Գլխավոր տեղեկություն
Համար
N 511-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.491
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 511-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 6-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական և գալիք տարվա ծրագրերը: Գալիք տարվա գործունեության ծրագրում պետք է ներառված լինեն տեղեկություններ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.»,

բ. 7-րդ ենթակետից հանել 2-րդ նախադասությունը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) անկախ աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:»,

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական համապատասխանության տեսական և գործնական ուսումնասիրությունների միջոցով: Տեսական և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա մշակված և գլխավոր վարչության պետի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով, որոնք պարտադիր են ստեղծված խմբի համար:».

3) 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) կազմակերպության տարեկան կանոնավոր ֆինանսական աուդիտի ենթարկման գործընթացը (կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքների հիման վրա անկախ աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված եզրակացության առկայությունը):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան