ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 81-Ա |
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2020 թ. օգոստոսի 28 ք. Երևան |
Հավելված |
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ի ՊԱՇՏՈՆԵ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐԵՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյայի կողմից տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներին դիմելու փաստն է:
3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ՝ պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար:
4. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հաղորդագրություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
5. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների տեղեկատվության սահմանափակումները կիրառվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված շրջանակներում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|