ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
1. Բազմաբնակարան շենքեր
միավոր |
Տողի համարը |
Ընդա-մենը |
այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի` |
Տանիքի ձևը | ||||||
քարից |
երկաթբետոնից |
այլ |
թեք |
հարթ | |||||
ընդա-մենը |
այդ թվում` | ||||||||
պանելային |
մոնոլիտ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
101 |
Շենքերի քանակը, ընդամենը |
||||||||
101.1 |
այդ թվում` |
||||||||
101.2 |
երկու հարկանի |
||||||||
101.3 |
երեք հարկանի |
||||||||
101.4 |
չորս հարկանի |
||||||||
101.5 |
հինգ հարկանի |
||||||||
101.6 |
վեցից-ութ հարկանի |
||||||||
101.7 |
ինը և ավելի հարկանի |
2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Տողի համարը |
Քանակը, միավոր |
Ընդհանուր մակերեսը, քառ.մետր | ||
տարեսկզբին |
տարեվերջին | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
201 |
Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը |
|||
201.1 |
այդ թվում ըստ սենյակների քանակի` |
|||
201.2 |
երկու սենյականոց |
|||
201.3 |
երեք սենյականոց |
|||
201.4 |
չորս սենյականոց |
|||
201.5 |
հինգ սենյականոց |
|||
201.6 |
վեց և ավելի սենյականոց |
3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
Տողի համարը |
Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր | |
1 |
2 |
3 |
301 |
Ընդամենը |
|
301.1 |
այդ թվում` հանձնվել են շահագործման |
|
301.2 |
1951-1970թթ. |
|
301.3 |
1971-1980թթ. |
|
301.4 |
1981-1990թթ. |
|
301.5 |
1991-2000թթ. |
|
301.6 |
2001-2010թթ. |
|
301.7 |
2011թ. հետո |
4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր
Տողի համարը |
Ընդամենը, միավոր | |
1 |
2 |
3 |
401 |
Վերելակով շենքերի քանակը |
|
402 |
Վերելակով շենքերի մուտքերի քանակը |
|
403 |
Վերելակների քանակը |
5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
Տողի համարը |
Բնակարանների քանակը |
Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
1 |
2 |
3 |
501 |
Մինչև 5 |
|
502 |
6 - 20 |
|
503 |
21- 40 |
|
504 |
41 և ավելի |
6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում
Տողի համարը |
Ընդամենը | |
1 |
2 |
3 |
601 |
Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
|
602 |
Վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ |
|
602.1 |
այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք |
|
602.2 |
ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր |
|
602.3 |
ջերմատակարարման ներքին ցանցեր |
|
602.4 |
վերելակներ |
|
602.5 |
մուտքեր |
|
602.6 |
այլ |
7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
հազ. դրամ |
Տողի համարը |
Ընդամենը | |
1 |
2 |
3 |
701 |
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին |
|
702 |
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին |
|
703 |
Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (703.1+703.2+703.3) |
|
703.1 |
այդ թվում` |
|
703.2 |
շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի |
|
703.3 |
այլ եկամուտներ |
|
704 |
Շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումներ |
|
705 |
Ծախսեր, ընդամենը (705.1+705.2+705.3+705.4+705.5+705.6) |
|
705.1 |
այդ թվում` |
|
705.1.1 |
որից`ընթացիկ նորոգման համար |
|
705.2 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
|
705.3 |
գործուղման ծախսեր |
|
705.4 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
|
705.5 |
կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և |
|
705.6 |
այլ ծախսեր |
|
706 |
Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը |
|
706.1 |
որից` հաշվետու տարում |
Ղեկավար ՝ |
______________ |
______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
______________ |
______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______20___թ. |
Հավելված 2 |
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
6. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:
7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:
8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
9. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
10. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 3) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 4), տարեվերջին (սյունակ 5), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ
13. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.7 տողերի հանրագումարին:
V. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
14. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):
VI. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ
15. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
VII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
16. Տող 601-ում արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 602-ում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 602-ը հավասար է 602.1-ից 602.6 տողերի հանրագումարին:
VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
17. Տող 701-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմիների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 702 տողում` տարեվերջին:
18. Տող 703-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 703-ը հավասար է 703.1-ից 703.3 տողերի հանրագումարին:
19. Տող 703.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
20. Տող 703.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
21. Տող 703.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
22. Տող 704-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:
23. Տող 705-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 705-ը հավասար է 705.1 և 705.2-ից 705.6 տողերի հանրագումարին:
24. Տող 705.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 705.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
25. Տող 705.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
26. Տող 705.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 705.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
27. Տող 705.5-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
28. Տող 705.6-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:
29. Տող 706-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը: