ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2472-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Վարդան Թովմասյան Շավարշի» Ա/Ձ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15.05.2024 թվականին կնքված «ԵՔ–ԳՀԱՇՁԲ-24/73-1» ծածկագրով գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) N1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի հ.7 շենքի 2-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքները (այսուհետ՝ աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:»:
«Վարդան Թովմասյան Շավարշի» Ա/Ձ-ի տնօրեն Վ. Թովմասյանը 21.06.2024 թվականին՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին ուղղված գրությամբ, հայտնել է, որ չի ցանկանում կատարել 15.05.2024 թվականին կնքված հ. «ԵՔ–ԳՀԱՇՁԲ-24/73-1» ծածկագրով գնման պայմանագրով սահմանված պարտավորությունները:
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում՝ սույն թվականի հունիսի 28-ին և պայմանագիրը հունիսի 29-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Վարդան Թովմասյան Շավարշի» Ա/Ձ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |