04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2020 թվականի N 1318-Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Նորիկ Հայրապետյանին 2020 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
(1-ին կետը լրաց. 10.12.20 N 1349-Ա)
2. Հակոբ Արշակյանի, Գոռ Մելիքյանի և Ինգա Վարդանյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Նորիկ Հայրապետյանի գործուղման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 10.12.20 N 1349-Ա)
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2020, N 1349-Ա | 11.12.2020, N 1318-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|