ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի N 379-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 388,202,891 դրամ արժողությամբ «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.11.2020 N 680-Ա, 03.02.21 N 78-Ա)
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01503291) 2019 թվականի ապրիլի 11-ին կնքված N ՆՊ 001 - ՍԼ 19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, հեղինակային հսկողության և վերանախագծման աշխատանքների իրականացում՝ 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 03.09.19 N 565-Ա)
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 11-ի N 379-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
(վերնագիրը խմբ. 05.11.20 N 680-Ա, 03.02.21 N 78-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն | |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից | |
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ) | |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153: | |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական | |
6. |
Ծրագրի բյուջեն |
388,202,891 ՀՀ դրամ | |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները | |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչև 2021 թ. հունիսի 30-ը: | |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ, ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը: | |
Ծրագրի շրջանակներում 2020-2021 թ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը: | |||
Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2021 թ. հունիսի 30-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 388,202,891 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով. | |||
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Էսքիզային նախագծի մշակում և վերջինիս հաստատում |
1,250,000 | |
Նախագծային աշխատանքներ և նախագծի փորձաքննություն, այդ թվում՝ գնային առաջարկի փաստաթղթերի պատրաստում |
6,000,000 | ||
Հեղինակային հսկողություն |
1,750,000 | ||
Վերանախագծային աշխատանքներ |
2,000,000 | ||
Կահույքի պատրաստման աշխատանքներ |
4,983,333 | ||
Շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, շինարարական նյութերի ներմուծում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ և այլն |
372,219,558 | ||
Ընդամենը |
388,202,891 | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից` | |
Կնքվելու են պայմանագրեր էսքիզային նախագծի մշակման և վերջինիս հաստատման համար |
1,250,000 | ||
Կնքվելու են պայմանագրեր նախագծային աշխատանքների և նախագծի փորձաքննության պատրաստման համար |
6,000,000 | ||
Կնքվելու է պայմանագիր հեղինակային հսկողություն իրականացնելու համար |
1,750,000 | ||
Վերանախագծային աշխատանքներ |
2,000,000 | ||
Կահույքի պատրաստման աշխատանքներ |
4,983,333 | ||
Շինարարական նյութերի ձեռքբերում |
32,006,030 | ||
Վերելակի ձեռքբերում / ներմուծում |
10,306,538 | ||
Կնքվելու են պայմանագրեր շինարարական աշխատանքների կազմակերպման համար, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ, ինչպես նաև նախատեսվում է շինարարական նյութերի ներմուծում |
329,906,990 | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախեր չեն նախատեսվում։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: | |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/ հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
(հավելվածը խմբ. 05.11.20 N 680-Ա, 03.02.21 N 78-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2021, N 268-Ա | 01.04.2021, N 379-Ա | |
03.02.2021, N 78-Ա | 04.02.2021, N 379-Ա | |
05.11.2020, N 680-Ա | 06.11.2020, N 379-Ա | |
03.09.2019, N 565-Ա | 04.09.2019, N 379-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|