«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 656
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Կադաստրի կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ:
(2-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, 10.10.19 N 1442-Ն, 16.04.20 N 572-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 16.08.01 N 761)
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» N 6 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:
2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:
3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:
4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները`
ա) հողի սեփականության ձևի,
բ) հողի օգտագործման ձևի,
գ) հողի նպատակային նշանակության,
դ) հողատեսքերի և գործառնական նշանակության,
ե) հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,
զ) ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, հողերի շարժի և փոխակերպման (տրանսֆորմացիա),
է) նոր անտառատնկումների և անտառահատումների,
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:
(4-րդ կետը փոփ., լրաց. 16.04.20 N 572-Ն)
5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքների ղեկավարներին ու մարզպետներին` ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողհատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին և Կադաստրի կոմիտե:
(5-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 16.04.20 N 572-Ն)
6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:
(6-րդ կետը փոփ. 16.04.20 N 572-Ն)
7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:
8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը, ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:
(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն)
9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):
(9-րդ կետը խմբ. 11.03.10 N 240-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն)
10. Մարզպետը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը, համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:
(10-րդ կետը լրաց. 10.01.08 N 8-Ն, խմբ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 07.04.11 N 358-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն)
11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(11-րդ կետը լրաց., փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն)
12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները և մարզպետները Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:
(12-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ., լրաց. 16.04.20 N 572-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 16.04.20 N 572-Ն)
(կարգը լրաց. 10.01.08 N 8-Ն, փոփ., խմբ., լրաց., 11.03.10 N 240-Ն, փոփ. 07.04.11 N 358-Ն, 10.10.19 N 1442-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.04.20 N 572-Ն)