Գլխավոր տեղեկություն
Համար
N 1440-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հոդ.1277.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 798-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում` գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 798-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածում`

ա. 1-ին կետում «մահվան դեպքում» բառերը փոխարինել «մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու (այսուհետ` մահվան) դեպքում» բառերով,

բ. 3-րդ կետում «և կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները» բառերը փոխարինել «վերանում են պարտապանի գույքի վրա այդ մասով դրված արգելանքներն ու սահմանափակումները և կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները» բառերով,

գ. 5-րդ կետում «կամուրջ» բառը փոխարինել «միասնական» բառով,

դ. 7-րդ կետում «(անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության դադարեցման)» բառերը փոխարինել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման)» բառերով,

ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում`

1) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սոցիալական վճարի պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված) մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից.

2) որպես գործատու` մահվան օրվա դրությամբ սոցիալական վճարի չկատարված պարտավորությունները կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), իսկ ժառանգի (ժառանգների) բացակայության կամ ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում` դադարում են, այդ մասին տեղեկություն ստանալու հաջորդող օրվանից:

Սույն ենթակետում նշված դեպքում, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը սոցիալական վճարների հաշվարկներ չի ընդունում.

3) եթե մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է սոցիալական վճարի պարտավորության կատարումից.

4) ժառանգն իրեն փոխանցվող սոցիալական վճարի պարտավորության մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած անձի հաշվառման վայրի հարկային մարմին, որը պարտավոր է դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ժառանգին փոխանցվող սոցիալական վճարի պարտավորության մեծության մասին.

5) ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և սոցիալական վճարի պարտավորություններն ստանձնելու, ինչպես նաև ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու մասին հարկային մարմինը տեղեկատվությունն ստանում է նոտարներից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված կարգով.

6) ժառանգն իրեն փոխանցվող սոցիալական վճարի պարտավորությունը պարտավոր է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտի հիման վրա՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ:»,

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ և միասնական հաշվից գանձապետարանի կամուրջ հաշվին փաստացի փոխանցված սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան լրացուցիչ միջոցներից (օրենքով սահմանված դեպքում) ձևավորված կուտակային հատկացման գումարները հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:»,

է. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում`

1) որպես գործատու` սոցիալական վճարի պարտավորությունները ժառանգին անցնելու դեպքում մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ապա մահվան օրվանից աշխատանքային հարաբերությունները համարվում են ավարտված, իսկ մահվան օրվանից հետո սոցիալական վճարների չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը, ինչպես նաև մահվան ամսվան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող սոցիալական վճարները ենթակա են վերահաշվարկման` բացառությամբ մասնակիցների ռեեստրը վարողին որպես կուտակային հատկացումներ փոխանցված գումարների.

2) անժառանգ ճանաչվելու և սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կատարվում է մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ և միասնական հաշվից կամուրջ հաշվին փաստացի փոխանցված սոցիալական վճարներից և դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ միջոցներից (օրենքով սահմանված դեպքում) ձևավորված կուտակային հատկացման գումարները հարկային մարմնի համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

          

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան