ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 154-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«17. Այցելուների միանգամյա մուտքի անցագրերը տրվում են անցագրային հենակետի ծառայողի կողմից ժամը 09:00-18:00-ն (ներառյալ՝ ընդմիջման ժամը):
Հայտերը ներքին հեռախոսակապով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգելու իրավունքով (հետադարձ զանգի միջոցով), քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ:
Անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումն անցագրային հենակետ:
Աշխատանքային օրերին ժամը 18:00-21:00-ը, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին միանգամյա մուտքի հայտերն ընդունում է պահպանության ծառայության պահակետի պատասխանատու ծառայողը, իսկ քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|