Գլխավոր տեղեկություն
Համար
N 1175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.21/86(1444) Հոդ.1110
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴ» ԾՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 53-րդ հոդվածի, «Հարկային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 471.250,0 հազ. դրամով, իսկ ծախսերը՝ 471.250,0 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 , 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի 2018 թվականի արտաբյուջետային միջոցների հաշվին 2018 թվականին հատկացնել 471.250,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով):

3. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման


Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1175-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան