ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2013 թվականի N 77-Ա
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածի 1-ին կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 973-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագրում ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, յուրաքանչյուրն իր մասով, նախատեսել ծրագրի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 77-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
NN ը/կ |
Գործողությունները |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատուն |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Գորիս քաղաքի պատմական տարածքի և նրա առանձին հատվածների վերականգնում և օգտագործում |
պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքների մեկնարկ`
հին ամֆիթատրոնի վերականգնում` ժամանակակից հոլոգրաֆիկ «գույն-լույս-ձայն» թատրոնի հիմնում
պատմամշակութային հուշարձան-տների արտաքին տեսքի բարելավում
պատմական թաղամասերի վերականգնում
գյուղ-ազգագրական թանգարանի հիմնում
քաղաքում տեղեկատվական վահանակների և ուղորդող ցուցանակների տեղադրում
պատմական կենտրոնը Հին Գորիսին միացնող ճանապարհների, մի խումբ ջրաղացների և կամրջի վերականգնում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Սյունիքի մարզպետարան
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
համայնքային բյուջե
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2014 թվականից |
2. |
Գորիս քաղաքի մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում |
զբոսաշրջային ռեսուրսների գույքագրում, վերլուծություն, տվյալների բազայի ստեղծում
տվյալների բազայի հիման վրա մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ պահանջարկին համապատասխանող, մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորում, քաղաքային տուրերի մշակում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2013 թվականից |
3. |
Գորիս քաղաքի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորում, ներքին և միջազգային շուկայում պատշաճ ներկայացում |
Գորիս քաղաքի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող գովազդատեղեկատվական նյութերի (բրոշյուրներ, քարտեզներ և տեսանյութեր) պատրաստում և տարածում
Գորիս քաղաքի ներգրավում օտարերկրյա լրագրողների համար կազմակերպվող ճանաչողական այցերում
զբոսաշրջային արդյունաբերության համար ցուցահանդես-սեմինարի անցկացում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Սյունիքի մարզպետարան
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե (զբոսաշրջությանն աջակցություններ ծրագրի 2013-2015 թթ. համար նախատեսված չափաքանակների շրջանակներում)
համայնքային բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2013 թվականից |
4. |
Զբոսաշրջային գրավչության օբյեկտների արդյունավետ օգտագործման ապահովում |
կառավարման բարեփոխումներ` շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ զբոսաշրջության համակարգող խորհրդի ստեղծում
քաղաքի բրենդի մշակում
«Զանգեզուր» տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովում
ինտերնետային կայքի ստեղծում
մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ Գորիս քաղաքի զբոսաշրջային գրավչության օբյեկտների զբոսաշրջային փաթեթներում առավել արդյունավետ ներգրավումն ապահովող միջոցառումների մշակում և իրականացում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Սյունիքի մարզպետարան
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե (զբոսաշրջությանն աջակցություններ ծրագրի 2014-2016 թթ. համար նախատեսված չափաքանակների շրջանակներում)
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2014 թվականից |
5. |
Գորիս քաղաքը դարձնել ավանդական փառատոների անցկացման կենտրոն |
«Սյունյաց ավանդույթներ» ամենամյա փառատոնի կազմակերպում և անցկացում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Սյունիքի մարզպետարան
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե (զբոսաշրջությանն աջակցություններ ծրագրի 2014-2016 թթ. համար նախատեսված չափաքանակների շրջանակներում)
համայնքային բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2014-2016 թթ. |
6. |
Գորիս քաղաքում ենթակառուցվածքների բարելավում և զարգացում |
հյուրանոցային տնտեսության օբյեկտների համապատասխանեցում ՀՀ կառավարության սահմանած որակավորման կարգի պահանջներին
զբոսաշրջային տների ցանցի ձևավորում և զարգացում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
համայնքային բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2013-2016 թթ. |
7. |
Գորիս քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավում |
տրանսպորտային համակարգի ուսումնասիրություն և դրա բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
դեպի զբոսաշրջային գրավչության վայրեր տանող ճանապարհների նորոգում և կահավորում (տեղեկատվական ցուցանակների տեղադրում)
պատմական կենտրոնում հետիոտնային պողոտայի հիմնում |
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
համայնքային բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2013 թվականից |
8. |
Զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացում |
զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար սեմինարների կազմակերպում, մասնագետներ վերապատրաստողների վերապատրաստում (TOT) |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Գորիսի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե
համայնքային բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
սկսած 2014 թվականից |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |