բժշկական կենտրոն |
07-10-22 |
20-12-25 |
36. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 01.04.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Երևան |
Երևանի Վ. Թեքեյանի անվան N 92 հիմնական դպրոցի մարզադահլիճ |
26-10-22 |
25-03-25 |
37. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 01.04.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Երևան |
Երևանի N 37 հիմնական դպրոցի մարզադահլիճ |
26-10-22 |
25-12-24 |
38. |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/16 17.02.2022 |
Տ-Քնսթրաքշն ՓԲԸ |
Գեղարքունիք |
Վ. Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճ |
01-11-22 |
20-10-24 |
_______________________
*) Սույն ցանկում նշված իրատեսական վերջնաժամկետ է համարվում որոշման 2-րդ կետում նշված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի կողմից ավարտված շինարարական աշխատանքներն ընդունելու մասին ակտի հաստատման կամ շինարարական աշխատանքների փաստացի ավարտը հավաստելու վերաբերյալ կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման տրամադրած գրավոր եզրակացությամբ նշված օրը:
(հավելվածը խմբ. 19.12.24 N 2030-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |