Գլխավոր տեղեկություն
Համար
N 1423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.01/56(511) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1423-Ն

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

 բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, լրաց. 10.09.15 N 1046-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 16
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ՝ գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն, 10.12.20 N 2010-Ն)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին: Գազի տեղակայանքների սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին (ծառայողներին) է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Ծառայողը (ծառայողները) փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

7. Տեսչական մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

(7-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

8. Գազի տեղակայանքների՝ նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր՝ նշելով թերությունները և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:

(8-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, 10.12.20 N 2010-Ն)

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էներգատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
     

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

 

1. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում՝

1) դիմում՝ դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին.

2) գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը):

(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

2. Գազի տեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմնի ծառայողին է տրամադրում՝

1) գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) գազի տեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից.

3) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտի պատճենը.

4) գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները.

5) գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:

(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8
 ____  _______    200   թ.
 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  N ____

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատերը _______________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

Տեղադրման վայրը ______________________________________________________

Լրիվ անվանումը _______________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)

__________________________________________________________________

Աշխատանքային ճնշումը _____________________________________________ (կգ/սմ2)

Գազի ծախսը ___________________________________________________ (նմ3/ժամ)


Միացման (գազի առաքման)  կետը ____________________________________________


__________________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ________________________

__________________________________________________________________


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

_________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)


տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:

         Կ.Տ.

Ղեկավար

____________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

  (հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն, 10.12.20 N 2010-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2006 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական

և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

______________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Գազի տեղակայանքի տեղադրման վայրը _______________________________

Աշխատանքային ճնշումը ___________________________________________ (կգ/սմ2)

 

Կից՝ ներկայացնում եմ գազամատակարարման տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,տեխնիկական

և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

______________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ___ ______20   թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

(հավելվածը լրաց. 10.09.15 N 1046-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան