ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2021 թվականի N 888-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 886-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին» N 886-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ամբողջ տեքստում «հունիսի 2-ին» բառերը փոխարինել «հունիսի 3-ին» բառերով.
2) որոշման 3-րդ կետով հաստատված՝ «2021 թվականի հունիսի 2-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծում և վերնագրում «հունիսի 2-ին» բառերը փոխարինել «հունիսի 3-ին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |