ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2016 թվականի N 766-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 138-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացվել:».
2) 152-րդ կետի երկրորդ պարբերությունը «համաձայնության դեպքում» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կանոնակարգի 138-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ ստանալու համար, քանի դեռ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացվել»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
2016 թ. հուլիսի 26 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան